Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Լիզ, մի հատ ֆունդամենտալ հարց կա որ նախ պետք ա հաստատվի հետո նոր նայվի խնդրին… հասարակությունն ա երկիր սարքու՞մ թե երկիրն ա հասարակություն ձևավորում… ես համոզված եմ որ հասարակությունն ա երկիր սարքում իր իսկ իմիջով… եթե կանֆետով ա քվեարկում, ի՞նչ ա քո սպասելիքներն էդ երկրից… եթե անգամ սերժին սպանենք ու իրա ամբողջ իշխանության անձնակազմին վերացնենք, մեկ ա էս ա լինելու, որովհետև եթե կանֆետով ես քվեարկում իշխանության ա գալու կանֆետ տվողը… այսինքն եթե քաղաքական գործիչ ես պտի կանֆետ բաժանես… ու՞մ մեղադրենք, ու՞մ փեշից կախվենք…

երկրում ինչ մսիստեմ որ գործում ա, դա հասարակությունն ա աշխատացնում… սրանում ոչ ոք թող կասկած չունենա… եթե սիստեմը կոռումպացված ա նշանակում ա կաշառակերներին մասսայական կաշառք տվող կա… թե չէ ուրիշ ո՞ն ց կաշխատի սիստեմը… կաշառատուները կախված են կաշառակերներից ու եթե չտան "իրանց գործը" չի լինի… տաքսիստների օրինակի վրա ասեմ… էդ մարդիկ ամեն աստծու օր բողոքում են որ էս արենցին էն արեցին… բայց մի օր չտեսանք հելնեն ասեն "զզվեցինք էլ սրանց չենք ուզում… դեմ ենք", կարամ ասեմ որ տաքսիստների մեծ մասը երևի կողմ ա քվեարկել ու քվեարկում, որովհետև հլա հույս են փայփայում որ սրանց հետ լեզու են գտնելու… ժամանակավոր գտնում են, հետո մի հատ լավ կոխցնում են, նենց որ աչքները դուրս ա թռնում…




իսկ ո՞նց պտի չանցնի կամ չեղյալ հայտարարվի հանրաքվեն եթե քվեիդ տեր չես կանգնելու… ո՞նց եք պատկերացնում… հանրաքվեն կարա չեղյալ լինի եթե մարդիկ մասսայաբար չգնան, իսկ կարա չանցնի եթե մարդիկ մասսայաբար դեմ քվեարկեն ու պահանջեն որ իրանց քվեն ճանաչվի ու քվեն չկեղծվի…

սիստեմն ինքնին ոչինչ չի նշանակում առանց մարդու, աբստրակտ բան ա… մարդն ա աշխատացնում սիստեմը…
Սենց մի հատ համեմատություն անեմ, ասենք ընկել ես ոտքդ կոտրվել ա: Տանում են բժշկի ասում ա, որ ոսկրերդ քայքայվում են: Բայց առաջի հերթին կոտրվածքիդ վրա գիպս ա դնում ու նոր անցնում ա հիմնական հիվանդություն բուժելուն: Ասածս ինչ ա մինչև դու ընկած ֆունդամենտալ հարցերն էս լուծում, աշխատում ես էդ մակարդակի վրա, փոխում ես մարդուն, իշխանությունը թևերը չի ծալի ու սպասի մինչև դու քո ուզածին կհասնես: Էս սահմանադրական ֆիկցիան դրա վառ օրինակներից ա:
Կոռուպցիան, տալ առնելը, միշտ էլ փոխհարաբերված ա, նենց չի էլի որ մենակ տվողներն են էդ ամեն ինչը ստեղծել: Երբ միակողմանի ես նայում ես հարցին, ստացվում ա մյուս կողմին լրիվ արդարացրիր: Է հա մի տուր ասելը հեշտ ա: Որ չտվիր գործդ առաջ չգնաց, սովից սատկելու ես, որն ա սրա ալտերնատիվը: Գնաս էդ մարդուն ասես ախպեր մենք ֆունդամեն ենք արի փոխվենք? Ոչ պրակտիկ հայացք:
Իսկ ինչ վերաբերվում ա նրան թե ոնց պտի չանցնի հստակ պատկերացում չունեմ, բայց դատելով անցյալի փորձից, խաղաղ ձև չեմ տեսնում, քանի որ վճռական պահերին ոստիկանությանը ֆաս են տալու, ու սրա դեմ ծաղիկ դնելը չի փրկի: