Չհամակերպվեցի էն փաստի հետ, որ ակումբում կա խնձորին նվիրված թեմա, իսկ Լենովոյի նման լուրջ ընկերությանը չկա։
Լենովոն չինական ընկերություն է, որը որը վերջին տարիներին համակարգիչների վաճառքներով զբաղեցնում է առաջին տեղը։ Լենովոյի մասին աշխարհն իմացավ, երբ 2005 թ-ին այն գնեց հայտնի IBM ընկերությանը և շարունակեց նրանց արդեն հայտնի մոդալային շարքերի արտադրությունը (ThinkPad), զուգահեռ ստեղծելով սեփական մոդելները։
Համակարգիչների սպասարկումով զբաղվող, բավականին հեղինակավոր Rescuecom ընկերության տարեկան հաշվետվություններով Լենովոյի նոթբուքները միշտ աչքի են ընկում խոտանի փոքր քանակով, ամեն տարի զբաղեցնելով 1-ին կամ 2-րդ հորիզոնականը (հիմնական մրցակիցը Ասուսն է), 2013-ին բացահայտում է եղել Սամսունգը՝ գրավելով 1-ին տեղը։
2013թ
1. Samsung (648)
2. Asus (332)
3. Lenovo/IBM (228)
4. HP (124)
5. Toshiba (118)
6. Apple (76)
7. Dell (60)
8. Sony (54)
9. Acer (28)
2012թ.
1. Lenovo/IBM (281)
2. Toshiba (190)
3. Samsung (156)
4. Apple (151)
5. Asus (126)
6. HP/Compaq (100)
7. Dell (68)
8. Sony (64)
9. Acer (40)
2012-ից Լենովոն սկսել է նաև սմարթֆոնների արտադրություն, և 2014թ-ին Չինաստանում խոշորագույն արտադրողն է։
Էջանիշներ