User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Իդեալական կյանք

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,934
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իդեալական կյանք

    Վերջերս մի երկու հոգու Ask.fm–ում էս թեմայով հարց էի տվել, հետո մտածեցի, որ սրա վերաբերյալ շատերի կարծիքը հետաքրքիր կլիներ կարդալը։

    Էստեղ նկարագրեք ձեզ համար իդեալական (կամ դրան հնարավորինս մոտ) կյանքը (միջավայրը, պայմանները, շրջակայքը, մարդկանց, ձեր զբաղմունքը, կարգավիճակը և այլն)։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.04.2014, 17:24:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.04.2014), Այբ (01.05.2014)

  3. #2
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    296
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ պատկերացրած իդեալական կյանքը հետևյալն է: Յուրաքանչյուր իդեալական կյանք ապրող երիտասարդ պետք է
    - 18 տարեկանից սկսած ապրի ծնողներից առանձին` ունենալով սեփական անձնական կյանքը
    - Աշխատի շաբաթը 5 կամ 6 օր` օրեկան 6-7 ժամ
    - Ստանա աշխատավարձ, որը կբավարարի իր կարիքները հոգալուն, և այդ առումով ոչ մեկից կախում չունենա
    - երեկոները անցկացնի ընկերական շրջապատում` մշտապես կազմակերպելով հետաքրքիր միջոցառումներ
    - Շաբաթ կիրակի օրերը օգտագործի լիարժեք հանգիստ վայելելով` այցելելով ժամանցի վայրեր
    -Ունենա սիրած ֆուտբոլային ակումբը և հնարավորություն ունենա մասնակցելու ակումբի հանդիպումներին: Ունանա սիրված երգիչ/երգչուհի և հնարավորություն ունենա մասնակցելու նրա համերգներին:
    - Ամիսը գոնե մեկ անգամ կարողանա իրեն թույլ տալ ճանապարհորդել
    - Լինի առողջ, և զբաղվի ակտիվ սպորտով
    - Ունենա սեփական ուժերով վաստակած սեփական մեքենա
    - Չունենա ոչ մի քաղաքական հայացք: Գոհ լինի իր երկրի իշխանություններից:
    - Կարողանա նվագել ինչ որ երաժշտական գործիք, ու ունենա երգելու կարողություն և կարողանա զարմացնել ընկերներին և ծանոթներին` երեկոների գլխավոր հերոսը դառնալով:
    - Սիրի ու լինի սիրված:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.10.2016), boooooooom (29.04.2014), Smokie (28.04.2014), Մ Մ (20.05.2014), Նիկեա (23.08.2016)

  5. #3
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,108
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Եթե գրեմ իմ պատկերացմամբ իդեալական կայնքը ու ժամանակին ապրեմ էդ կայնքով,էդ ժամանակ արդեն ինձ համար իդեալական չի լինի:Իդեալական կարող են միայն լինել անցյալի պահերը և ապագայում սպասվող պահեր,ըայց երբ անցյալում էդ պահերը ապրել ենք էդ ժամանկ մեր համար իդեալան չեն եղել դրանք ու երբ կապրենք էդ սպասվող ապագայի պահերը էդ ժամանակ էլ իդեալական չեն լինի:Երևի

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (28.04.2014), Արամ (30.04.2014)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,934
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե գրեմ իմ պատկերացմամբ իդեալական կայնքը ու ժամանակին ապրեմ էդ կայնքով,էդ ժամանակ արդեն ինձ համար իդեալական չի լինի: Իդեալական կարող են միայն լինել անցյալի պահերը և ապագայում սպասվող պահեր,ըայց երբ անցյալում էդ պահերը ապրել ենք էդ ժամանկ մեր համար իդեալան չեն եղել դրանք ու երբ կապրենք էդ սպասվող ապագայի պահերը էդ ժամանակ էլ իդեալական չեն լինի:Երևի
    Պետք չի «իդեալական» բառն էդպես բառացի ընկալել։ Բոլորս էլ գիտենք, որ կյանքում իդեալական ոչինչ չկա։ Տվյալ դեպքում խոսքը կոնկրետ մեզ համար նախընտրելի (ընդհանուր առմամբ հաճելի, իմաստալից, հետաքրքիր, գոհացուցիչ և այլն) կյանքի, ապրելակերպի մասին է։ Ու դա, բնականաբար, ամեն մեկի համար խիստ տարբեր կարող է լինել, էնպես որ ընդհանրացնել էլ չարժե։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.04.2014, 18:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #5
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    25
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առանց երկար-բարակ մտածելու ասեմ, որ ինձ համար իդեալական կյանք ունենալու համար առաջին հերթին պետք է անկախություն: Ընդ որում անկախություն ասելով չեմ հասկանում միայն առանձին ապրելն ու ֆինանսապես որևէ մեկից կախված չլինելը: Օրինակ ես անկախ եմ, երբ իմ գիտակցված ու ոչ ոքի չվնասող քայլերի/արարքներիի համար որևէ մեկին հաշվետվություն տալու պարտավորության զգացում չունեմ: Այլ կերպ ասած` գլուխս բարձր, համարձակորեն ու «անամոթաբար» կայացնում եմ սեփական կյանքիս վերաբերյալ որոշումներ: Երբ երբեմն որոշումներս հարմարեցնում եմ շրջապատի «կապրիզներին», դրանից առաջին հերթին ինքս ինձնից եմ հիասթափվում:
    Հաջորդ գլխավոր նախապայմանը անընդհատ կրթվելու, զարգանալու հնարավորություն ու դրա համար նաև համապատասխան միջավայր ունենալն է:
    Էս հիմքի վրա լիքը մանր մունր ատրիբուտներ եթե ավելացնենք, ասենք` հարմարավետ բնակարան մեծ, զբաղված քաղաքի կանաչապատ արվարձանում, մաքուր օդ, փոքրիկ գրադարան լիքը գրքերով, որոնց կեսը դեռ չես կարդացել, տանը շուն կամ փիսո, գիտության հետ կապված աշխատանք, փախած լեզուներ սովորել, նկարել, մեկ-մեկ ճամփորդել ու տարբեր մշակույթներ ուսումնասիրել, արշավների գնալ անտառներում ու լեռներում, ընկերների հետ հանդիպել/դուրս գալ, անծանոթ քաղաքներում մոլորվել - երևի թե կլինի ինձ համար ամենաիդեալական կյանքը
    “My God - it's full of stars!”

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.04.2014), E-la Via (28.04.2014), Enna Adoly (29.04.2014), GriFFin (24.08.2016), Smokie (29.04.2014), Յոհաննես (28.04.2014), Նիկեա (23.08.2016)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,991
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց հետաքրքիր ա, որ սաղիս իդեալական կյանքերը բավական նման են իրար
    Էստեղ տեղադրում եմ ask.fm-ի պատասխանս:

    Ինձ համար իդեալական ապրելակերպի ամենակարևոր նախապայմանն անկախությունն է՝ լինի դա ֆինանսական, ֆիզիկական, թե հոգեկան: Այսինքն, իմ իդեալական կյանքում ես պիտի ապրեմ իմ սեփական անկյունում, որը կապ չունի վարձել եմ, թե իմ սեփականությունն է, կարևորը՝ ծնողներիցս անկախ եմ, ու ես պիտի որոշեմ երբ սնվեմ և ինչ սարքեմ (հետևաբար բուսակերության հետ կապված պատերազմներ չեն լինի):
    Հաջորդ կարևոր պայմանը մաքուր օդն ու բնությունից ոչ շատ կտրված լինելն է: Ասենք, Երևանի պես տեղում ուղղակի սարսափների է հասնում բնությունից կտրվածությունը, իսկ Կոպենհագենում, չնայած մայրաքաղաք լինելուն ու չնայած Երևանի չափ բնակչությանը, բնությունից կտրվածություն կամ օդի պակաս չեմ զգում:
    Անցնենք շրջապատին: Մեկ-մեկ մտածում եմ, որ երևի լավ կլիներ բոլոր ժամանակների տարբեր երկրներում գտած ընկերներս հավաքվեին մի տեղում, երբ ուզեինք, հանդիպեինք: Բայց մյուս կողմից, էդպես էլ կյանքի հետաքրքրությունը կկորեր, սպասումը կվերանար, հաճույքը կպակասեր: Դրա համար կասեի, որ շրջապատումս լավ կլիներ, որ լինեին ինձ նման մտածող մարդիկ: Էնպես չի, որ ես անհանդուրժող եմ մյուսների նկատմամբ: Ուղղակի բանավեճերն ահագին էներգիա են խլում:
    Զբաղմու՞նքս: Ես միշտ ասել եմ՝ ինձ համար իդեալական աշխատանքը կրթության, գիտության ու կլինիկայի համատեղումն է, բայց առայժմ չեմ կարողացել դրան հասնել ու երևի երբեք էլ չհասնեմ: Փակագծերը բացեմ, թե դա ինչ է. դասավանդում համալսարանում, գիտական աշխատանքով զբաղվել ու միևնույն ժամանակ հիվանդների հետ աշխատել: Իդեալական աշխատանքային ժամերը՝ իննից չորսը, տրանսպորտի միջոցը՝ հեծանիվ:
    Մնացած ժամանակս էլ կուզենայի լցնել ընթերցանությամբ, յոգայով, լեզուներ սովորելով, ճամփորդելով, գրելով, համերգներ գնալով, հյուրեր ընդունելով:
    Իսկ վերջում՝ ամենահավեսն էն է, որ ինչ-որ առումով, թեև ոչ հարյուր տոկոսանոց, բայց բավական մոտ կյանք կարծես ստացել եմ: Իսկ ամենատխուրն էն է, որ էս կյանքը ոչ մի կերպ Հայաստանում հնարավոր չի:

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.04.2014), E-la Via (28.04.2014), Enna Adoly (29.04.2014), Smokie (29.04.2014), Vardik! (01.05.2014), Յոհաննես (28.04.2014), Նիկեա (23.08.2016), Ուլուանա (28.04.2014)

  12. #7
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    25
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց հետաքրքիր ա, որ սաղիս իդեալական կյանքերը բավական նման են իրար
    Էստեղ տեղադրում եմ ask.fm-ի պատասխանս:
    Բյուր, ոնց որ պլագիատ լինի
    “My God - it's full of stars!”

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (29.04.2014)

  14. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,991
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ոնց որ պլագիատ լինի
    Ո՞վ ա ումից պլագիատ արել

  15. #9
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    25
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ ա ումից պլագիատ արել
    քոնը ավելի հին ա, դուրս ա գալիս ես քեզնից
    “My God - it's full of stars!”

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,991
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    քոնը ավելի հին ա, դուրս ա գալիս ես քեզնից
    հա լավ, երևի դու էլ համահեղինակ ես հլը հիշի մի անգամ ոնց էինք նստած երազում, որ Սերժը Հայաստանի մի մարզ մեզ նման մարդկանց տա, հավաքվենք էնտեղ, հանգիստ ապրենք, ոչ բողոքի ցույցի դուրս գանք, ոչ էլ, մարդ ա մեր սիրած գործով զբաղվենք:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.04.2014), մարդագայլուկ (28.04.2014), Յոհաննես (28.04.2014)

  18. #11
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    25
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    հա լավ, երևի դու էլ համահեղինակ ես հլը հիշի մի անգամ ոնց էինք նստած երազում, որ Սերժը Հայաստանի մի մարզ մեզ նման մարդկանց տա, հավաքվենք էնտեղ, հանգիստ ապրենք, ոչ բողոքի ցույցի դուրս գանք, ոչ էլ, մարդ ա մեր սիրած գործով զբաղվենք:
    հաաա մարդ ա մեր իդեալական կյանքով ապրենք
    “My God - it's full of stars!”

  19. #12
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օրա մէ բանի անունը օր կյանք է, ըդիգ չի կրնա իդեալական էղնի

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (29.04.2014), S.L.V. (23.08.2016)

  21. #13
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ask.fm–ում էջ չունեմ, բայց էստեղ գրեմ

    1. Պետք է լինել առողջ եւ ունենալ գումար առողջության համար ոչ միայն քո այլ նաեւ հարազատների պարագայում:
    2. Պետք է ունենալ սեփական մեծ տուն, սեփական ավտոմեքենա ու լիքը սիրուն շորեր
    3. Պետք է տարին գոնե երկու անգամ ճանապարհորդել
    4. Պարել կամ զբաղվել որեւէ սպորտով
    5.Կնոջ համար կարեւոր է սիրող, գնահատող ու հավատարիմ ամուսինը եւ ճուտիկները՝ հատկապես եթե զույգ է ծնվում ու միանգամից աղջիկ ու տղա
    6. Պետք է ունենալ աշխատանք, որից դու ոչ միայն լավ եկամուտ ես ստանում, այլ նաեւ հաճույք
    7. Պետք է միշտ սովորելու հնարավորություն ունենալ՝ լինի դա բուհ, թե սովորական ֆոտոյի դասըթացների մասնակցելու հնարավորություն
    8. Ինձ համար շատ կարեւոր է ամիսը մեկ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա ունենալ իդեալական կյանքի համար
    9. Հա մեկ էլ լիքը միրգ ու բանջարեղեն տարվա ցանկացած եղանակին:
    10. Մեկ էլ, որ որտեղ ապրում ես տաք լինի, ցուրտ չլինի
    11. Մեկ էլ մի հատ շունիկ, լաբրադոր կամ լայկա
    12. Մեկ էլ ընկերներին տեսնելու հնարավորություն ու Հայաստան...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.04.2014), Smokie (29.04.2014), Նուշություն (03.05.2014)

  23. #14
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,818
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ազատությունն ու բնությունը: Էն որ ոչ մի անցորդի համար տարօրինակ չի դիտվի դեմքիդ փայլող հիացմունքի ժպիտը:
    2. Լավ, հաճելի շրջապատը:
    3. Համերգներ, համերգներ, համերգնե՜ր:
    4. Սիրածդ գործին նվիրվելը՝ (c) «Երջանկության մեխանիկա» (Ազատ Գասպարյան):
    5. Ապագայի ոչ վիրտուալ կանխատեսումը, գոնե որոշ չափով՝ անորոշության պակասը:
    6. Ժամանակ սպանելու հնարավորություն գտնելուց չուրախանալը: Միշտ ձեռքիդ տակ մի զբաղմունք պետք է ունենաս:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (29.04.2014)

  25. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,934
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ ինձ էլ էս հարցը տվեցին։ Քիչ առաջ պատասխանեցի կայքում, էստեղ էլ եմ դնում.

    Ինձ համար իդեալական կյանքը Հայաստանում է՝ Երևանից հեռու գտնվող էկոավանում, որը հիմնել ենք մի խումբ համախոհներով՝ առողջ ապրելակերպի մեր պատկերացումներին համապատասխան։ Էնտեղ, իմ ընտանիքից բացի, նաև եղբորս, քրոջս ընտանիքներն են ապրում, ծնողներս, ինչպես նաև մի քանի մտերիմ ընկերներ՝ իրենց ընտանիքներով։ Էկոավանում առողջ ապրելակերպը բնական ու համատարած երևույթ է։ Ընտանիքս ունի ոչ շատ մեծ, բայց հարմարավետ տուն, մեծ (մոտ 1 հեկտար) հողատարածքով, որտեղ համ ծաղիկներ են աճում, համ լիքը մրգատու ծառեր ու հնարավոր այլ բարիքներ։ Կա նաև մի քանի հավես տաղավար։

    Տանը ես ընդարձակ ու լուսավոր արվեստանոց ունեմ, որտեղ կարող եմ հանգիստ ստեղծագործել։ Ինտերնետ էլ կա անպայման։ Մեր հողատարածքում ունենք նաև հյուրերի համար նախատեսված տնակ՝ մի քանի սենյակով, որտեղ պարբերաբար վարձով մնում են ինչպես Հայաստանի այլ վայրերից, էնպես էլ արտասահմանից եկած հյուրեր։ Սենյակներն անձամբ ես եմ ձևավորում ու պատրաստում ու դա անում եմ շատ հավեսով ։ Այցելուների համար կա նաև առանձին հյուրանոց։ Էկոավանը հատուկ սրահներ ունի, որտեղ բնակիչները կարող են հավաքվել, միասին ժամանակ անցկացնել, նաև տարեցների ու ծերերի համար նախատեսված ակումբներ՝ համապատասխան ժամանցի կազմակերմամբ։

    Էս ամենի հետ մեկտեղ, էկոավանում կա ուրիշի անձնական տարածքի նկատմամբ մեծ հարգանք, ու ոչ ոք անհարկի չի ներխուժում ուրիշի անձնական տարածք։ Բացի տիրող մտայնությունից, դրան նպաստում է նաև յուրաքանչյուր ընտանիքին պատկանող հողատարածքի մեծությունը։

    Էկոավանում նաև կազմակերպվում են զանազան խմբակներ, ստեղծագործական կարողությունները խթանող դասընթացներ։ Ընդհանրապես միշտ համարել եմ, որ դասավանդելը հեչ իմ գործը չի. ոչ սիրում եմ, ոչ էլ առանձնապես լավ եմ էդ գործից։ Բայց հիմա որ մտածում եմ, ստեղծագործական ոլորտում հաճույքով կդասավանդեի ու, կարծում եմ, լավ կստացվեր։ Նաև ակտիվ ստեղծագործում եմ։ Գրում էլ եմ։ Նույնիսկ հաջողացնում եմ գիրք հրատարակել ։ Դասավանդելն ինձ համար նախընտրելի է նաև նրանով, որ չի ենթադրում առավոտից իրիկուն աշխատավայրում լինել, ինչն ինձ համար քաղաքակիրթ կյանքի ամենասխալ երևույթներից է։ Մի խոսքով՝ ապրուստս վաստակում եմ դասավանդելով, սենյակներ վարձու տալով, ու ամենակարևորը՝ ստեղծագործելով բազմազան ոլորտներում՝ նկարչություն, կոլաժ, քանդակագործություն, մակրամե, գորգիկներ, զարդեր և այլն։ Աշխատանքներս էլ վաճառում եմ տեղի բնակիչներին, նաև պարբերաբար ցուցահանդես–վաճառքներ են կազմակերպվում թե՛ էկոավանում, թե՛ Երևանում։ Նաև տեղական խանութ(ներ) ունենք այցելուների համար, որտեղ նույնպես վաճառվում են իմ և մյուս ստեղծագործող էկոավանցիների աշխատանքները։

    Ամուսինս էլ համ գիտությամբ է զբաղվում, համ ֆիզիկա է դասավանդում էկոավանում։ Ազատ ժամանակ նաև զբաղվում է իր հին հոբբիով՝ արծաթագործությամբ։

    Երևան այցելում ենք ամիսը մեկ՝ մոտավորապես 3-5 օրով՝ կախված հանգամանքներից։ Հա, Երևանում էլ մի փոքրիկ բնակարան ունենք ։ Էդ այցելությունների ընթացքում նաև ամեն անգամ Ակումբի հանդիպումներ են լինում, որոնց, իհարկե, ես միշտ գնում եմ։

    Էկոավանում նաև հատուկ ֆոնդ ունենք, որի միջոցով պարբերաբար օգնում ենք կարիքավորներին (Երևանում ու տարբեր շրջաններում ապրող. էկոավանում կարիքավորներ չկան)։

    Երեք կամ չորս երեխա ունենք։ Ցանկալի է՝ երկու տղա, երկու աղջիկ։ Բոլորս առողջ ենք ու էներգիայով լի։ Անկախ իրենց մյուս նախասիրություններից ու ընտրելիք մասնագիտությունից՝ բոլոր երեխաներս էլ արվեստասեր են ու ոչ միայն տեսական մակարդակով։
    1-2 տարին մեկ ընտանիքով գնում ենք ճամփորդության՝ որևէ նոր երկիր տեսնելու։

    Այցելուներ ընդունելու գրաֆիկը պիտի շատ լավ կազմակերպված լինի, էնպես, որ այցելուներն անընդհատ չլինեն։ Ճիշտ է, նրանք հենց մեր տանը չեն մնում, բայց օգտվում ենք նույն բակից ու այգուց։ Ես մարդկանց սիրում եմ, բայց նաև վատ եմ լինում ինչպես միանգամից շատ մարդկանց ներկայությունից, էնպես էլ ուրիշ (ընտանիքից դուրս) մարդկանց երկարատև ներկայությունից (անկախ քանակից ու որակից)։ Գոնե ժամանակ առ ժամանակ մենակ լինելն ինձ համար գրեթե կենսական կարևորության հարց է։ Հակառակ դեպքում դիսկոմֆորտի մեջ եմ ընկնում։ Մի խոսքով՝ երկու շաբաթ այցելու ունենալուց հետո մի էդքան ժամանակ էլ այցելուներ չենք ընդունում։ Բայց ընդունելիս էնպես ենք անում, որ իրենց ջերմ (ընտանեկան) ու հարմարավետ միջավայրում զգան։

    Բացի մի քանի ամենամտերիմ ընկերներից, որոնք էկոավանում ապրելու շնորհիվ հասանելի հեռավորության վրա են ապրում, Երևանում կամ մարզերում ապրող ընկերներիս էլ ամիսը մեկ այցելում են մեզ։ Բայց քանի որ ես գերադասում եմ ամեն մարդու հետ առանձին շփվել, նրանցից յուրաքանչյուրն առանձին է գալիս, որոշ մարդկանց դեպքում մեկ–մեկ բացառություններ լինում են։ Մի խոսքով՝ ամիսը մեկ մի ընկեր/ընկերուհի է մեզ այցելում ու մի քանի օր մնում մեզ մոտ։ Էդպիսի շփումն ինձ լրիվ բավարարում է։ Դե, վիրտուալն էլ կողքից միշտ լինում է։ Բայց սովորաբար կոմպի առաջ օրական երկու ժամից ավել չեմ անցկացնում։

    Հուսով եմ՝ շատ չձանձրացաք ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.04.2014), Arpine (03.10.2016), boooooooom (29.04.2014), E-la Via (30.04.2014), Smokie (30.04.2014), Vardik! (01.05.2014), Արէա (29.04.2014), մարդագայլուկ (29.04.2014), Նիկեա (23.08.2016)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞րն է ձեզ համար իդեալական հանգիստը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 88
    Վերջինը: 06.04.2013, 23:14
  2. Մի կյանք
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 20:59
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 22.09.2010, 01:49
  4. ՀՀ իդեալական նախագահ
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 49
    Վերջինը: 25.09.2008, 23:34
  5. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •