Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ռամշ, որևէ մեկի համար գաղտնիք չի, որ մեր հասարակությունն առավել ակտիվանում ա ընտրությունների, հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ: Ու հետևաբար խիստ բնական ա, որ էդ դեպքում այո՛, դու պետք ա փորձես շանսը օգտագործել:

Բայց նաև սխալ ես ասում, որ մենակ էդ ժամանակ ա փորձում: Օրինակ շատերիդ քննադատությանն արժանացած այսպես կոչված «բուրժուադեմոկրատական հեղափոխության» փորձը արվեց ոչ իշխանության նախաձեռնած ինչ-որ բանից, ոչ ընտրությունների ժամանակ, ու կարողացավ թափ հավաքել: Չհաջողվեց, ասածդ 99 տոկոսի մեջ ընկավ:
Հա, էդ բնական ա: Բայց իմ ասածն էն էր, որ եթե լիներ կոնկրետ ծրագիր, գուցե կարիք չլիներ սպասելու իշխանության կողմից ինչ-որ բանի: Չեմ պատկերացնում, թե ինչ ծրագիր պիտի լիներ, բայց չեմ էլ պատկերացնում ու նույնիսկ անհավանական եմ համարում, որ սենց` հիմկվա պայմաններում իշխանափոխություն կարա լինի:

Էդ բուրժուադեմոկրատականը չհիշեցի` երբ էր, ինչ էր: Երեւի ինձ շրջանցել ա: