Ակումբում վաղուց ի վեր կա գործող «քաղաքականություն», ըստ որի ունենք մեծ ու ընդհանուր թեմաներ:
Իհարկե կան դեպքեր, երբ թեման անպայման պետք է լինի մեծ ու ընդհանուր, օրինակ չենք կարող «Զրուցարան» թեման մասնատել բաժինների ու ամեն տիպի զրույցի համար մի զրուցարան բացել:
Բայց կան նաև դեպքեր, երբ վիճելի է, արժի՞, թե՞ չարժի բոլոր նմանատիպ, իսկ որոշ դեպքերում ոչ նմանատիպ հարցերը քննարկել նույն թեմայում:
Բերեմ ընդամենը մի քանի էսպիսի թեմայի օրինակ.
Բաժին Թեմա Գրառումներ Կրոն «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ 2236 Քաղաքականություն Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս 12368 Դեսից-Դենից Հարցրու այստեղ 2723 Վեբ Վեբ հարց-պատասխան 1377
Սրանք այս պահին հիշածս ամենացայտուն օրինակներ են, բայց ամենևին ոչ բոլորը:
Ինքս ժամանակին եղել եմ այս մեթոդի ջատագովը, համարել եմ ճիշտ: Բայց գնալով գալիս եմ այն մտքին, որ ընտրվել է սխալ, անարդյունավետ, անհարմար, ֆորումային շփում-քննարկումն անհարմարացնող մեթոդ:
Ստորև մի քանի կետով գրեմ, թե ինչու եմ անարդյունավետ համարում.
- Նշածս ու այլ թեմաներում կան բազմաթիվ թեմաներ, որոնք թռուցիկ քննարկվել են, բայց արժանի էին ավելի հանգամանալից քննարկման:
- Այսպիսի թեմաներում առանձին թեմաների կյանքի տևողությունը սովորաբար մինչև հաջորդ քննարկումն է, որը սկսվելուց առաջին թեման մնում է կիսատ, անցնում ենք երկրորդին: Օրինակ եթե վեբ հարց-պատասխան թեմայում մեկը գրում է հարց, մի քանի հոգի պատասխանում են, բայց պատասխանը դեռ չի ստացվել, իսկ հաջորդն այլ հարց է գրում, առաջին հարցի թեման սովորաբար մեռնում է
*] Եթե նույնիսկ մի օր արդեն պատմություն դարձած ու կարճ քննարկված թեմային ինչ-որ մեկն անդրադառնում է, հին թեմայի մասնակիցը, առաջարկողը, այն սովորաբար չի տեսնում: Նախորդ կետում բերածս օրինակի հերոսը հավանաբար իր հարցի պատասխանն այլևս չի գտնի
*] Առանձին հարցերը, քննարկումները այդ մեծ թեմաներում գտնելը բարդ է, որպես կանոն դրանք մեռած վիճակում են: Եթե այդ տասնյակ էջերի մեջ հետաքրքիր մտքեր ու հետաքրքիր պատասխաններ, մեթոդներ, դիտարկումներ կան, դրանք ընթերցողին օգուտ են տալիս, սովորաբար, միայն այդ գրառումն արվելու օրերին: Հետագայում դրանք ոչ մեկը չի գտնում: Առանձին թեմաներով լինելու դեպքում այդպես չէր լինի:
Իհարկե կան հարցեր, որոնց համար չարժի նոր թեմաներ ստեղծել, բայց կարծես թե մենք այդ սահմանը վաղուց անցել ենք ու գուցե նույնիսկ պետք է կտրուկ միջամտել ու յուրաքանչյուր հարցի համար, նույնիսկ անկարևորի, առանձին թեմա ստեղծել, դրանով տալով տվյալ հարցին լիարժեք ծավալվելու, քննարկվելու, չկորելու, հեշտ գտնվելու հնարավորություն:
Սրանք դիտարկումներ են, ոչ թե պնդումներ: Ես սպասում եմ ակումբցիների արձագանքներին ու կարծիքներին, որից կախված հնարավոր եմ համարում, որ ակումբում փոխվի նման թեմաների քաղաքականությունը:
Էջանիշներ