User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Garden-Path Նախադասություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Garden-Path Նախադասություններ

    Նկատել եմ, որ լեզուների բաժինը մի քիչ պասիվ է, դրա համար մտածեցի մի քիչ ակտիվություն մտցնել էստեղ
    Քանի որ դիպլոմայինս վերաբերում էր խոսքի երկիմաստությանը ու լիքը հավես ու հետաքրքիր կետեր էր պարունակում, որոշեցի առանձնացնել դրանցից ամենահետաքրքիրներից մեկը: Խոսքը վերաբերում է garden-path կոչվող նախադասություններին: Հենց անունից կարելի է որոշակի եզրակացություններ անել. ‘to lead down the garden path’ անգլերեն արտահայտություն է, որը նշանակում է «մոլորեցնել»,«սխալ ուղու վրա դնել»: Ուրեմն այս նախադասությունները կառուցված են այնպես, որ երբ ընթերցողը սկսում է նախադասությունը կարդալ, նա` թե՛ կառուցվածքային և թե՛ իմաստային տեսանկյունից որոշակի պատկերացում է կազմում նախադասության հետագա ընթացքի վերաբերյալ, սակայն շուտով հասնում է մի կետի, երբ այդ նախնական պատկերացումը բառիս բուն իմաստով հօդս է ցնդում, նախադասության իմաստն ամբողջովին կորչում է և խեղճ ընթերցողը մնում է շվարած Միայն` երբեմն մի քանի անգամ վերընթերցելուց հետո է պարզ դառնում, որ նախադասությունը ոչ միայն իմաստալից է, այլ պարունակում է բոլորովին այլ իմաստ, քան սկզբնապես ենթադրվում էր: Այսինքն` նախադասության առաջին մասը մոլորեցնում է և սխալ ուղու վրա է դնում ընթերցողին: Նյարդալեզվաբանության մեջ խիստ տարածված է այս նախադասությունների ուսումնասիրությունը` մարդկային ուղեղի կողմից նախադասությունների ընկալումը պարզաբանելու նպատակով: Պարզվել է, որ այս երևույթը հատկապես հատուկ է անալիտիկ լեզուներին (այն լեզուներն են, որտեղ նախադասության կառուցվածքը կախված է բառերի դասավորությունից և մասնիկենրից): Քանի որ հայերենը անալիտիկ լեզու չէ, նախօրոք ներողություն խնդրելով, օրինակ կբերեմ անգլերենից.

    “The old train, the young fight.”

    Օրինակ այս նախադասության մեջ ընթերցողը սկզբից մտածում է «հին գնացքի» (the old train) մասին և ըստ դրա պատկերացում կազմում, որ նախադասության մնացած մասը պիտի ինչ-որ կապ ունենա այս հին գնացքի հետ: Սակայն նախադասության երկրորդ մասից պարզ է դառնում, որ իրականում the old-ը գոյական է այլ ոչ թե ածական, իսկ train-ը բայ և ոչ թե գոյական, այսինքն` «մեծահասակները մարզվում են»:
    Ասեմ նայեմ, որ այս նախադասությունները շատ հաճախ հանդիպում են թերթերի, ամսագրերի վերնագրերում: Օրինակ`

    UK woman officer shot dead.
    Ambulance crew helps snake bite victims.
    Eye drops off shelf.

    Ահա նաև այլ օրինակներ, որոնք կարող ենք քննարկել

    The author wrote the novel was likely to be a best-seller.
    The cotton clothing is made of grows in Mississippi.
    The horse raced past the barn fell.
    Time flies like an arrow, fruit flies like a banana.

    Հետաքրքիր է` կա՞ն արդյոք garden-path նախադասություններ հայերենում:
    Իսկ ինչպե՞ս կարելի է այս տերմինը թարգմանել հայերեն:
    “My God - it's full of stars!”

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.04.2014), Lílium (26.04.2014), Lusina (25.04.2014), Դատարկություն (25.04.2014), Նարե91 (09.05.2014), Ուլուանա (05.05.2014), Ռուֆուս (25.04.2014)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ հիշել, թե էս վերջերս ով էր Ակումբում ու Ֆեյսբուքում հարցնում էս կարգի նախադասությունների մասին: Կարծեմ հենց Բյուրն էր ու ոնց որ թե որևէ մեկը Բյուրին ինչ-որ բանով չկարողացավ օգնել...

    Իմ ամենասիրած նախադասությունը The old man the boat. Ամեն անգամ կարդալուց մոտս մայնդֆաք ա առաջանում
    I may be paranoid but no android!

  4. #3
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ հիշել, թե էս վերջերս ով էր Ակումբում ու Ֆեյսբուքում հարցնում էս կարգի նախադասությունների մասին: Կարծեմ հենց Բյուրն էր ու ոնց որ թե որևէ մեկը Բյուրին ինչ-որ բանով չկարողացավ օգնել...

    Իմ ամենասիրած նախադասությունը The old man the boat. Ամեն անգամ կարդալուց մոտս մայնդֆաք ա առաջանում
    Հաստատ Բյուրը եղած կլինի

    Իմ մոտ անկեղծ ասած ամեն անգամ ա մայնդֆաք առաջանում էս նախադասություններից: Նույնիսկ, երբ արդեն նախօրոք գիտեմ, թե ինչ ա գալու գլխիս Պատկերացրու դիպլոմ գրելուց ինչքան եմ էդ վերևինից եղել
    “My God - it's full of stars!”

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման տեսա, ասեցի՝ տեսնես իմ սիրած նախադասությունը դրած կլինե՞ս: Դրել ես, էս ա

    Time flies like an arrow, fruit flies like a banana.

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, garden path-ի մեջ երևի չեն մտնում, բայց հայերենում ու ռուսերենում երկիմաստ կարող են լինել այն նախադասությունները, որոնց թե՛ ենթական, թե՛ ուղիղ խնդիրն անշունչ են:
    Օրինակ.
    Մեքենան քաշում է բեռնատարը:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարդագայլուկ (25.04.2014)

  8. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, garden path-ի մեջ երևի չեն մտնում, բայց հայերենում ու ռուսերենում երկիմաստ կարող են լինել այն նախադասությունները, որոնց թե՛ ենթական, թե՛ ուղիղ խնդիրն անշունչ են:
    Օրինակ.
    Մեքենան քաշում է բեռնատարը:
    Արևմտահայերենում առանց անշունչ լինելու էլ երկիմաստ են, ասենք՝ Պողոսը կը սիրէ Պետրոսը։ Ենթական ու ուղիղ խնդիրը միայն շարադասությամբ են տարբերվում։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդագայլուկ (25.04.2014), Նարե91 (09.05.2014)

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մեկ էլ գերմաներենում, երբ ենթական ու ուղիղ խնդիրն իգական կամ չեզոք սեռի են:

  11. #8
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, garden path-ի մեջ երևի չեն մտնում, բայց հայերենում ու ռուսերենում երկիմաստ կարող են լինել այն նախադասությունները, որոնց թե՛ ենթական, թե՛ ուղիղ խնդիրն անշունչ են:
    Օրինակ.
    Մեքենան քաշում է բեռնատարը:
    հմմմ, ասենք էն, որ նաև բեռնատարը կարող ա մեքենան քաշի, ինձ թվում ա` ավելի ուշ ա ընկալվում: Գուցե կոնտեքսից կախված կարող ա՞ garden-path լինի: Չգիտեմ, իմաստալից միտք եմ արտահայտում թե՞ չէ
    Վերջին խմբագրող՝ մարդագայլուկ: 25.04.2014, 21:46:
    “My God - it's full of stars!”

  12. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    հմմմ, ասենք էն, որ նաև բեռնատարը կարող ա մեքենան քաշի, ինձ թվում ա` ավելի ուշ ա ընկալվում: Գուցե կոնտեքսից կախված կարող ա՞ garden-path լինի: Չգիտեմ, իմաստալից միտք եմ արտահայտում թե՞ չէ
    դե իր տեսակով garden path չի, ուղղակի երկիմաստ ա:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարդագայլուկ (25.04.2014)

  14. #10
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերենում տիպիկ տենց նախադասություն կա՝ «հնարավոր է, ոչ»
    The cake is a lie.

  15. #11
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերենում տիպիկ տենց նախադասություն կա՝ «հնարավոր է, ոչ»
    Սա մեր նախկին վրչոյի գլուխգործոցը չի՞
    “My God - it's full of stars!”

  16. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց նոր հոդվածի մեջ գտա: Garden path չի համարվում, բայց երկիմաստ ա.
    Die Mutter küsst das Mädchen.
    Բայց ասվում ա, որ հետազոտության մեջ մասնակիցները ավելի շատ SVO են մեկնաբանել, OVS տարբերակում սխալներ են արել

  17. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց նոր հոդվածի մեջ գտա: Garden path չի համարվում, բայց երկիմաստ ա.
    Die Mutter küsst das Mädchen.
    Բայց ասվում ա, որ հետազոտության մեջ մասնակիցները ավելի շատ SVO են մեկնաբանել, OVS տարբերակում սխալներ են արել
    Դե, սա դասական ա։ Ես էլ լեզվաբանություն առարկայից սրա ռուսերեն տարբերակն եմ հիշում, որն, ի դեպ ավելի հետաքրքիր ա նրանով, որ մայր–դուստր և մամա–դստրիկ դեպքերը լրիվ տարբեր են, ու երկրորդի դեպքում երկիմաստություն չկա, օրինակ.

    Мать целует дочь.
    Дочь целует мать.

    Мама целует дочку.
    Дочка целует маму.
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, սա դասական ա։ Ես էլ լեզվաբանություն առարկայից սրա ռուսերեն տարբերակն եմ հիշում, որն, ի դեպ ավելի հետաքրքիր ա նրանով, որ մայր–դուստր և մամա–դստրիկ դեպքերը լրիվ տարբեր են, ու երկրորդի դեպքում երկիմաստություն չկա, օրինակ.

    Мать целует дочь.
    Дочь целует мать.

    Мама целует дочку.
    Дочка целует маму.
    Բայց հետաքրքիրն էն ա, որ սրանք տեսականորեն են երկիմաստ: Հետազոտություն են արել ու պարզել են, որ առողջ մարդիկ դրանք մենակ ենթակա-ստորոգյալ-խնդիր շարադասությամբ են ընկալում:

  19. #15
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա մեր նախկին վրչոյի գլուխգործոցը չի՞
    Ահա:
    նախկի՜ն
    The cake is a lie.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 315
    Վերջինը: 01.03.2021, 05:22
  2. «Գնացքդ գնաց, դու մնացիր» նախադասություններ )))
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2012, 13:00
  3. Սիքրեթ Գարդն/Secret Garden
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 14.06.2010, 14:24
  4. Հոդված. Սիքրեթ Գարդն/Secret Garden
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.05.2010, 00:51
  5. shortcut path
    Հեղինակ՝ david, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 10.08.2009, 08:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •