Մի հատ վերացական օրինակ բերեմ պատկերացնելու համար: Վերցնենք ասենք վարչապետին ու իմանանք, որ ինքը առանձնապես պատասխանատվություն չի կրում պաշտպանության համար, որտև տենց ֆունկցիա պետք ա դրվեր գլխավոր գերագույն հրամանատարի վրա: Ասենք պաշտպանության նախարարը գալիս ա, ու ասում ա, որ էս-էս ու էս խնդիրները, մարտահրավերները քննարկելով եկել են նրան, որ պետք ա էսքան գումար տրամադրել էսինչ զենքերը ձեռք բերելու, էստեղ սենց զորամասեր սարքելու, սենց դիրքեր փորելու ու չգիտեմ էլ ինչի համար: Վարչապետը իրա խելքով որոշում ա, որ չէ, չարժի, ու չի տալիս էդ ֆինանսավորումը: Բայց ինքը պատասխանատու էլ չի: Ինքը չի պատկերացնում էդ գործից, որտև համապատասխան մյուս կառույցները համապատասխան զեկույցները ու խորհուրդները չեն տալիս: Իրան մնում ա հավատալ կամ չհավատալ ՊՆ նախարարին, որը հեշտ փոխովի պաշտոն ա: Ներս ջան, ստեղ ամուր ձեռք ա պետք, ով բոլոր հարցերում իրավասու ա ու վերջնական որոշումների իրավունք ունի, ով տեղյակ ա բոլոր ռազմավարական ու մարտավարական ծրագրերին:
Էջանիշներ