User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Ընդհանուր, մեծ թեմաներ. դրանց բերած օգուտն ու վնասը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ընդհանուր, մեծ թեմաներ. դրանց բերած օգուտն ու վնասը

    Ակումբում վաղուց ի վեր կա գործող «քաղաքականություն», ըստ որի ունենք մեծ ու ընդհանուր թեմաներ:
    Իհարկե կան դեպքեր, երբ թեման անպայման պետք է լինի մեծ ու ընդհանուր, օրինակ չենք կարող «Զրուցարան» թեման մասնատել բաժինների ու ամեն տիպի զրույցի համար մի զրուցարան բացել:

    Բայց կան նաև դեպքեր, երբ վիճելի է, արժի՞, թե՞ չարժի բոլոր նմանատիպ, իսկ որոշ դեպքերում ոչ նմանատիպ հարցերը քննարկել նույն թեմայում:
    Բերեմ ընդամենը մի քանի էսպիսի թեմայի օրինակ.


    Սրանք այս պահին հիշածս ամենացայտուն օրինակներ են, բայց ամենևին ոչ բոլորը:

    Ինքս ժամանակին եղել եմ այս մեթոդի ջատագովը, համարել եմ ճիշտ: Բայց գնալով գալիս եմ այն մտքին, որ ընտրվել է սխալ, անարդյունավետ, անհարմար, ֆորումային շփում-քննարկումն անհարմարացնող մեթոդ:

    Ստորև մի քանի կետով գրեմ, թե ինչու եմ անարդյունավետ համարում.
    • Նշածս ու այլ թեմաներում կան բազմաթիվ թեմաներ, որոնք թռուցիկ քննարկվել են, բայց արժանի էին ավելի հանգամանալից քննարկման:
    • Այսպիսի թեմաներում առանձին թեմաների կյանքի տևողությունը սովորաբար մինչև հաջորդ քննարկումն է, որը սկսվելուց առաջին թեման մնում է կիսատ, անցնում ենք երկրորդին: Օրինակ եթե վեբ հարց-պատասխան թեմայում մեկը գրում է հարց, մի քանի հոգի պատասխանում են, բայց պատասխանը դեռ չի ստացվել, իսկ հաջորդն այլ հարց է գրում, առաջին հարցի թեման սովորաբար մեռնում է*] Եթե նույնիսկ մի օր արդեն պատմություն դարձած ու կարճ քննարկված թեմային ինչ-որ մեկն անդրադառնում է, հին թեմայի մասնակիցը, առաջարկողը, այն սովորաբար չի տեսնում: Նախորդ կետում բերածս օրինակի հերոսը հավանաբար իր հարցի պատասխանն այլևս չի գտնի*] Առանձին հարցերը, քննարկումները այդ մեծ թեմաներում գտնելը բարդ է, որպես կանոն դրանք մեռած վիճակում են: Եթե այդ տասնյակ էջերի մեջ հետաքրքիր մտքեր ու հետաքրքիր պատասխաններ, մեթոդներ, դիտարկումներ կան, դրանք ընթերցողին օգուտ են տալիս, սովորաբար, միայն այդ գրառումն արվելու օրերին: Հետագայում դրանք ոչ մեկը չի գտնում: Առանձին թեմաներով լինելու դեպքում այդպես չէր լինի:


    Իհարկե կան հարցեր, որոնց համար չարժի նոր թեմաներ ստեղծել, բայց կարծես թե մենք այդ սահմանը վաղուց անցել ենք ու գուցե նույնիսկ պետք է կտրուկ միջամտել ու յուրաքանչյուր հարցի համար, նույնիսկ անկարևորի, առանձին թեմա ստեղծել, դրանով տալով տվյալ հարցին լիարժեք ծավալվելու, քննարկվելու, չկորելու, հեշտ գտնվելու հնարավորություն:

    Սրանք դիտարկումներ են, ոչ թե պնդումներ: Ես սպասում եմ ակումբցիների արձագանքներին ու կարծիքներին, որից կախված հնարավոր եմ համարում, որ ակումբում փոխվի նման թեմաների քաղաքականությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (15.04.2014), Smokie (14.04.2014), VisTolog (14.04.2014), Աթեիստ (14.04.2014), Ուլուանա (14.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ ընդհանուր բան ունեն…
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 316
    Վերջինը: 20.07.2013, 15:31
  2. Motorola, ընդհանուր
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.08.2008, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •