Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Որևէ մեկի մտքով չանցնի, որ ժողովրդին եմ մեղադրելու: Չէ, փաստացի ընդդիմադիր ուժերից հիասթափությունն ա շատ: Բայց էդ խայտառակ վատ վիճակի ա բերելու սաղիս:
Նորմալ ա, որ շատ չեն ակտիվ մարդիկ: Վստահ եմ` շատերը կարող ա նույնիսկ իրենց նսեմացած զգան, եթե գնան մի հանրահավաքի, որտեղ պայքարում են ընդամենը հին սահմանադրությունը հետ բերելու համար, ու որ թեկուզ պայքարում հաղթելու դեպքում 2 տարի հետո մուկը կամ նման մի բան ա նախագահ դառնալու մեծ հավանականությամբ: Ի վերջո Հայաստանի ամենազարգացած ու ծաղկում ապրող ոլորտներից ա ընտրություններ կեղծելը, 96 թվից սկսած 4 հատ (կամ 5 հատ, 98 թվինի վրա վստահ չեմ) նախագահական ընտրություն ա կեղծվել, եւս մի հատը ի՞նչ ա, որ չարվի: