Մեջբերում Aperna-ի խոսքերից Նայել գրառումը
ես Հայաստանը նկատի ունեմ
ինչ օրենք? եթե դժվար չի գրի եսել կասեմ
Էս ա, նայի
5-րդ հոդվածի 12-րդ կետը.
12. Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց անձնագիր տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում:

Իսկ 15-րդ աշխատանքային օրը, եթե արանքում տոներ-մոներ չկան, 3 շաբաթ հետո ա: