Արտ ջան, ես քեզ կարող եմ օգնել ու էդպիսի կուսակցությունների անուններ տալ: Բայց արդեն մի անգամ թեմայում գրել եմ, նորից գրեմ: Երբ խոսում եմ ընդդիմադիր կուսակցությունների, խմբերի, միավորումների մասին, նկատի եմ ունենում հիմնական ուժերին, որոնք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, ունեն որոշակի ռեսուրսներ (մարդկային՝ կուսակցական ու համակիրների, տարածքային և այլն): Էսօր նման խմբերը սրանք են.
1. Հայ Ազգային Կոնգրես
2. Ժառանգություն կուսակցություն
3. Հիմնադիր Խորհրդարան
4. Քաղաքացիական պայմանագիր
Սրան վերապահումներով կարելի ա ավելացնել ՀԺԿ-ին, վերապահումներով, որտև իրանք տարածքային ու կուսակցական որոշակի ռեսուրս պահել են, բայց այ համակիրներ կարծես թե որպես առանձին միավոր չունեն:
Ու ահա խոսում եմ զուտ սրանց մասին: Հուսով եմ չես նեղանում, որ հաշվի չեմ առնում ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին, որ վերջապես խելոքացել եմ, ու ԲՀԿ-ին էլ հաշվի չեմ առնում: Ու որ չեմ գրում մարդ կուսակցությունների մասին, ինչպիսիք են.
- Արամ Կարապետյանի «Ժամանակները»
- Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունը»
- Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը
- Սոս Գիմիշյանի «Քրիստոնյա չգիտեմ ինչ» կուսակցությունը
ու ուրիշներ:
Չեմ ներառում, որտև էս առումով էլ եմ խելոքացել ու հասկացել, որ ժամանակին իզուր էինք էդքանի անունը թմբկահարում: Իրականում էսօր Ազատության հրապարակում էդ մարդ կուսակցություններից էլ են ահագին լինելու, բայց ես իրանց էլ չեմ հաշվում, այլ հաշվում եմ նշածներս:
Իսկ Նիկոլը հիշվեց, որտև այ էդ առումով անուղղելի լավատես եմ ու հույսս չեմ կտրում, որ մի օր նորից իրար հետ ճանապարհ անցնենք: Ու սա անկախ նրանից, որ լիքը դրվագներում իրա վրա կատաղել եմ, իրա քայլերը չեմ ընդունել, կասկածել եմ ազնվությանը և այլն: Քաղաքականությունը հնարավորի արվեստն ա, ու էս տիպի դեմքերի ու իր համակիրների հետ շարունակում եմ ուզել ճանապարհ անցնել:
Էջանիշներ