Վախենամ իսկականից շուտով ազգովի խնդրենք, որ Քոչարյանը հետ գա
Քոչարյանական ու Սերժիկյան ռեժիմները նույն գյոռմամիշ ռեժիմներն են, բայց կան մի քանի էական տարբերություններ:
- Քոչի կառավարման մոդելը կառուցված էր «ես եմ քերոբը, ու ես եմ միակ հարց լուծողը, ով ինձ չլսեց, մաման կլացացնեմ» պարզ սադիստական, բայց աշխատող սկզբունքի վրա:
- Սերժի կառավարման մոդելը կառուցված ա «սաղս ախպեր ենք, սաղս հավասար գործի ենք, պռոստը ամեն մեկիս գործի անունը մի բան ա, նախագահ, վարչապետ, պատգամավոր, ու պիտի սաղովի պահենք մեր ունեցածը» պարզ, բարի ու էլի աշխատող սկզբունքի վրա:
- Քոչը Հայաստանում լիքը սեփականություն ձեռք բերեց, որտեղ ինքը զակոննի փայատեր ա, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում: Քոչը կոնկրետ բիզնես շահեր ունի Հայաստանում, որոնք առողջ շահեր չեն, բայց գոնե կապված են Հայաստանի հետ: Քոչարյանական շահերը բավարարելու համար պետք ա, որ գոնե երկիրը որպես այդպիսին, գոյություն ունենա:
- Սերժի միակ հետաքրքրությունը քեշ փողն ա, քանի որ ղումարբազ ա: Սերժը, իմ իմանալով Հայաստանում իրոք ոչ մի բիզնեսի մեջ մի կոպեկի փայ չունի: Բայց Սերժին միշտ ու շատ քեշ փող ա պետք: Ու էտ քեշ փողը վեդրոներով Հայաստանից դուրս ա գնում: Սերժի համար Հայաստանը հետաքրքիր ա մինչև էն պահը, երբ քեշ փող կբերի: Դրանից հետո, իրա համար մեկ ա Հայաստանը որպես երկիր կմնա, թե չի մնա:
Ստեղից հետևություն, քանի որ մեկա գյոռմամիշներից պրծում չկա, Քոչը պետք ա հետ գա, որ գոնե երկիրը մնա:
Ստացվում, Չուկի թանկագին խաթեր համար, որ Լևոնը ճիշտ ա անում, որ ԲՀԿ-ի հետ համագործակցում ա![]()
Էջանիշներ