Չգիտեի՝ որտեղ տալ հարցը, որոշեցի թեմա բացել։ Համ էլ ոնց որ թե չկա էսպիսի թեմա։
Edge Animate–ի ֆայլը ո՞նց կարելի է հրապարակել, այսինքն՝ էնպիսի ֆորմատի բերել, որ հնարավոր լինի շեյր անել ինտերնետում։ Մինչև հիմա օգտագործածս ծրագրերի դեպքում ոնց որ թե նման հարց չի եղել։ Publish settings–ում կարծես թե բոլոր հնարավոր տարբերակներով փորձեցի setting–ները փոխել, բայց ստացված ֆոլդերներում համառորեն չի հայտնվում համապատասխան ֆորմատի ֆայլ... Ի՞նչ անեմ։ Ինտերնետում մի քանի վիդեոներ նայեցի դրա հետ կապված, ամեն տեղ բացատրում է, թե որ դեպքում ոնց դնել սեթինգները, բայց թե "publish"–ը սեղմելուց հետո ինչ անել՝ չի ասվում, այսինքն՝ որտե՞ղ ու ի՞նչ ֆայլ պիտի ստանաս, որ հնարավոր լինի շեյր անել։
Ներողություն, եթե հարցս շատ անկապ է ։
Էջանիշներ