Yoga-ի մասին Էքսլերի
հոդվածը։
Սենց մի հատ կարդալով ավելի լավ ես պատկերացնում, թե ինչն ես հավանում, ինչը՝ չէ։
Սենց դեպքերում ես օգտվում եմ Notebookcheck.net կայքից, որը շատ մանրամասն տեստավորում ա նոթբուքներն ու ներկայացնում համ արդյունքները, համ տվյալ մոդելի ուժեղ ու թույլ կողմերը։
Lenovo ThinkPad Yoga - էկրանը շատ հավանեցի
Lenovo IdeaPad Flex 15 - Ես սենց էկրանից կնեղվեի ։)
Lenovo ThinkPad T440s - ամենաբարձր միավորները հավաքածն ու ամենաթանկը ։)
Ես ոչ մեկն էլ չէի վերցնի, էժանի էկրանը լավը չի, մյուս երկուսն էլ թանկ են, սենսորային էկրանին թված փողը համարում եմ ավելորդ ծախս։
Յոգան դուրս եկավ, բայց իսկականից փոքր ա։
Հեսա նայեմ, թե եղածներից որը կընտրեի։ Ռեֆրարբիշդի համար մի մտածի։ Եթե 2 օր առաջ պադզեմկում բացված խանութից չես առնում, տենց բան չեն անի (ռեֆարբիշդը նորի տեղ ծախելու մասին եմ)։
Ես նորը կնախըտրեի, որտև երբեք չեմ իմանա թե ինչ դեֆեկտով են հետ ուղարկել, ու գործարանում ինչ են արել, անունը դրել «սարքած»։
SSD-ներին դեռ չեմ վստահում, 2 դիսկանոց կոմպ կարելի ա, բայց մենակ SSD-ն ապահով չի։
Հ.Գ.
Ինչպես Հովոն արդեն նշեց, թանկանոց ապրանքը նախընտրելի ա տեղում առնել, ու մի բան լինելու դեպքում էլ չմտածել, թե ոնց ուղարկես ԱՄՆ։
Ի դեպ, Լանս խանութը Լենովոյի Think սերիայի
պաշտոնական սերվիսն ա։ Դրանք դրսից էլ կարելի ա բերել, վստահ ըլնելով, որ մի բան եղավ, տեղում կսարքեն։
Էջանիշներ