Էս ինչ հետաքրքիր թեմա է, նոր եմ տեսնում...
Մի նախադասություն հիշեցի, որ ժամանակին «Զվարճալի վրիպակներում» էի մեջբերել՝ ոչ թե որպես վրիպակ ունեցող, այլ հենց էս թեմայում քննարկվող՝ սխալ կանխատեսվող տեսակի նախադասություն.
Տվյալ դեպքում սխալ ուղղությամբ գնալը պայմանավորված է հատկացուցիչների առատությամբ, որի հետևանքով մինչև հատկացյալին հասնելը դրա գոյությունը նույնիսկ չի էլ ենթադրվում, իսկ հատկացուցիչներն ընկալվում են որպես ուղիղ խնդիր։ Փաստորեն, մինչև վերջին բառին հասնելը հեղինակին մարդակերի տեղ ես դնում։
Էջանիշներ