Լիզ, մի հատ ֆունդամենտալ հարց կա որ նախ պետք ա հաստատվի հետո նոր նայվի խնդրին… հասարակությունն ա երկիր սարքու՞մ թե երկիրն ա հասարակություն ձևավորում… ես համոզված եմ որ հասարակությունն ա երկիր սարքում իր իսկ իմիջով… եթե կանֆետով ա քվեարկում, ի՞նչ ա քո սպասելիքներն էդ երկրից… եթե անգամ սերժին սպանենք ու իրա ամբողջ իշխանության անձնակազմին վերացնենք, մեկ ա էս ա լինելու, որովհետև եթե կանֆետով ես քվեարկում իշխանության ա գալու կանֆետ տվողը… այսինքն եթե քաղաքական գործիչ ես պտի կանֆետ բաժանես… ու՞մ մեղադրենք, ու՞մ փեշից կախվենք…
երկրում ինչ մսիստեմ որ գործում ա, դա հասարակությունն ա աշխատացնում… սրանում ոչ ոք թող կասկած չունենա… եթե սիստեմը կոռումպացված ա նշանակում ա կաշառակերներին մասսայական կաշառք տվող կա… թե չէ ուրիշ ո՞ն ց կաշխատի սիստեմը… կաշառատուները կախված են կաշառակերներից ու եթե չտան "իրանց գործը" չի լինի… տաքսիստների օրինակի վրա ասեմ… էդ մարդիկ ամեն աստծու օր բողոքում են որ էս արենցին էն արեցին… բայց մի օր չտեսանք հելնեն ասեն "զզվեցինք էլ սրանց չենք ուզում… դեմ ենք", կարամ ասեմ որ տաքսիստների մեծ մասը երևի կողմ ա քվեարկել ու քվեարկում, որովհետև հլա հույս են փայփայում որ սրանց հետ լեզու են գտնելու… ժամանակավոր գտնում են, հետո մի հատ լավ կոխցնում են, նենց որ աչքները դուրս ա թռնում…
իսկ ո՞նց պտի չանցնի կամ չեղյալ հայտարարվի հանրաքվեն եթե քվեիդ տեր չես կանգնելու… ո՞նց եք պատկերացնում… հանրաքվեն կարա չեղյալ լինի եթե մարդիկ մասսայաբար չգնան, իսկ կարա չանցնի եթե մարդիկ մասսայաբար դեմ քվեարկեն ու պահանջեն որ իրանց քվեն ճանաչվի ու քվեն չկեղծվի…Հանրահավաքն էլ արդյունք կտա, եթե ամեն մեկն ադյալը իրա վրա չքաշի, վճռական պահին էլ ժողովրդին չթողեն գնան աղոթելու: Երբ որ էս ընտրությունները չկայանա, կամ ծայրահեղ դեպքում կայանա ու չեղյալ հայտարարվի, նոր դու կարաս աշխատացնես քո քվեին տեր կանգնին: Կամ համենայնդեպս աշխատես էդ ուղղությամբ, որ ընտրահամակարգի ընկալումը փոխվի մարդկանց մեջ: Թե չէ ևս մի քվեարկություն, վիճակը դառավ ավելի ոռի, էլ ոչ մեկն իշտահ ու հավես չի ունենա քո քաղաքական լոլոն լսելու: Վեց օրվա մեջ քսան տարվա ամրապնդված կարծրատիպը չի փոխվում: Ուզում ա մի ամբողջ դիպլոմատիկ միսիա ուղարկես ամեն մեկի հետ զրուցելու:
սիստեմն ինքնին ոչինչ չի նշանակում առանց մարդու, աբստրակտ բան ա… մարդն ա աշխատացնում սիստեմը…
Էջանիշներ