մի տեսակ ինձ համար լիքը տխրություն կա նրա մեջ, որ դնեմ ինչ-որ իդեալական կյանք նկարագրեմ ինձ համար։
Դրա համար էլ 3 բան ասեմ մենակ՝
1․ հաճելի մարդիկ
2․ հաճելի պահեր
3․ սիրած զգաղմունք
մի տեսակ ինձ համար լիքը տխրություն կա նրա մեջ, որ դնեմ ինչ-որ իդեալական կյանք նկարագրեմ ինձ համար։
Դրա համար էլ 3 բան ասեմ մենակ՝
1․ հաճելի մարդիկ
2․ հաճելի պահեր
3․ սիրած զգաղմունք
Ich hab' keine Lust.
Իդեալական կյանք ունենալու համար պետք է հենց մենք իդեալական լինենք, իսկ իդեալական մարդիկ չեն լինում , այդ իսկ պատճառով մեր կյանքն էլ իդեալական լինել չի կարող։
Մեզանից է կախված մեր կյանքի ընթացքը,մենք ենք այն մեր չափանիշներով դարձնում անթերի։ Ինձ համար այս կյանքը կդառնա իդեալական, երբ կհայտնվի մեկը' ով կսիրի ինձ , կհասկանա ու ես նրան կկարողանամ վստահել, այնպես, ինչպես երբևիցէ ոչ մեկի չեմ վստահել:![]()
Smokie (30.04.2014)
Քանի որ ամեն ինչ սարքովի է, դժվար չի ներշնչել, թե հենց քո կյանքը ,քեզ համար իդեալականն է: Բավական է սկսես գնահատել հիմիկվա կյանքդ ու իդեալական կյանք կունենաս, բայց որ դոգմաներ սարքես ասես հասնեմ էս-էս կյանքին, չես հասնի, միշտ մի բան թերի կլինի:
Դրանից բացի դոգմաներով սարքած իդեալական կյանքը անհետաքրքիր կլինի![]()
Պատուհանից այն կողմ կարմիր հորիզոնն է, կանաչակապտավուն, ոլոր-մոլոր բույսերը գրեթե ծածկել են պատուհանը: Սորգետնյա բազայի ապահով, տաք, կայուն ջերմաստիճանով ու առանց տհաճ անակնկալների տարածքը հենց այս կետում է հատվում մակերևույթի արկածներին: Հորիզոնում երևում են մի քանի արածող կենդանիներ, բայց նրանց մոտենալ չի կարելի, քանի որ քո մարմինը նրանց համար նույնքան հաճելի խորտիկ է, որքան գիշատիչ բույսերի թավուտները: Ես պատմում եմ իմ նախորդ՝ երկրային կյանքի մասին: Պատկերները, մտքերը ձայնագրող սարքը հաճելի, կամացուկ գվվոց է արձակում: Ինչ-որ տեղ հեռվում ես որսում եմ իմ մղձավանջների մոլորակի առկայությունը, ես երջանիկ եմ, որ ի վերջո, եկան իմ հետևից, որ ինձ այնտեղ չթողեցին... Պատրաստվում եմ նոր ճանապարհորդության. Երկրից հետո արդեն էլ ոչ մի մոլորակ գնալուց ես չեմ վախենում...
Ուլուանաենց հարևան լինելը իդեալական կլիներ։
Ես էլ եկա ասեմ, որ Ուլուանայի հարևաններից մեկն էլ ես եմ: Միայն թե էկոավանում այցելուների համար Պերմակուլտուրայի վերաբերյալ սեմինարներ եմ անցկացնում , ինչպես նաև տարվա մեջ մի քանի անգամ այցելում Հայաստանի տարբեր մարզեր էկոավան գաղափարի, դրա սկզբունքներին տարածման հետ կապված միջոցառումներ անցկացնում, որոշ ֆոնդերից գրանտներ շահում ու դրանցով մի շարք գրքեր թարգմանել տալիս, դրանց տարածմամբ զբաղվում, հոդվածներ գրում, ընթացքում Ուլանայի համաձայնությամբ իր գիրքը հրատարակում...
Իմ հողատարածքում ապրում եմ իմ ստեղծած ընտանիքի հետ՝ իմ ու հարազատներիս ձեռքերով կառուցած տանը, մշակում հողը, հողի վրա մի շարք էքսպերիմենտներ անում, հողի հետ ստողծագործում, անընդհատ սովորում, մարմնով, հոգով, սրտով բուժվում, առողջ ապրում, առողջ սերունդ դաստիարակում: Իմ ու բնության հետ վերջապես ներդաշնակություն գտնում՝ շատ հնից հրաժարվելու ու շատ ավելի նորը ձեռք բերելու արդյունքում: Անընդհատ նոր գաղափարներով եմ վարակվում, դրանք իրագործում, որոշներում սխալվում, նոր ու ավելի խելացիներին անցնում: Ու քանի որ ինձ համար իդեալական կյանքը չի կարող լինել ներանձնականով սահմանափակված, էստեղ էկոավանն օգնում է հնարավորինս ճիշտ օգնության մեխանիզմներ մշակել ու օգնության ճիշտ ձեռք մեկնել մարդկանց:
Էկոավանի հետ կապված կյանքս կարող եմ շատ մանրամասն նկարագրել, բայց դրա կարիքը չկա, միայն ամփոփեմ՝ ինձ համար իդեալական կյանքը էկոավանում անընդհատ կառուցողական ու ստեղծագործ պայքար մղող կյանքն է:
Անհույս իդեալիստներ ե՞նք: Կտեսնեք , որ չէ:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
E-la Via, գրածներդ հիմնականում իմ իդեալական կյանքի մեջ էլ են մտնում, ուղղակի քանի որ տեղից էլ շատ մանրամասն ու երկար էի գրել, չուզեցա դրանց մասին գրելով ավելի երկարացնել։
Ինչ հավես ա. լիքը հարևանության առաջարկներ եմ ստացել իմ իդեալական կյանքում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
E-la Via (01.05.2014)
Ուլուանան նենց հավեսով նկարագրեց, որ ինձ թվաց՝ դրախտի նկարագրությունն եմ կարդում:
Իդեալական բան չկա: Մենք ուղղակի պատկերացնում ենք ինչ-որ ձև մեր կյանքը ու ձգտում դրան, իսկ թե ընթացքում ինչքանով են փոխվում մեր պատկերացումները, այլ հարց է:
Ես ինքս երևի շատ բան չեմ ուզում իդեալական կյանքի համար. ուսում, աշխատանք, շրջապատում սիրելի ու հաճելի մարդիկ: Մեկ էլ, որ բոլորը առողջ լինեն:
Ու որ էդ ամեն ինչը Հայաստանում լինի: Օտարության հետ չեմ կարողանում հաշտվել:
Այբ (01.05.2014)
Վարդիկ ջան, բայց իմ նկարագրածն էնքան անիրական չի, ինչքան որ քեզ ա թվում։ Իրականում գոյություն ունեն էկոավաններ, որտեղ կյանքը մոտավորապես իմ նկարագրածի նման ա։ Ես ինքս մի անգամ եղել եմ էդպիսի էկոավանում։ Աշխարհում բազմաթիվ նմանատիպ էկոավաններ կան։ Միակ խնդիրն էն ա, որ Հայաստանում էդպիսի բան ստեղծելն ավելի բարդ կլինի, քան արտասահմանում ա, բայց, մեկ ա, կարծում եմ՝ հնարավոր ա, եթե բավականաչափ նախաձեռնողներ գտնվեն ու համապատասխան ջանքեր գործադրվեն էդ ուղղությամբ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
E-la Via (01.05.2014)
Ամեն մարդ «իդեալական կյանք» ասելով իր պատկերացմամբ է այդ «իդեալականը» պատկերացնում:
Իդեալականը ասվածը իրականում գոյություն չունի: Ու երբ մեզ թվում է, թե հասել ենք իդեալական կյանքին, այսինքն՝ հասել ենք մեր ուզածին, կամ ապրում ենք մեր ուզած կյանքով, միշտ կողքից մի բան լինում է, որը խանգարում է մեզ զգալ, թե ապրում ենք իդեալական կյանքով:
Չկա իդեալական կյանք:
Վերջին խմբագրող՝ Այբ: 01.05.2014, 22:14:
Թեև թեմայից շeղվում եմ, բայց չեմ օֆֆտոպում:Հայրիկս ժամանակին հայաստանյան հիպպիներից է եղել, իմ ծննդից հետո ընտանիքի բեռն ու պատասխանատվությունը ստիպել են ազատությունից հրաժարվել: Ծանր ֆիզիկական աշխատանքից մինչև ծանր ինտելեկտուալ աշխատանք հայրիկս կատարել է, որ ընտանիքը գոյատևի: Բայց վաղ մանկությունից, ինչ ինձ հիշում եմ, հենց էկո-ավանի կարգի մի բան է երազել, միշտ պլաններ է գծել, հողեր գնել, որ իրականացնի: Բայց երբեք կողքին ոչ ոք չի եղել, որ կիսի գաղափարներն ու ոգևորությունը: Չափազանց մենակ ու չափազանց բարդ ճամփա է անցել ու հիմա, երբ ի զորու է ստեղծել էկո-ավանն, արդեն մի բան ներսում կոտրվել է, էլ ցանկություն չի մնացել...
Եթե ժամանակին մեր ընտանիքի կողքին լիենի Անուկի, Վեյի պես մարդիկ, հիմա Հայաստանում կլիներ էկո-ավան ու ես կապրեի ինձ համար իդեալական կյանքը:
Իմ "Իդեալական կյանք"-ը բավականաափ մոտիկ է Ուլուանա-ի իդեալական կյանքին: Նպատակ ենք դրել էկոավանի գոնը հիմքերը դնենք ու անելու ենք
Ես կավելացներ օրական 3-4 ժամ միայնակությունը, թուղթ ու գրիչով անտառի մեջ:
Կավելացնեմ նաև մի հատ թույնիկ… (դե երկար ա նկարագրել, կարող եմ նկարել) օֆիսային տարացք, որտեղ էկոավանի ծրագրավորողներս հանճարեղ գաղափարներ ենք իրականացնում ու կյանքի կոչում:
Մեկ էլ 4 երեխայի փոխարեն, թող լինեն 10-ը՝ 5 տղա, 5 աղձիկ: Իսկ եթե մեր ուժերը չհերիքեն, մանկատներում լավ երեխաներ կան շարքերը լրացնելու համար:
Իդեալական կյանքը գոյատևման համար նախատեսված հարմարավետությունը չի՝ առանձնատուն/բնակարան մեծ ու լուսավոր սենյակներով, այգի, գրադարան՝ լիքը չկարդացած գրքերով, արվեստանոց, ճամփորդելու հնարավորություն, ու մնացած նշված տարբերակները։ Իդեալական է, երբ ամեն ինչ ներդաշնակ է ... կարա լինի եսիմ որտեղ մի փոքր տուն, ապրելու համար բավարար միջոցներ, աշխատանք, բայց կողքիդ լինեն քեզ սիրելի մարդիկ, քո ընտանիքը, իրանք բոլորը առողջ լինեն ու դու ավել էլ ոչ մի բան չցանկանաս։
Իդեալական կյանք կարաս ունենաս, երբ ագահ չես։ Ունես նպատակներ, (տուն, մեքենա, լավ/սիրելի աշխատանք, ընտանիք). ընթացքում հերթով հասնում ես նպատակներիդ ու մնում ես գոհ, .. Ամեն մարդ կարա ապրի իդելական՝ անկախ հնարավորություններից, երբ հոգին հանգիստ կլինի, երբ ամեն գիշեր հանգիստ գլուխը կդնի բարձին, երբ շրջապատված կլինի սիրելի մարդկանցով (ընտաիք, հարազատներ, ընկերներ ...), հոգատարությամբ ...
Իդեալականը պետք չի նյութականացնել, պիտի գնահատելու ունակություն ունենաս։ Իդեալական կյանքի մոտավոր նկարագիր ունես (ինչը բնականաբար քո ներկայիս կյանքի հետ չի համապատասխանում), երազում ես, ցանկանում, հասնում՝ բնականաբար տարիների գնով, կորցնում ես երիտասարդություն, առողջություն, ընտանիքի, երեխաների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն, ստեղծում ես, ու չես հասցնում ապրել .. կամ էլ երազում ես, ցանկանում, ու չես հասնում։ Ինչը ավելի հավանական ա՝ լի բացասական հետևանքներով։ Իդեալական կյանքի համար պիտի իդեալ չստեղծես... Էնպիսի նպատակներ պիտի ունենաս, որոնց կկարողանաս հասնել, որոնք քո հնարավորություններին հասու են, որոնք չեն մնա երազանք։ ...
Ու մարդ կհասկանա, թե որքանով ա իդեալական էղել/ստացվել իր կյանքը միայն այն ժամանակ, երբ ծերության օրերին հետ կնայի իր ապրած կյանքին ու գոհ կմնա։
Իդեալական կյանք.
Նոր Զելանդիա,անտառին մոտ մի հատ փայտից տուն,փայտը պատժգամբով,երկու հատ փայտից աթոռ,սիգար,փոքր ֆերմա,մի հատ ցիլինդր,մի զույգ երկարաճիթ կոշիկներ,մի հատ սև ձի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ