User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: florex.am - ծաղիկների առցանց պատվեր ու առաքում Հայաստանում

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2014
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ florex.am - ծաղիկների առցանց պատվեր ու առաքում Հայաստանում

    Բարև,

    Հուսով եմ ոչ մի կանոն չեմ խախտում :Ճ

    Խնդրում եմ, կարծիք հայտնել http://www.florex.am/ կայքի մասին: Կայքի նպատակը ծաղիկների օնլայն պատվերն ու առաքումն է Հայաստանում:

    Արդյոք կայքը ձեզ վստահություն է ներշնչում? Դուք կօգտվեիք անհրաժեշտության դեպքում? Ձեզ դուր եկավ տեսականին? Ինչ կավելացնեիք կամ կփոխեիք?

    Ինձ համար կարևոր է յուրաքանչյուր կարծիք:

    Նախապես շնորհակալություն

  2. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեւավորումը նորմալ ա: Հայերենի համար լավ կլինի Tahoma ֆոնտը օգտագործեք, Sylfaen-ով կարդալը մեծ ջանքեր ա պահանջում:
    Մեկ էլ իմ կարծիքով ֆոնային նկարը ավելորդ ա, կամ` չափից դուրս ակտիվ ա: Պետք ա այցելուի ուշադրությունը կենտրոնանա տեսականու վրա, ոչ թե` կայքի ֆոնի:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (25.04.2014)

  4. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էն, որ ծաղիկ պատվիրելու համար պետք է գրանցվել, ինձ դուր չեկավ... մանավանդ որ մինչև չգրանցվեմ, չեմ էլ իմանա, թե ինչպիսի՞ վճարային համակարգով կարող եմ վճարել...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (25.04.2014)

  6. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2014
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    էն, որ ծաղիկ պատվիրելու համար պետք է գրանցվել, ինձ դուր չեկավ... մանավանդ որ մինչև չգրանցվեմ, չեմ էլ իմանա, թե ինչպիսի՞ վճարային համակարգով կարող եմ վճարել...

    Իսկ եթե կայքում ինչ-որ տեղ գրվեն վճարման մեթեդները, նորմալ կդիտվի գրանցվելու հանգամանքը ձեր կարծիքով ?

  7. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Anet-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե կայքում ինչ-որ տեղ գրվեն վճարման մեթեդները, նորմալ կդիտվի գրանցվելու հանգամանքը ձեր կարծիքով ?
    եթե գրանցելու նպատակը e-mailերի բազա հավաքելն է, որ հետո էլ նորություններ-բան ուղարկվի, չէ չնայած ես տենց դեպքերի համար հատուկ e-mail ունեմ, որ հիմնականս չծանրաբեռնվի...

    Ամեն դեպքում լավ կլինի նշվի, թե ինչպիսի վճարային համակարգով կարելի է վճարել

  8. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2014
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե, այդպիսի նպատակ էլ կա, բազա հավաքելու, բայց իհարկե ոչ սպամ անելու կամ ուրիշ նպատակներով օգտագործելու համար, զուտ առաջարկներին կամ ակցիաներին ծանոթացնելու ու դա առաջնային նպատակը չի բնականաբար

    իսկ վճարման մեթոդները ճիշտ եք, պետք ա նշել, արդեն զբաղվում ենք այդ հարցով :ՃՃ

  9. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կայքի մասին բան ասել չեմ կարող, բայց որ աղջիկ ես ու դրանով բախտդ բերելա, դա հաստատ կարող եմ ասել

    Հ.Գ. հիմի տղա լիներ էս թեման բացողը, արդեն ինքնասպանության փորձ էր արել հաստատ

  10. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիզայնի պահով Ռամշի հետ համամիտ եմ: Հետևի ծաղկային ֆոնը շատ-շատ ա:
    Արժի կամ լավ մեղմացնել, բացացնել գույնը, կամ ընդհանրապես հանել:

  11. #9
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծաղիկների գինը դրամով ցույց տալու ժամանակ անհասկանալի ուղղակյուն նշան է ցույց տալիս, օրինակ 1845.00 ֏: Երևի ՀՀ դրամի նշանը պետք է լինի: Դե ֆոնի մասին ասվեց՝ հեչ չի սազում, ավելի լավ կլիներ, որ միայն հիմնական ֆոնը մնար:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (25.04.2014)

  13. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    1. Գլխավոր էջը դատարկ ա, կարելի ա հետաքրքիր առաջարկները դնել, որ երևա ինչին ա նվիրված կայքը
    2. Գլխավոր էջի վրա էդքան տեղ հատկացնել դատարկ զաբյուղի՞ն։ Զաբյուղը մարդուն վերջում ա պետք գալիս։
    3. Սլայդեր ա սարքած, մեջը ինչ որ mobile ծրագրի անուն ա գրած, կողքն էլ play market_ի լոգոն, բայց ա) հղում վրեն չկա, բ) Barcode ա դրած, որը տանում itunes market-ի լրիվ ուրիշ ծրագրի վրա։
    4. Ոճում ծաղկային զաբյուղները մի տող դարձրեք
    5. Խի՞ ա դեֆոլթով անգլերեն բացում։
    6. Տարադրամը դրամ սարքելու դեպքում դրամի նշանը ցույց չի տալիս (դիզայներին ասեք , որ դեռ շատ քիչ են էդ նշանով տառատեսակները)։
    7. Մենյուները անիմաստ լայն են, իսկ մենյուի բաժինները շատ լակոնիկ (ու նեղ)։ Դատարկ ա թվում։
    8. Սևը 2 տառով ա գրվում
    9. Չգիտեմ հայերենում «բեժ» բառ կա թե չէ։
    10. բոլոը տեսնելու նորմալ տարբերակ չգտա, միակ տարբերակը՝ ընտրել որևէ չափանիշ ու նշել բոլոր ծիտիկները։
    11. Անձամբ ինձ նյարդայնացնում ա չափՍ- վերջի Ս-ն։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (25.04.2014)

  15. #11
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Anet-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե կայքում ինչ-որ տեղ գրվեն վճարման մեթեդները, նորմալ կդիտվի գրանցվելու հանգամանքը ձեր կարծիքով ?
    Կարելի է երկու եղանակով էլ ընդունել պատվերները:
    Նրանք, ովքեր պատրաստվում են հաճախակի գնումներ կատարել, հավանաբար կգրանցվեն, իսկ նրանք, ովքեր մեկանգամյա գնում են անում, հեչ պարտադիր չի գրանցվելը:

    Մի քանի դիտարկում էլ ես անեմ:

    1. Հնարավոր չի գնումը ավարտել:




    Ի՞նչ պիտի անեմ սրանից հետո, պարզ չի:

    2. Վերևի նկարում «Զամբյուղ» սեղմելուց, ամենայն հավանականությամբ, պետք է վերադառնայի դեպի զամբյուղ, բայց ոչինչ չի լինում:

    3. Դրամի դեպքում, փաթեթավորման գումարը դոլարային է ցույց տալիս:




    4. Հնարավոր չէ փոփոխել փաթեթավորումը:
    Երբ ցանկանում եմ փոփոխել փաթեթավորումը, չկա հաստատման կոճակ, իսկ ետ գնալուց փաթեթավորումը չի փոխվում:




    5. Լավ կլիներ, եթե և նշանները հուշում պարունակեին: Այլապես պարզ չի, դրանք սեղմելուց հետո ի՞նչ կկատարվի:
    Զամբյուղից հեռացնելու դեպքում, կարելի է նաև հաստատում պահանջել:


    Առայժմ այսքանը: Սրանք վերացրեք, էլի կասեմ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (28.04.2014), Արամ (27.04.2014)

  17. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2014
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չհասկացա բայց ինչ կապ ուներ աղջիկ կամ տղա լինելը?

  18. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2014
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դրամի նշանի բագի մասին գիտենք, կուղղենք

    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծաղիկների գինը դրամով ցույց տալու ժամանակ անհասկանալի ուղղակյուն նշան է ցույց տալիս, օրինակ 1845.00 ֏: Երևի ՀՀ դրամի նշանը պետք է լինի: Դե ֆոնի մասին ասվեց՝ հեչ չի սազում, ավելի լավ կլիներ, որ միայն հիմնական ֆոնը մնար:

  19. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2014
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Մտածում ենք այդ ուղղությամբ
    2. Դա վաղուց եմ ասում ՊՄ-ին, տեսնենք ինչ կորորշեն, նախկինում առանձին ծաղիկների Էջերում Էլ Էր դատարկ զամբյուղ, համոզեցի, ավելացրինք "Նմանատիպ ծաղիկներ" բաժինը :Ճ
    3. մմմ դաաա, հետաքրքիր ա տեստերները ուր են նայում մերսի, կուղղենք
    4. Ֆոնտի հարց է երևի, կասեմ դիզայներին
    5. Քանի որ նպատակը դրսի շուկան է: Բայս եթե ուրիշ լոզու ենք ընտրում, հաջորդ անգամ բացում է վերջին ընտրաց լեզվով
    6. սրա մասին տեղյակ ենք
    7. դիզայնը հաստատված է, մոտ ապագայում դժվար փոխենք, մաքսիմում հետևի ֆոները
    8. օկ
    9. դե ասում են Էդպես, ուրիշ համարժեք բառ չգտա գույնի համար, տարբերակ կա բաց դարչնագույն
    10. թաքնված տարբերակներ կան, լոլ 1. սեղմեք որոնել տողի իկոնան 2. գլխավոր էջի առաջին սլայդերը տանում է դեպի բոլոր ծաղիկները
    11. օկ :ՃՃՃ


    Հ.Գ մերսի ժամանակ տրամադրելու համար:


    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Գլխավոր էջը դատարկ ա, կարելի ա հետաքրքիր առաջարկները դնել, որ երևա ինչին ա նվիրված կայքը
    2. Գլխավոր էջի վրա էդքան տեղ հատկացնել դատարկ զաբյուղի՞ն։ Զաբյուղը մարդուն վերջում ա պետք գալիս։
    3. Սլայդեր ա սարքած, մեջը ինչ որ mobile ծրագրի անուն ա գրած, կողքն էլ play market_ի լոգոն, բայց ա) հղում վրեն չկա, բ) Barcode ա դրած, որը տանում itunes market-ի լրիվ ուրիշ ծրագրի վրա։
    4. Ոճում ծաղկային զաբյուղները մի տող դարձրեք
    5. Խի՞ ա դեֆոլթով անգլերեն բացում։
    6. Տարադրամը դրամ սարքելու դեպքում դրամի նշանը ցույց չի տալիս (դիզայներին ասեք , որ դեռ շատ քիչ են էդ նշանով տառատեսակները)։
    7. Մենյուները անիմաստ լայն են, իսկ մենյուի բաժինները շատ լակոնիկ (ու նեղ)։ Դատարկ ա թվում։
    8. Սևը 2 տառով ա գրվում
    9. Չգիտեմ հայերենում «բեժ» բառ կա թե չէ։
    10. բոլոը տեսնելու նորմալ տարբերակ չգտա, միակ տարբերակը՝ ընտրել որևէ չափանիշ ու նշել բոլոր ծիտիկները։
    11. Անձամբ ինձ նյարդայնացնում ա չափՍ- վերջի Ս-ն։

  20. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2014
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Դրանից հետո գնում ենք զաբյուղ, ընտրում ավելացված ծազիկը ու սեղմում գնել, բայց համաձայն եմ, էդքան էլ հասկանալի չի
    2. օկ
    3. օկ
    4. օկ, հետ գնալուց չի փոխվում, բայց փոխելուց հետո երբ գնում ենք զաբյուղ, փոխված ա արդեն
    5. այս նշանները կարծում եմ բոլորին հայտնի են, ու հիմնականում հասկանալի ինչի համար են, բայց կարելի ա, չի խանգարի ամեն դեպքում

    Ձեզ էլ շատ մերսի, ահագին լուրջ բագեր եք գտել :ՃՃ



    Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է երկու եղանակով էլ ընդունել պատվերները:
    Նրանք, ովքեր պատրաստվում են հաճախակի գնումներ կատարել, հավանաբար կգրանցվեն, իսկ նրանք, ովքեր մեկանգամյա գնում են անում, հեչ պարտադիր չի գրանցվելը:

    Մի քանի դիտարկում էլ ես անեմ:

    1. Հնարավոր չի գնումը ավարտել:




    Ի՞նչ պիտի անեմ սրանից հետո, պարզ չի:

    2. Վերևի նկարում «Զամբյուղ» սեղմելուց, ամենայն հավանականությամբ, պետք է վերադառնայի դեպի զամբյուղ, բայց ոչինչ չի լինում:

    3. Դրամի դեպքում, փաթեթավորման գումարը դոլարային է ցույց տալիս:




    4. Հնարավոր չէ փոփոխել փաթեթավորումը:
    Երբ ցանկանում եմ փոփոխել փաթեթավորումը, չկա հաստատման կոճակ, իսկ ետ գնալուց փաթեթավորումը չի փոխվում:




    5. Լավ կլիներ, եթե և նշանները հուշում պարունակեին: Այլապես պարզ չի, դրանք սեղմելուց հետո ի՞նչ կկատարվի:
    Զամբյուղից հեռացնելու դեպքում, կարելի է նաև հաստատում պահանջել:


    Առայժմ այսքանը: Սրանք վերացրեք, էլի կասեմ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առցանց ռադիոկայաններ
    Հեղինակ՝ _Հրաչ_, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.07.2014, 23:24
  2. www.flora.am Ծաղիկների առաքում Երևան
    Հեղինակ՝ james_arm, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.11.2011, 23:35
  3. gyumri.flora.am Ծաղիկների առաքում Գյումրի
    Հեղինակ՝ levharout, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.03.2010, 01:23
  4. Դիմանկարի պատվեր
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 15.08.2008, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •