Գերմաներենի էն անջատվող նախածանցներով բայերը ինչ նախադասության մեջ էլ օգտագործես, կդառնան garden path, էլի: Մինչև նախադասության վերջին հնչյունը չլսես, հետո էդ վերջ գնացած նախածանցը բերես-կպցնես ստորոգյալին, կա՛մ բան չես հասկանա, կա՛մ բոլորովին այլ բան կհասկանաս, քանի որ առանց էդ նախածանցի բայը բոլորովին այլ իմաստ ունի
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ոնց հասկանում եմ, էս garden-path-երը բանավոր խոսքում իրանց արժեքը կորցնում են:
Ինտոնացիան իրանն անում ա էլի:
Ու մի բան էլ՝ անգլերենի ոչ հստակ կետադրության պայմաններն էն garden-path-երին garden-path դարձնող:
Այ եթե ստեղ մի հատ ստորակետ դրվի, ամեն ինչ իր տեղը կընկնի`
The old train, the young fight.
Ստորակետի պարագայում ոչ մի մայնդֆաք էլ չի առաջանա:
Բա որ young բառի վրա մի հատ հայավարի բութ դրվեր... Էլ ի՞նչ garden-path:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Հա, ինտոնացիան շատ կարևոր ա էս հարցերում: Էն իմ բերած օրինակում գերմանարենի փորձը կրկնել էին արդեն առանց նեյտրալ ինտոնացիայի, ավելի հասկանալի էր դարձել:
Ու կետադրությունն էլ: Մենք որ ժամանակին reanalysis կոչվող առարկա էինք անցնում (էդ էն պրոցեսն ա, որ նախադասության կեսից ջոկում ես, որ խոսքն ուրիշ բանի մասին ա, նորից ես վերլուծում), ամերիկացի էրեխեքից մեկը բունտ արեց, թե էս ինչ հեքիաթներ եք պատմում, ճիշտ կետադրեք, պրոբլեմ չի առաջանա:
Նարե91 (09.05.2014)
Բայց օրինակ էդ նախադասությունը` 'The old train, the young fight' ստորակետով էլ ա ինձ մոտ garden-path-ի հաշիվ Ինձ թվում ա ստեղ էդքան կետադրությունը չի, ինչքան թե ոնց ա ուղեղն ընկալում առանձին խոսքի մասերը: Ասենք հոդից հետո եթե կա ածական ապա ավտոմատ կերպով ենթադրվում ա, որ հետո պիտի գոյական հաջորդի:
“My God - it's full of stars!”
Ուլուանա (09.05.2014)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
մարդագայլուկ (09.05.2014)
Իսկ էս մի նախադասությունն էդ առումով ավելի ուժեղ ա, որովհետև ինքը ցանկացած դեպքում էլ լիարժեք նախադասություն ա ու նույնիսկ համարյա տրամաբանական .
Time flies like an arrow, fruit flies like a banana.
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բայց էս մեկը կետադրությունով լրիվ տեղն ա ընկնում.
The horse, raced past the barn, fell.
մարդագայլուկ (09.05.2014), Նարե91 (09.05.2014)
Հատուկ Մանուի համար
Կինս տղա ա բերել ու մի կիլո վարունգ:
մարդագայլուկ (08.06.2014), Ռուֆուս (07.06.2014)
Ժող, էս նախադասությունն էս թեմայի ապրա՞նք ա, թե չէ՞.
Պապը թոռը գցեց ջուրը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk (02.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ