Նկատել եմ, որ լեզուների բաժինը մի քիչ պասիվ է, դրա համար մտածեցի մի քիչ ակտիվություն մտցնել էստեղ
Քանի որ դիպլոմայինս վերաբերում էր խոսքի երկիմաստությանը ու լիքը հավես ու հետաքրքիր կետեր էր պարունակում, որոշեցի առանձնացնել դրանցից ամենահետաքրքիրներից մեկը: Խոսքը վերաբերում է garden-path կոչվող նախադասություններին: Հենց անունից կարելի է որոշակի եզրակացություններ անել. ‘to lead down the garden path’ անգլերեն արտահայտություն է, որը նշանակում է «մոլորեցնել»,«սխալ ուղու վրա դնել»: Ուրեմն այս նախադասությունները կառուցված են այնպես, որ երբ ընթերցողը սկսում է նախադասությունը կարդալ, նա` թե՛ կառուցվածքային և թե՛ իմաստային տեսանկյունից որոշակի պատկերացում է կազմում նախադասության հետագա ընթացքի վերաբերյալ, սակայն շուտով հասնում է մի կետի, երբ այդ նախնական պատկերացումը բառիս բուն իմաստով հօդս է ցնդում, նախադասության իմաստն ամբողջովին կորչում է և խեղճ ընթերցողը մնում է շվարած Միայն` երբեմն մի քանի անգամ վերընթերցելուց հետո է պարզ դառնում, որ նախադասությունը ոչ միայն իմաստալից է, այլ պարունակում է բոլորովին այլ իմաստ, քան սկզբնապես ենթադրվում էր: Այսինքն` նախադասության առաջին մասը մոլորեցնում է և սխալ ուղու վրա է դնում ընթերցողին: Նյարդալեզվաբանության մեջ խիստ տարածված է այս նախադասությունների ուսումնասիրությունը` մարդկային ուղեղի կողմից նախադասությունների ընկալումը պարզաբանելու նպատակով: Պարզվել է, որ այս երևույթը հատկապես հատուկ է անալիտիկ լեզուներին (այն լեզուներն են, որտեղ նախադասության կառուցվածքը կախված է բառերի դասավորությունից և մասնիկենրից): Քանի որ հայերենը անալիտիկ լեզու չէ, նախօրոք ներողություն խնդրելով, օրինակ կբերեմ անգլերենից.
“The old train, the young fight.”
Օրինակ այս նախադասության մեջ ընթերցողը սկզբից մտածում է «հին գնացքի» (the old train) մասին և ըստ դրա պատկերացում կազմում, որ նախադասության մնացած մասը պիտի ինչ-որ կապ ունենա այս հին գնացքի հետ: Սակայն նախադասության երկրորդ մասից պարզ է դառնում, որ իրականում the old-ը գոյական է այլ ոչ թե ածական, իսկ train-ը բայ և ոչ թե գոյական, այսինքն` «մեծահասակները մարզվում են»:
Ասեմ նայեմ, որ այս նախադասությունները շատ հաճախ հանդիպում են թերթերի, ամսագրերի վերնագրերում: Օրինակ`
UK woman officer shot dead.
Ambulance crew helps snake bite victims.
Eye drops off shelf.
Ահա նաև այլ օրինակներ, որոնք կարող ենք քննարկել
The author wrote the novel was likely to be a best-seller.
The cotton clothing is made of grows in Mississippi.
The horse raced past the barn fell.
Time flies like an arrow, fruit flies like a banana.
Հետաքրքիր է` կա՞ն արդյոք garden-path նախադասություններ հայերենում:
Իսկ ինչպե՞ս կարելի է այս տերմինը թարգմանել հայերեն:
Էջանիշներ