User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Արաքս/Arax

  1. #1
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,627
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արաքս/Arax

    Նորություն եմ գտել, ուռաաաա՜

    «Արաքս» երաժշտական խումբը հիմնվել է Բելգիայում` 2004-ին: Կազմված է հայ և օտարազգի երաժիշտներից, ներկայացնում է բացառապես մաքուր հայկական երաժշտություն` Կոմիտաս, Սայաթ-Նովա, Խաչատուր Ավետիսյան, Արտաշես Քարտալյան:
    Թավջութակահար Դոմինիկ Պենսեյրդը ֆլամանդացի է, ազգությամբ հրեա ժան-Մարկը ֆլութ է նվագում, բրազիլացի Ռենատո Մարտինսը` հարվածային գործիքներ: Խմբի հետ հանդես է եկել նաև բելգիացի երգչուհի Լոլա ՈՒոթերսը: «Արաքսի» հիմնադիրներն են դուդուկահար Վարդան Հովհաննիսյանը և կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանը: «Իրատես de facto»-ի զրուցակիցը ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆՆ է:

    -Կարո՞ղ ենք ասել, որ «Արաքսը» հայտնի է Բելգիայում:
    -Այո, մեծ թվով համերգներ ենք ունեցել, մեր երաժշտությունը հնչում է ռադիոյով, հեռուստատեսությամբ:
    -Ո՞վ է ձեր հանդիսատեսը, հիմնականում տեղի հայե՞րը:
    -Ոչ, հիմնականում` օտարերկրացիները:
    -Իսկ ի՞նչ են լսում մերոնք. մի առիթով նշել եք, որ հայերը չեն սիրում լսել մաքուր հայկական երաժշտություն:
    -Բոլորի մասին չէ խոսքը, ես, օրինակ, սիրում եմ լսել: Իսկ թե ինչ են լսում առհասարակ, բոլորն էլ գիտեն. այն, ինչ Հայաստանում են լսում: Նույն ժողովուրդն է` տարբեր աշխարհագրական տարածքներում:
    -«Արաքսի» ո՞ր կատարումներն են առանձնացնում երաժշտասերները, նկատե՞լ եք:
    -«Էրզրումի շորորը», երևի, որ տեսահոլովակ ունի: Բայց համերգների ժամանակ սիրում են, երբ դուդուկ ու կիթառ ենք նվագում, և կոմիտասյան երաժշտությունն են նախընտրում:
    -Ձեր կարծիքով` ինչո՞վ են առանձնանում «Արաքսի» կատարումները:
    -Հնչողությամբ ու պարզությամբ: Միշտ ուշադիր եմ, որ հատկապես մեղեդու մեջ ոչ մի նոտա չշարժվի տեղից: Կարող ենք որևէ փոքր մեղեդի ավելացնել սկզբում, միջնամասում, բայց բուն մեղեդին միշտ մնում է անփոփոխ:
    -Իսկ այն, որ տարբեր ազգություն ունեցող երաժիշտներից է կազմված խումբը, չի՞ դժվարացնում ձեր աշխատանքը: Նրանց համար դժվար չէ՞ մեր ազգային երգ ու երաժշտությունը մեկնաբանել:
    -Իմ աշխատանքը, իհարկե, ավելի դժվարանում է, բայց ես հաճույքով եմ իրենց համար պատրաստում նոտաներն ու մեկնաբանությունները` երաժշտական, թեկուզ պատմական: Որոշ բացատրություն տալուց հետո լրիվ ազատություն եմ տալիս իրենց` մեկնաբանության մեջ, ինչն էլ որոշակի հմայք է տալիս մեր երաժշտությանը: Իսկ կատարման առումով երբեք խնդիր չի եղել, բոլորն էլ պրոֆեսիոնալ երաժիշտներ են:
    -Հայաստանում հյուրախաղերով հանդես եկե՞լ եք:
    -Ոչ:
    -Առաջարկ չի՞ եղել:
    -Առաջարկ երբեք չի եղել, անհետաքրքիր խումբ են համարում` ֆինանսական տեսակետից: Իհարկե, շատ կուզեի «Արաքսը» ներկայացնել հայրենիքում: Խմբի ոչ հայ երաժիշտները զարմանում են, որ համերգային առաջարկներ չեն լինում:
    -Չե՞ք կարծում, որ գովազդը շատ կարևոր դեր ունի, ի՞նչ է արվում խումբը հայրենիքում հանրահռչակելու ուղղությամբ:
    -Գովազդը մեր կատարումներն են: Եթե համերգներ չենք ունենում, էլ ի՞նչ գովազդ: Ռադիոյով, հեռուստատեսությամբ հեռարձակվում է «Արաքսի» երաժշտությունը: Հաղորդումների մեջ, ֆիլմերում, պարային համույթների համերգացանկում հնչում է «Արաքս», եթե նշեին խմբի անունը, կլիներ գովազդ:
    -Տեսահոլովակը նույնպես երաժշտությունը տեղ հասցնելու միջոց է: Այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում:
    -Ցավոք, միայն մեկ տեսահոլովակ ունենք: Եթե տեսահոլովակի համար գումար լիներ, նոր սկավառակ կթողարկեինք:
    -Որքան գիտեմ, համագործակցում եք հայաստանցի երգիչների հետ:
    -Այո, ես վաղուց նվագում եմ Ռուբեն Հախվերդյանի հետ, վերջին երկու տարում համագործակցել եմ Լիլիթ Բլեյանի հետ, վերջերս` նաև Արմինե Հայրապետյանի:
    -Համատեղ համերգները Բելգիայո՞ւմ են կազմակերպվում:
    -Ավելի շատ` ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում: Բելգիան Հայաստանի պես փոքր երկիր է, շատ մեծ հնարավորություններ չկան, մանավանդ հայերի համար:
    -Դուք Բելգիայում եք 88-ի՞ց: Բացի երաժշտական գործունեությունից` ինչո՞վ եք զբաղվում: Մի քիչ պատմեք Ձեր մասին:
    -Բրյուսել տեղափոխվել եմ 89-ին, ընդունվել եմ կոնսերվատորիայի կիթառի բաժին, հետո սովորել եմ ասպիրանտուրայում` Օդաիր և Սերգիո Ասադների դասարանում: Համերգներ եմ ունեցել տարբեր երկրներում, 98-ին համագործակցել եմ բելգիական խմբի հետ: Երբ չեմ կարողացել ապրել երաժշտությամբ, ամեն տեսակի աշխատանք արել եմ… մինչև կբացվի առավոտը: Հիմա հիմնականում նվագում եմ և դասեր տալիս:
    -Ի՞նչ կա դրսում, որ չկա Հայատանում, և` հակառակը:
    -Այդպիսի բան չկա հիմա, որ Հայաստանում չլինի: Իսկ այստեղ չկան ընկերություն, հարևանություն, արև և էներգիա:
    -Հետևո՞ւմ եք հայաստանյան իրադարձություններին:
    -Անկեղծ ասած, ինչ-որ ֆեյսբուքում կարդում եմ, կամ ընկերներս են ուղարկում, դա եմ միայն աչքի անցկացնում: Տեղի լուրերին էլ, մանավանդ քաղաքական, շատ թռուցիկ եմ հետևում:
    -Ի՞նչն է մտահոգիչ Հայաստանում:
    -Ես, ցավոք, Հայաստանում չեմ ապրում և ինձ իրավունք չեմ վերապահում կարծիք հայտնելու, միակ բանը, որ ինձ դուր չի գալիս, այն է, որ մարդիկ անդադար բողոքում են ամեն ինչից:
    -Երբևէ կվերադառնա՞ք հայրենիք:
    -Ես շատ եմ ուզում և ամեն ինչ անում եմ, որ վերադառնամ:
    -Ինքներդ ստեղծագործո՞ւմ եք:
    -Շատ քիչ և գաղտնի: Մի գործ ունեմ` «Reve Marin», որ ընդգրկվել է մեր երկրորդ ալբոմում, մի մեղեդի էլ տեղ է գտել Ռուբեն Հախվերդյանի երգացանկում:
    -Ո՞ր երգն է:
    -Սա եղավ գաղտնի՞: «Հոգու հաշտություն» երգն է: Բառերը վարպետինն են:
    -Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
    -Երկու ձայնասկավառակ ունենք` «La Brise» և «Crossing»: Նոր ալբոմի թողարկմամբ ենք զբաղված: Նախատեսվում են նաև համերգներ:
    Աղբյուրը

    La Brise ալբոմը Youtube-ում:

    Crossing-ը՝ այստեղ մի երգ պակասում է


    Հուսով եմ հետագայում կգան Հայաստան ու ընդհանրապես՝ կաճանաչվեն հայերի կողմից:

    Համ էլ էս տարի լրանում ա խմբի տասնամյակը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #2
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,627
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)




    Բայց Youtube-ում ճիշտ հերթականությամբ չէին ալբոմների երգերը:

    La Brise-ը գնել ցանկացողների համար:


    [url=http://www.cdbaby.com/cd/arax2]-ը գնել ցանկացողների համար:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. #3
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,627
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խումբը գործիքային է հիմնականում: La Brise ալբոմը շատ ավելի սիրեցի, իսկ Crossing-ի վերջում լսեցի Ծիծեռնակի ա՛յն տարբերակը, որը շատ էի հավանել ու չգիտեի, թե ով է կատարում
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Arax առաջին հայկական օպերացիոն համակարգ:
    Հեղինակ՝ Պոզիտրոն, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 22.02.2011, 21:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •