Մեղավոր եմ...![]()
Մեղավոր եմ...![]()
Ես էլ չհասկացա, ու չհավատացի։Սուրենը պառկած էր մոր անկողնու վրա, որ համառորեն հրաժարվել էր հյուրասենյակից տանել՝ բանի տեղ չդնելով Ալեքսի հորդորները, ու չտեսնող հայացքով նայում էր առաստաղին: Չէր հասկանում՝ ինչ է հետը կատարվում: Գլխում կամ անտակ լռություն էր կամ ոռնացող աղմուկ, որի մեջ դադարել էր կապկցված մտքեր լսել:
Մինչև էս պահը դեպրեսիվ էլ չէր, լավ էլ կյանքից վերցրած էր։ Նույնիսկ պոզիտիվ կար՝ մոր մահը։
Նենց տպավորություն ա, որ պետք էր դեպրեսիվ վերջաբան, ու դրա համար մտել է էս 2 տողն ու դրանից բխած անտրամաբանական շարունակությունը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Sambitbaba (25.04.2014), Smokie (22.04.2014)
սովորությունն ահավոր բան ա
ne me quittes pas
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Արտակ ջան, ինձ թվում ա, երբ վերջանում ա հանկարծ էն, ինչը տարիներ շարունակ լցրել ա քո կենցաղը, նենց այլանդակ դատարկություն ես զգում, անդունդ, ու սկսվում ա երկրորդ ճգնաժամը՝ դրանից դուրս գալը: ընդ որում՝ բացարձակ կարևոր չի՝ էն, ինչը քո կյանքը լցրել ա, դրական բան ա էղել, թե բացասական: սրանից ելնելով՝ հերոսի պահվածքը ինձ համար շատ էլ տրամաբանական էր, ու ճիշտն ասած հեփի էնդը կլիներ սարսափելի մի բան, որը ոչ մի դեպքում չէր կարելի անել էս պատմվածքի հետ, ինչպես նաև անհեփփի էնդը: իսկ սենց օդում թողած. անորոշ, տտիպ վիճակը հեեեենց էն ա, ինչ պետք էր: աղն ու բիբարն ա:![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
impression (18.04.2014)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
եսիմ, Արտ ջան, ուրեմն ես էլ եմ երևի իրականությունից կտրված գրքում ապրումորտև իմ կյանքում տենց հատված եղել ա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Հիշում ե՞ք «Երբ մարդը ծանր բեռ է դառնում» թեման: Այ էս պատմվածքը բոլոր հարցերի պատասխանն էր: Ու էդ պատասխանն էլ էն էր, որ իրականում չկա հստակ պատասխան: Էդ իրավիճակում հայտնված մարդու մոտ լիքը իրարամերժ զգացմուքներ են առաջանում՝ պարտքի զգացում, զայրույթ, մեղքի զգացում, սեր, կարոտ, ատելություն, ինչ ուզես:
Էդ ամենը շատ լավ երևում էր Սուրենի կերպարում: Շատ լավ կերպար էր ու տիպիկ իրավիճակ:
Ի դեպ, կարդալուց նույն զգացողություններն եմ ունեցել, ինչ «Կարոտ»-ի ժամանակ: Լավ երևում է, որ նույն ձեռագիրն է, ու դա շատ լավ է: Արդեն հստակ ոճ ու տարբերվող ձեռագիր կա:
Էս մեր հայերենը շատ դժվար լեզու է. խոսակցականն ու գրականն իրարից շատ են տարբերվում: Ու շարադրելիս պիտի լավ մտածել՝ ոնց գրել, որ լեզուն ոչ արհեստական լինի, ոչ շատ կենցաղային, ոչ թարգմանություն հիշեցնող, ոչ էլ շատ պլպլան: Ահավոր դժվար բան է. ով գրում է, կհասկանա՝ ինչ եմ ասում:
Ինձ թվում է, էստեղ էդ բալանսը լավ պահպանված է, միջինը լավ է գտնված: Մի երկու տեղ հնարավոր է, որ բառերն իրար էդքան էլ չեն սազում, ասենք՝ «տրանզիստոր»-ը «հզորացուցիչ»-ին կամ «սիգնալ»-ն ու «պրիբորներ»-ը «երկնաքեր»-ին: Բայց արդեն ասացի, որ հայերենի դեպքում էդ ահագին բարդ հարց է, ու ամեն դեպքում էս պատմվածքում ահագին լավ է որոշված «ոսկե միջինը»:
Պատմվածքում «ժպիտ»-ին վերաբերվող լիքը պահեր կան. էս էլ է շատ տիպիկ Գալաթեային: Ինքը հաճախ է ժպիտներ դնում ստեղծագործություններում, երբեմն հենց ժպիտով էլ վերջացնում է գործը, ինչպես օրինակ՝ «Թերզը» կամ «Այգում» պատմվածքները:
Էս պատմվածքի ամենալավ ժպիտը սա էր.
Ամենաշատը հենց Աննայի հետ կապված նկարագրությունները հավանեցի. շատ կենդանի էին: Լրիվ զգացի:Աննայի ձայնը ժպտում էր:
Էն մասերը, որտեղ կերպարների հարաբերությունները ցույց են տրված գործողությունների ու երկխոսությունների միջով, շատ հաջող էին: Որտեղ ուղղակի «պատմած» էին, էդքան էլ չհավանեցի, թեև լավ էր գրված: Ուղղակի ցույց տալն ինձ ավելի է դուր գալիս, քան բառացիորեն նկարագրել/պատմելը:
Մի նախադասություն կա հատկապես, որ իմ կարծիքով էդքան էլ հաջող չի.
Երբ առաջին անգամ կարդացի պատմվածքը, վերջն ինձ անբնական թվաց: Համ էլ թվաց, որ Աննայի հետ հարաբերությունները լավ բացված չէին. ինչի պիտի էդպիսի վերջաբան լիներ: Բայց հետո որ մի հատ էլ կարդացի, հասկացա, որ շատ էլ իրական էր:Նա կանգնել էր դռան առաջ և ժպիտի ու սիրով լցված խղճահարության խառնուրդով նայում էր Սուրենին:
Չգիտեմ, նայել ե՞ք "Los amantes del Círculo Polar" ֆիլմը. էնտեղ էլ էդպիսի իրավիճակ կա: Երբ տղայի մայրը մահանում է, ու ինքը մոտավորապես նույն ռեակցիան է ունենում իր սիրած աղջկա հանդեպ: Բոլորին գրողի ծոցն է ուղարկում, որովհետև գժվում է մեղքի զգացումից ու կորստից:
Ես հավատում եմ էդ վիճակին: Լրիվ: Ու էստեղ հարցը էն չի, թե իր ու Աննայի հարաբերությունները ոնցն էին. էստեղ հարցը Սուրենն ու մայրն են և մնացած աշխարհը:
Շատ սիրուն պատմվածք էր: Ինձ դուր եկավ:
Վերջին խմբագրող՝ ivy: 18.04.2014, 02:07:
Alphaone (18.04.2014), Ariadna (18.04.2014), CactuSoul (18.04.2014), Chuk (18.04.2014), My World My Space (18.04.2014), Smokie (22.04.2014), Արէա (18.04.2014), մարիօ (21.04.2014), Մինա (18.04.2014), Նաիրուհի (19.04.2014), Ուլուանա (18.04.2014), Ռուֆուս (18.04.2014), Վոլտերա (20.04.2014), Տրիբուն (18.04.2014)
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 18.04.2014, 02:54:
Si vis pacem, para bellum
Չէ, ես ուզում եմ համոզեմ, որ էս ամեն ինչը ժամանակավոր էր հերոսի մոտ։Մորը խնամելը թեկուզ և իրենից խլում եր ամենը, ինչ ուներ և ուզում էր՝ ընկերների հետ ժամանակ անցկացնելը, սիրած աղջիկը, իր կյանքը, իր սեփական աշխարհը, երիտասարդությունը, ... բայց մայրն էր։ Կապվածություն/դատարկություն .. էս վիճակն էր, ինքը ուղղակի ուզում էր գտնել իրեն, գտնել իրականության հետ կապող թելը։ Ամբողջ կյանքում, ինչքան որ գիտակցության մեջ տպված էր, զգալի տեղ էր զբաղեցնում մայրը։ Ինքը պատասխանատու էր, ինքը խնամող էր, ինքը մոր ապրելու հույսն էր, մոր ապրելու պատճառն ու հնարավորությունն էր։
Հերոսին ժամանակ էր պետք մենակ մնալու, մտածելու համար, որ հասկանա, թե հետագայում ոնց պիտի շարունակի ապրել։ Մոր մահը վերափոխեց էն, ինչը սովորույթ էր դարձել։ Իր առօրյան էր, որն ավարտվեց։ Նոր կյանք պիտի սկսեր, ինչից վախենում էր։
Հ.Գ. չնայած, որ միայն հեղինակին ա հայտնի, թե ինչ էր ուզում Սուրենը։![]()
Շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, և՛ գործին հավատացածներին, և՛ նրանց, ում հավատ չէր ներշնչել:
Վիշ, Աննայիս պերեկիսով մի գունազրկի, բլոնդ չի ինքը, լավն ա
Այվ, մերսի մանրամասն վերլուծության համար, ոնց կարդացի՝ կպնելու տեղ չգտաՀատկապես, որ վերջին մեջբերածդ նախադասությունն անհաջող ա կազմած, ավելի քան համամիտ եմ: Եթե աշխատելու լինեմ սրա վրա, անպայման կուղղեմ:
Մ Մ ջան, քեզ էլ շնորհակալություն՝ էդքան լավատես լինելու համար![]()
Գալ չգիտեմ ինչքանով եմ ես կոմետենտն նման հարցերում բայց եթե որոշես հետագայում աշխատես, այ էս հատվածի վրա էլ ուշադրություն դարձրու.
ոնց որ պատմությունը կտրած լինի ու էս բացատրությունը դրած լինի մեջը, իմպլանտի պես մի բան էլի, որ լավ չի կպնում, կամ որովհետև իր տեղում չի, կամ էլ որ առանց դրա էլ ամեն ինչ կա: Երևի ես էլի ծայրահեղության մեջ եմ ընկել ու ընթերցողի հույսին շատ եմ մնում, բայց ինձ համար առանց դրա ամեն ինչ իդեալական ա: Կարող ա և հենց դա ա պատճառը որ վերջը մի քիչ կուլ չի գնում: Համենայն դեպս որոշեցի ասեմ: Մերսի քեզ, հեչ էլ դեպրեսիվ չի, տխուր ա ուղղակի, լավ իմաստով, որ զգացնել ա տալիսՍուրենի մայրն արդեն քսանչորս տարի է՝ հիվանդ էր: Հայրը մահացել էր, երբ վեց տարեկան երեխա էր: Մայրը՝ սրտի և ուղեղի կաթվածի պատճառով անկողնային հիվանդ դարձավ՝ Սուրենին տասներեք տարի մենակ մեծացնելուց հետո: Հիմա էլ՝ Սուրենն էր իրեն պահում:
Քառասուներեք տարեկան: Սուրենը չէր հավատում երբեմն, որ արդեն քառասունն անց է: Ամեն անգամ, երբ իրեն թույլ էր տալիս մտածել այդ մասին, վրա էր տալիս այն միտքը, որ կյանքն ավարտված է: Ու ամեն անգամ այդ միտքը գրողի ծոցն էր գնում, երբ հիշում էր, որ Աննան կա իր կյանքում: Սիրում էր երազել, այն օրվա մասին, երբ Աննան կմտնի այս տուն՝ որպես տանտիրուհի ու իր լույսով ու պայծառությամբ կլցնի այն: Երազում էր... ու իրեն ստիպելով սովորեցրել էր այդ երազանքների պահին չհիշել իր մոր մասին: Այդ տարածքը միայն իրեն ու Աննայինն էր: Այնտեղ ինքը երջանիկ էր ու ազատ:![]()
SWTS
Վոլտերա (20.04.2014)
Հետաքրքիր ա, որ համ Այվին համ դու նշել եք էն մասերը, որ ինձ էլ շատ դուր չեն եկել գրածումս, Լիզ:
Հասկանում եմ, որ մնացած պատմության հետ համեմատած էդ հատվածը մի տեսակ չոր ու ատչոտային ա ստացվել:
Բայց ինձ պետք էր, որ կարդացողս իմանա՝ քանի տարի ա տանջվել Սուրենը մոր ձեռքը: Դա կարևոր էր: Որովհետև եթե չասեի՝ ստացվելու էր, որ Վիշապի ասածի պես հիվանդ, դատարկ ու եսասեր մարդ ա ինքը, որ մորը մի երկու տարի խնամելը դարձնում ա պատմություն ու տրագեդիա:
Պարզապես հաջորդ անգամ էդ կարգի անցումը կաշխատեմ առանց լադոկների անել, որ կարդալուց թափ չտա![]()
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 18.04.2014, 19:47:
Մարկեսն ա մեռել ...
Պատմվածքն էլ լավն էր ... երկու օրում կարդացիԵրեկ հասա արհեստանոցին ու էլ չձգեցի: Էսօր վերջացրեցի: Ուրիշ բան չմտածեք, ուղղակի հոգնած էի երեկ:
Լիլ, ես քո գրածները շատ եմ սիրում: Բայց արի կլինի հիվանդ մայրիկներով բառնաբարված սիրող սրտերին հանգիստ թող, էլի: Ախր դու էնքան սիրուն ես գրում, ու էնքան բարձր գրելու տեխնիկա ունես: Բայց ինչի՞ սենց տխուր, ջան:
Էն տողը որ կարդացի «մայրիկը 24 տարի հիվանդ էր» «պապան վաղուց մեռե» «կաթված» ... ողբ, լաց, դեղեր, սկոռի, հետո էլ թաղում, պսակ, պանիխիդ, տերտեր, քառսունք ու էս գենոցիդի մեջ Աննայի մազերի բույրը իրա պաարանոցով.... ասեցի հոպ, վայթեմ էլ չկարդամ: Որ դու գրած չլինեիր, հազար տոկոս մինչև վերջ կարդացողը չէի: Ներող ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ