Ի դեպ, նույնատիպ մարդակերության օրինակ անգլերենում բայց էս դեպքում երկիմաստության պատճառը ոչ թե նախադասության կառուցվածքն է, այլ կետադրության բացակայությունը:
“My God - it's full of stars!”
Նարե91 (09.05.2014)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, չէ, հստակ ա, բայց ամեն անգլերեն իրա հստակն ունի: ԱՄՆ-ինն ուրիշ ա, Կանադայինն ուրիշ ա, Ավստրալիայինն ուրիշ ա, ու իրանք կռիվ են անում, իրար են ասում, որ սխալ ա, թե չէ մարդ ա իրանը լավ էլ գիտի: Մի անգամ տենց վեճ հենց էս garden path-ի ժամանակ ա էղել մեր կուրսում: Մի խմբագրի էլ գիտեմ, ասում ա՝ հենց իրան տեքստ են տալիս, կետադրությունից ինքը գլխի ա ընկնում, թե հեղինակը որտեղի անգլերենով ա գրել:
Հայերենում տիպիկ տենց նախադասություն կա՝ «հնարավոր է, ոչ»
The cake is a lie.
Հենց նոր հոդվածի մեջ գտա: Garden path չի համարվում, բայց երկիմաստ ա.
Die Mutter küsst das Mädchen.
Բայց ասվում ա, որ հետազոտության մեջ մասնակիցները ավելի շատ SVO են մեկնաբանել, OVS տարբերակում սխալներ են արել
Դե, սա դասական ա։ Ես էլ լեզվաբանություն առարկայից սրա ռուսերեն տարբերակն եմ հիշում, որն, ի դեպ ավելի հետաքրքիր ա նրանով, որ մայր–դուստր և մամա–դստրիկ դեպքերը լրիվ տարբեր են, ու երկրորդի դեպքում երկիմաստություն չկա, օրինակ.
Мать целует дочь.
Дочь целует мать.
Мама целует дочку.
Дочка целует маму.
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ, ես նկատի չունեի սենց առանձին նախադասություն, ուղղակի ուրիշ բայով։ Նկատի ունեմ, որ որոշ այլ բայերի դեպքում եթե համատեքստում դիտարկվի, կարող ա շրջուն շարադասությունն իմաստ ունենա, ասենք, ընդգծելու նպատակով լինի, որը տվյալ համատեքստում իսկապես տեղին լինի, էլի։ Թե չէ՝ առանձին վերցրած՝ համաձայն եմ, որ ցանկացած բայի դեպքում լռելյայն ընկալվում ա որպես ենթակա–ստորոգյալ–խնդիր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ