Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ժող, մի հատ սենց բան ասեմ: Չնայած փրփրուրներից եմ կախվում, բայց դե մարդ ես:
Մասնակցությունն էղել ա 50.5% (ավելի կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց դե մոտավոր էս կողմերն էր): Էդ նշանակում ա, որ գազելներով մարդ բերելով, 10 000-ներով, կարուսելներով ու լցոնումներով քվորում ապահովելու մասնակցությունը գերազանցել են ընդամենը կես տոկոսով, մինչդեռ անվավեր քվեարկողները չորս տոկոս են: Հիմա նախ քֆուր-քյաֆար անվավերներին, որտև եթե իրանք հանգիստ տանը նստեին, ուղղակի քվորում չէր լինի (կամ էլ էլի մի կես տոկոս կնկարեին, եսի՞մ): Բայց սա մի կողմ: Նախկինում երբ ընտրությունների արդյունքները բողոքարկում էին, ինչքան գիտեմ մեծ մասամբ արդյունքն էս էր լինում. հա, խախտումներ էղել են, բայց դրանք չեն ազդել վերջնական արդյունքի վրա: Հիմա ընդամենը պետք ա ապացուցել, որ կես տոկոս լցոնել, ուրիշի տեղ քվեարկել կամ կրկնաքվեարկել են: Ու կարծում եմ՝ դա պիտի որ դժվար չլինի, քանի որ լավ աշխատած դիտորդներն ու վստահված անձիք ահռելի քանակությամբ ապացույցներ են կուտակել:
Ի դեպ, դիտորդներն ու վստահված անձիք քեֆս բերում էին: Էրեկ հետևում էի ֆեյսբուքում: Լիքը մարդիկ մեջտեղից ճղվելով կռիվ են տվել էդ փտածների դեմ:
Mephistopheles (07.12.2015)
Մյուսմերդ ինչ եք մտածում ժողովուրդ..
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 07.12.2015, 21:40:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Mephistopheles (07.12.2015)
Կապ չունի քանի հոգի ա մասնակցել։ Միակ պայմանն էն ա, որ հաղթող տարբերակի օգտին պիտի քվեարկած լինեն ընտրելու իրավունք ունեցողների 1/4-ից ավելին։
Փաստորեն ընդդիմությունը չկարացավ էնքան մարդ հավաքի, որ բոլոր ընտրատեղամասերում հսկողություն ապահովի։ ի դեպ, էս էն ա, ինչի մասին Նիկոլը հա ասում ա։
Որտեղ եղել ա հսկողություն, նորմալ թվեր են (որոշ բացառություններով), բայց որտեղ աննորմալ թվեր են՝ 1300-այո, 30-ոչ, ըտեղ ինչ ուզել նկարել են։
Երեկ կարդացի, տեղ ա եղել որ ոչի վստահված անձին սպառնացել են տարածքից դուրս չթողնել, մինչև իրանց նկարածի տակ չստորագրի։ Ստիպված ստորագրել ա։ Բայց սենց դեպքերը քիչ են։
Հենա, Բայանդուրը, Նաիրուհին, Քույր Քերին նորմալ հսկել են, նորմալ էլ արդյունք են ստացել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Անցյալ հանրաքվեին 1995 թվի սահմանադրությունն էր։ Չգիտեմ էնտեղ ոնց էր։ Հիմա 2005 թվականի սահմանադրությունն էր։
Հոդված 113. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։
Աթեիստ (07.12.2015)
Վերջին խմբագրող՝ John: 07.12.2015, 22:32:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ