User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Ընդհանուր, մեծ թեմաներ. դրանց բերած օգուտն ու վնասը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ընդհանուր, մեծ թեմաներ. դրանց բերած օգուտն ու վնասը

    Ակումբում վաղուց ի վեր կա գործող «քաղաքականություն», ըստ որի ունենք մեծ ու ընդհանուր թեմաներ:
    Իհարկե կան դեպքեր, երբ թեման անպայման պետք է լինի մեծ ու ընդհանուր, օրինակ չենք կարող «Զրուցարան» թեման մասնատել բաժինների ու ամեն տիպի զրույցի համար մի զրուցարան բացել:

    Բայց կան նաև դեպքեր, երբ վիճելի է, արժի՞, թե՞ չարժի բոլոր նմանատիպ, իսկ որոշ դեպքերում ոչ նմանատիպ հարցերը քննարկել նույն թեմայում:
    Բերեմ ընդամենը մի քանի էսպիսի թեմայի օրինակ.


    Սրանք այս պահին հիշածս ամենացայտուն օրինակներ են, բայց ամենևին ոչ բոլորը:

    Ինքս ժամանակին եղել եմ այս մեթոդի ջատագովը, համարել եմ ճիշտ: Բայց գնալով գալիս եմ այն մտքին, որ ընտրվել է սխալ, անարդյունավետ, անհարմար, ֆորումային շփում-քննարկումն անհարմարացնող մեթոդ:

    Ստորև մի քանի կետով գրեմ, թե ինչու եմ անարդյունավետ համարում.
    • Նշածս ու այլ թեմաներում կան բազմաթիվ թեմաներ, որոնք թռուցիկ քննարկվել են, բայց արժանի էին ավելի հանգամանալից քննարկման:
    • Այսպիսի թեմաներում առանձին թեմաների կյանքի տևողությունը սովորաբար մինչև հաջորդ քննարկումն է, որը սկսվելուց առաջին թեման մնում է կիսատ, անցնում ենք երկրորդին: Օրինակ եթե վեբ հարց-պատասխան թեմայում մեկը գրում է հարց, մի քանի հոգի պատասխանում են, բայց պատասխանը դեռ չի ստացվել, իսկ հաջորդն այլ հարց է գրում, առաջին հարցի թեման սովորաբար մեռնում է*] Եթե նույնիսկ մի օր արդեն պատմություն դարձած ու կարճ քննարկված թեմային ինչ-որ մեկն անդրադառնում է, հին թեմայի մասնակիցը, առաջարկողը, այն սովորաբար չի տեսնում: Նախորդ կետում բերածս օրինակի հերոսը հավանաբար իր հարցի պատասխանն այլևս չի գտնի*] Առանձին հարցերը, քննարկումները այդ մեծ թեմաներում գտնելը բարդ է, որպես կանոն դրանք մեռած վիճակում են: Եթե այդ տասնյակ էջերի մեջ հետաքրքիր մտքեր ու հետաքրքիր պատասխաններ, մեթոդներ, դիտարկումներ կան, դրանք ընթերցողին օգուտ են տալիս, սովորաբար, միայն այդ գրառումն արվելու օրերին: Հետագայում դրանք ոչ մեկը չի գտնում: Առանձին թեմաներով լինելու դեպքում այդպես չէր լինի:


    Իհարկե կան հարցեր, որոնց համար չարժի նոր թեմաներ ստեղծել, բայց կարծես թե մենք այդ սահմանը վաղուց անցել ենք ու գուցե նույնիսկ պետք է կտրուկ միջամտել ու յուրաքանչյուր հարցի համար, նույնիսկ անկարևորի, առանձին թեմա ստեղծել, դրանով տալով տվյալ հարցին լիարժեք ծավալվելու, քննարկվելու, չկորելու, հեշտ գտնվելու հնարավորություն:

    Սրանք դիտարկումներ են, ոչ թե պնդումներ: Ես սպասում եմ ակումբցիների արձագանքներին ու կարծիքներին, որից կախված հնարավոր եմ համարում, որ ակումբում փոխվի նման թեմաների քաղաքականությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (15.04.2014), Smokie (14.04.2014), VisTolog (14.04.2014), Աթեիստ (14.04.2014), Ուլուանա (14.04.2014)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ նմանատիպ ընդհանուր թեմաներ պիտի լինեն, կասկած չունեմ։ Իսկ թե ինչքանով այս կամ այն հարցն իրավունք ունի առանձին ու ինքնուրույն թեմայի տեսքով գոյություն ունենալու փոխանակ ավելի մեծ, ընդհանուր թեմայի մաս լինելու, կարծում եմ՝ կոնկրետ հարցից է կախված։ Իսկ դա երևի պիտի տվյալ բաժնի մոդերատորը որոշի։ Ուղղակի բոլորս էլ գիտենք, որ լինում են, այսպես ասած, «մեկանգամյա օգտագործման» և «բազմակի օգտագործման» հարցեր։ Առաջինների համար մեծ ու ընդհանուր թեմաներից լավ տեղ չկա։ Օրինակ, պարզելու համար, թե որ երթուղայինն է գնում էսինչ տեղը,«Հարցրու այստեղ»–ը կլինի ճիշտ տեղը։ Կամ, ասենք, մեկն ուզում է կոնկրետ կրոնի հետ կապված էնպիսի մի հարց տալ, որ գուցե առանձնապես հետաքրքիր, օգտակար չի, ու հավանականությունը, որ ուրիշ որևէ մեկին էդ նույն հարցը կհետաքրքրի, մոտ է զրոյին։ Նման դեպքերում հատուկ էդ հարցի համար առանձին թեմա բացել չարժե, բայց եթե արդեն կա տվյալ կրոնին նվիրված թեմա, ապա, իմ կարծիքով, ավելի լավ է տվյալ հարցը գրել էդ թեմայում, ոչ թե ««Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներում»։ Այսինքն՝ եթե տվյալ հարցը գոյություն ունեցող թեմաներից որևէ մեկի հետ թեկուզ մի փոքր առնչություն ունի, երևի արժե գրել էդ թեմայում, ոչ թե ընդհանուրում՝ էդպիսով նպաստելով առանձին թեմաների ակտիվացմանը։ Իսկ եթե հարց տվողը չգիտի թեմայի գոյության մասին, մոդերատորը կարող է հարցը տեղափոխել համապատասխան թեմա՝ բնականաբար, դրա մասին տեղեկացնելով հարցը տվողին։ Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներում ակտիվացման խնդիր ունենք, արժե հատուկ ուշադրություն դարձնել նմանատիպ գրառումների ու հարցերի վրա՝ որոշ գրառումներ հնարավորության դեպքում ընդհանուրից ավելի կոնկրետ թեմաներ տեղափոխելով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.04.2014), Monk (15.04.2014), Norton (15.04.2014), Smokie (14.04.2014), Աթեիստ (14.04.2014), Շինարար (14.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ ընդհանուր բան ունեն…
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 316
    Վերջինը: 20.07.2013, 15:31
  2. Motorola, ընդհանուր
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.08.2008, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •