Բագ լիստը ուղարկվեց :ՃՃ
Բագ լիստը ուղարկվեց :ՃՃ
Bruno (28.04.2014)
Ձեր ասածը ճիշտ է, եթե գնում եմ 1 հատ ծաղիկ: Իսկ 2 և ավելի ծաղիկներ գնելու դեպքում, գործարքը հնարավոր չէ ավարտել: Այնտեղ «Գնել» կոճակ չկա:
Կամ էլ ստիպված պետք է գնեմ առանձին և յուրաքանչյուրի համար վճարեմ ճանապարհածախս:
Կնկարագրե՞ք գործողությունների հաջորդականությունը, ինձ մոտ չի ստացվում փոխել փաթեթավորումը: Դա կարելի է անել միայն ծաղիկը հեռացնելով զամբյուղից և նորը գնել արդեն նոր փաթեթավորմամբ:
Ինչ վերաբերվում է այստեղի «Փոփոխել» կոճակին
Կարելի է ենթադրել, որ հնարավորություն է տալիս փոխելու ծաղիկը, բայց դա էլ հնարավոր չի անել: Դա էլ հնարավոր է անել միայն ծաղիկը հեռացնելով զամբյուղից և նորը գնելով:
Էս էլ վաղվա բագ լիստը: Եթե քիչ է, ասեք, ավելացնեմ:
1. Սրա համար փաստորեն ի սկզբանե էսպես ա նախագծվել, որ ամեն ապրանքի առաքման համար պետք ա վճարել
2. Նորից փորձեցի, մեկ լինում ա , մեկ չէ, կախված հետո որ լինկով ես գնում, մի խոսքով խառն ա, ակնհայտ սխալ: Իսկ ծաղիկը փոխել չի նախատեսվում, դա վերաբերվում է կոնկրետ ընտրված ծաղիկի պարամետրերը փոխելուն:
Հ.Գ Ինչքան շատ, այնքան լավ
Եթե այդպես է, ապա սխալը թույլ է տրվել հենց նախագծման փուլում: Եվ դա կրիտիկական է, պետք է անպայման ուղղել:
Պարզապես անտրամաբանական է, ասենք 5 հատ ծաղիկ պատվիրել, որը պետք է առաքվի 1 առաքմամբ, բայց գանձվի 5 առաքման գումար:
Հավանաբար սպեցիֆիկացիա գրողը ճիշտ չի հասկացել մտահղացումը:
Քանի որ ծաղկի պարամետրերից կարելի է միայն փաթեթավորումը փոխել, ապա տրամաբանական կլիներ, որ «Փոփոխել» կոճակը լիներ փաթեթավորման տողում:
Փաթեթավորման Select-ը թարգմանեցիք, իսկ սա թողեցիք:
Քաղաքականությունների և ընթացակարգերի էջերը չգտա:
Մեկել 2 հատ պռաբել չգտա:
դե հա, նորմալ չի մի առաքման համար մի քանի առաքման գումար գանձել, հարցնում եմ, չեն հիշում ինչի են էդպես որոշել, բայց կփորձեմ համոզել, փոխենք: Չնայած Երևանում առաքումն անվճար ենք ուզում անել:
Հուսանք, օգտվողները կհասկանան փոփոխել-ի իմաստը
Թարգմանությունն ու տառասխալներն էլ կուղղենք, շնորհակալություն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ