User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: 13րդ վարչապետի կառավարությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    13րդ վարչապետի կառավարությունը

    Որոշեցի առանձին թեմա բացեմ, որ «հրաշալի վեցյակի» հրաշալի կոմբինացիայի արդյունքում ունենք նոր վարչապետացու ու ինչպես ամեն հաջորդ վարչապետի նշանակվելուց պիտի նախորդին երանի տանք։

    Եկեք այս թեմայում ներկայացնենք նոր կառավարության «հակակոռուպցիոն», «արդյունավետ», «հիասքանչ» գործունեության բոլոր դրևորումները։

    Ինչպես և սպասվում էր ՊԵԿ-ն ամբողջությամբ միանում է ֆինանսների նախարարությանը։ Էս արդեն տեղով հրաշք ա, նման նրան, երբ քննիչը, դատախազը, փաստաբանը ու դատավորը միեւնույն անձն են: Ի՞նչ հեռանկար է սպասվում ամբաստանյալին:

    Բայց սա դեռ ամենասարափելին չէ, այ սարսափելին գալիս ա մի օրենքով, որը երկու տարի ներկայիս ֆիննախը չէր կարողանում անցկացներ որովհետև նախորդը խիստ բացասական եզրակացություն էր տալիս‎։ Եվ այսպես, «Այլընտրանքային կոռուպցիա. փող տուր, որ չնստես»։

    Պետեկամուտների կոմիտեի արդեն նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը անցած շաբաթ կառավարությանը ներկայացրեց «Այլընտրանքային ստուգումների մասին» տխրահռչակ օրենքի նախագիծը:

    Դրանից հետո նա դարձավ ՀՀ ֆինանսների նախարար, իսկ այդ նախարարությունը, ինչպես արդեն նշել էինք, այս օրենքի ընդգծված հակառակորդն էր: Ավելի քան երկու տարի ՊԵԿ-ին չեր հաջողվում այս նախագիծը հասցնել կառավարություն հենց ֆինանսների նախարարության տված խիստ բացասական եզրակացության շնորհիվ: Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է: Ֆիննախը իր նոր նախարարի գլխավորությամբ ոչ միայն դեմ դուրս չի գա այս նախագծին, այլ նաեւ կդառնա դրա աջակիցը: Բնականաբար:

    Այս նախագիծը օրենք դառնալու պարագայում պետեկամուտների կոմիտեն կդառնա ամբողջ տնտեսության միանձնյա տերն ու տիրակալը: Այս նախագծով ենթադրվում է, որ տնտեսվարողները կարող են դիմել ՊԵԿ-ին իրենց մոտ ստուգում անցկացնելու խնդրանքով եւ դրա համար համապատասխան վճարում կատարել` 10-500 միլիոն դրամ` կախված շրջանառությունից: ՊԵԿ-ի իրականացրած այդ «այլընտրանքային ստուգման» արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսվարողները պատասխանատվություն չեն կրի: Նրանք ընդամենը պետբյուջե կվճարեն այդ խախտման հետեւանքով չվճարված գումարները եւ վերջ: Սա է օրենքի նախագծի տրամաբանությունը: Բայց եթե նախկինում ՊԵԿ-ը հարկերից չարամիտ խուսափելու դեպքում տնտեսվարողին քրեական պատասխանատվությունից ազատելու դրույթ չէր ներառում նախագծում, ապա անցած շաբաթ կառավարության հավանությանը արժանացրած նախագծում այդ դրույթը արդեն կա: Այսինքն` եթե տնտեսվարողը ինքն է դիմել իր մոտ ստուգում անելու խնդրանքով, ապա ստուգման արդյունքում հայտնաբերված եւ քրեական պատասխանատվություն ենթադրող խախտումը նույնպես «ջրվում է»: Այս դրույթը ինքնակամ ստուգում հրավիրելու ձգտումը տնտեսվարողի համար դարձնում է առանձնապես գրավիչ:

    Իսկ հիմա պատկերացնենք, թե ինչ տեղի կունենա այս նախագիծը օրենք դառնալու պարագայում` հաշվի առնելով հայ իրականությունը: Տնտեսվարողը չի դիմում ՊԵԿ-ին իր մոտ այլընտրանքային ստուգում անցկացնելու խնդրանքով: ՊԵԿ-ը այդ ստուգումն իրականացնում է սովորական ռեժիմով: Այդ ստուգման ընթացքում օգտվելով մեր հարկային օրենսդրության, մեղմ ասած, բացերից` ՊԵԿ-ը նրա մոտ հայտնաբերում է 5 միլիոն դրամի խախտում, որի հետ տնտեսվարողը համաձայն չէ: Մինչ տնտեսվարողը կփորձի վիճարկել այս խախտումը, նրա դեմ քրեական գործ է հարուցվում եւ նա կալանավորվում է: Հիմա հաջորդ տարբերակը: Աչքի առաջ ունենալով այս հեռանկարը` տնտեսվարողը արդեն ինքն է դիմում ՊԵԿ-ին, որ իր մոտ «այլընտրանքային ստուգում» անցկացնեն: Այդ դեպքում հայտնաբերված 5 միլիոն դրամի վիճելի խախտման համար նա այլեւս քրեական պատասխանատվության չի ենթարկվի եւ ամենամեծ դժբախտությունը, որ կարող է նրա հետ պատահել, այն է, որ նա պետք է պետբյուջե վճարի այդ գումարը: Մի քանի փորձից կարող ենք կռահել, թե որ տարբերակն է տնտեսվարողի համար ավելի նախընտրելի: Պետք է սպասել, որ այս նախագիծը օրենք դարձնելուց հետո ՊԵԿ-ից այլընտրանքային ստուգման խնդրագրեր ներկայացնող տնտեսվարողների երկար հերթեր են առաջանալու: Ստուգումներ իրականացնողները հայտնաբերված խախտումները ջրելու կամ նվազեցնելու համար հսկայական կաշառքներ են ստանալու: Տնտեսվարողները պարզապես ոչ մի շանս չեն ունենալու ՊԵԿ-ի այսպիսի ջանասիրությամբ գործի դրված մեխանիզմին դիմակայելու: Կոռուպցիան էլ ավելի խորացնելու, այն ավելի համակարգված ու անհաղթահարելի դարձնելու ավելի լավ մեխանիզմ պարզապես դժվար է մտածել:

    Իսկ ինչպե՞ս է ժամանակակից աշխարհում: Կան աուդիտորական ընկերություններ, որոնք տնտեսվարողի պատվերով եւ որոշակի գնի դիմաց աուդիտ են անցկացնում տնտեսվարողի մոտ: Թերացումներ եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում առաջարկում են տնտեսվարողին պետբյուջե վճարել այդ հարկերը իրենց տույժ-տուգանքներով: Երբ տնտեսվարողը բոլոր այդ վճարումները անում-վերջացնում է, աուդիտորները իրենց վրա են վերցնում հարկային մարմնի հետ այդ տնտեսվարողի շփումների ամբողջ «հաճույքը»: Սա տարիներով փորձարկված, հոյակապ արդյունքներ տված մեխանիզմ է, քանի որ աուդիտորները, ի տարբերություն հարկային մարմնի, բյուջեն ամեն գնով լցնելու գործում շահագրգիռ կողմ չեն: Այս մեխանիզմի մեջ դժվար է, եթե չասենք անհնարին, կոռուպցիոն ռիսկ հայտնաբերելը: Տնտեսվարողները հնարավորություն ունեն իրենց համար աուդիտորներ ընտրել, թե ով ավելի էժան գին կառաջարկի իր ծառայությունների դիմաց: Իսկ հարկային մարմինը, հարկ եղած դեպքում, ընդամենը վերստուգում է աուդիտորների իրականացրած աշխատանքը: Այս մեխանիզմի դեպքում աուդիտորի աշխատանքը վերստուգելու կարիք, ըստ էության, չի առաջանում, որովհետեւ աուդիտորները իրենք են պատասխանատվությունը վերցնում իրենց վրա եւ տնտեսվարողի հետ հայտնաբերած խախտումները թաքցնելու շահագրգռվածություն չունեն: Եւ ուրեմն` բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մասին ամպագոռգոռ հայտարարություններ անող մեր իշխանությունները չեն գնում այս ճանապարհով: Պատասխանը շատ պարզ է` եթե գնան այդ ճանապարհով, մեր հարկայինի դերը կտրուկ կնվազի, հարկային տեսուչների թիվը կտրուկ կնվազի, կաշառքները կնվազեն, կավելանան անկախ աուդիտորները, որոնք իշխանության վերահսկողությունից դուրս են...: Իսկ դա անթույլատրելի բան է «Ապահով Հայաստանում»:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (22.05.2014), Աթեիստ (01.05.2014), Տրիբուն (01.05.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.04.2010, 01:21
  2. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին
    Հեղինակ՝ The_only_one, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 110
    Վերջինը: 17.10.2008, 11:48
  3. Եվրոպական համալսարանն ու կառավարությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.10.2006, 00:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •