Ներս ջան, ներող ապեր, քննարկելու բան առանձնապես չկա, կամ էլ կարող ա կաՍկսվել ա երկրի վերացման վերջին փուլը:
Եկամուտներ հավաքով մարմինը ֆիննախի ենթակայության տակ տեղով էնքան էլ արդյունավետ պրակտիկա չի: Բայց էտ ջհանդամին, տենց էլ կարա լավից վատից աշխատի: Հատկապես մի երկրում, որտեղ հարկային անարխիայա, ու էտ ոլորտի կառավարման մոդելը առանձնապես բան չի որոշում:
Ստեղ կարևորն էն, թե ում ձեռքում ու ինչի համար են կոնսոլիդացնում էս ամեն ինչը:
էս մեր նոր սուպեր նախարարը Հայաստանի գլխավոր ներմուծողներից ու բիզնեսմեններից մեկն ա: Սաղ էլ գիտեն, որ ինքը Հայաստանի ամենահարուստներից մեկն ա: Ինքն ա կատարյալի հասցրել ներմուծումը քվոտավորելու ու հարկայինի ու մաքսայինի միջոցով ուզածդ բիզնեսը ծաղկացնելու կամ ընդհակառակը՝ վերացնելու մեթոդիկան: Ինքն ա եղել Սաշիկ-Լֆիկների հաջողությունների երաշխավորը: Ինքը պետության սաղ ֆինանսական հոսքերի տիրություն անողն ա, էտ զոնը նայողն ա, ու ախպերության մեջ հալալ կիսողն ա: Ինքը ախպերության փողերի ճիշտը պահողն ա ու սխալին պատժողն ա: Ինքն ա վիզ առել, քանի որ դուխ ունի, մինչև վերջ քամել էս երկրի տակի մնացածը ու լափել նենց, որ եթե նույնիսկ տեսականորեն մի օր իրանք էլ չլինեն, էլ մի կոպեկ լափելու բան մնացած չլինի: Ինքը հավասար ախպերների մեջ ամենահավասարն ա: Դաժե Սերժը իրանից հավասար չի:
Էս ամեն ինչը մի նպատակ ունի - նույնիսկ տակը մնացած ման մունր քիչ թե շատ անկախ բիզնեսները գոյատևելու իրավունք չեն ունենալու: Հայաստանում ինչքան փող կա, մինչև վերջին կոպեկը, պիտի անցնի մի մարդու ձեռով, ու էտ մի մարդը պիտի որոշի թե ով ինչքան փայ պիտի ունենա: Առանց էն էլ մի օրի չէր մեր բիզնես, հիմա լրիվ մայրիքը լացացնելու են:
Դու գիտես պատահակա՞ն ա, որ ԲՀԿ-ն ականջները կախ քվեարկում ա Գալուստի օգտին ու դու հեսա կտենաս, թե կառավարության ծրագրի օգտին ոնց են քվերակելու: ԲՀԿ-ն մոտիկ, ախպեր-ընգեր բիզնեսմենների ֆորում ա, կուսակցություն չի, որը կարար ընդդիմություն լիներ կամ չլիներ: Էտ մարդիկ ինձանից ու քեզանից լավ են գնահատում, թե ինչը ուր ա գնում: Էտ մարդիկ կոնկրետ փողով են մտածում, ոչ թե քաղաքականություն են խաղում: Իրանք հազար տոկոսով հասկանում են թե ինչ ա կատարվում, ով ա նոր սուպեր նախարարը, ու ինչ ա սպասվում նրանց, ում մտքով կանցնի մի թեթև թարս բան անի: Իրանք հազար տոկոսով հասկանում են, թե ով ա նոր վարչապետը, ինչ ախպերական շարժի մեջ ա իրանց թագավորի հետ, ու ինչ հարաբերությունների արդյունքում ա էս ամեն ինչը որոշվում: Իրանք չեն ուզում էշ նահատակ դառնան հանուն ինչ-որ մի ժամանակավոր շոույի, որի անունը 90-ականների կեսերին մնացած, տարիքն առած, հոտառությունն ու տեսողությունը կորցրած, իրականությունից կտրված, գրագետ, բայց վաղուց անմեղսունակ մեկը դրել ա «հրաաշալի քառյակ»:
Էջանիշներ