Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Դե, տես, եթե կռիվ լինում ա, ուրեմն ամեն դեպքում էնքան էլ հստակ չի։ Համենայնդեպս, թեկուզ տպագիր գրքերում նույն բանը կարող ա լրիվ տարբեր կետադրություններով հանդիպես, ու հաստատ ոչ միշտ ա պատճառը բրիտանական կամ ամերիկյան անգլերենների տարբերությունը լինում։
Ան, չէ, հստակ ա, բայց ամեն անգլերեն իրա հստակն ունի: ԱՄՆ-ինն ուրիշ ա, Կանադայինն ուրիշ ա, Ավստրալիայինն ուրիշ ա, ու իրանք կռիվ են անում, իրար են ասում, որ սխալ ա, թե չէ մարդ ա իրանը լավ էլ գիտի: Մի անգամ տենց վեճ հենց էս garden path-ի ժամանակ ա էղել մեր կուրսում: Մի խմբագրի էլ գիտեմ, ասում ա՝ հենց իրան տեքստ են տալիս, կետադրությունից ինքը գլխի ա ընկնում, թե հեղինակը որտեղի անգլերենով ա գրել: