Chuk-ի խոսքերից
Մարի-Լույս ջան, դրա համար դու պետք է կարողանաս ցույց տալ, որ գործող Սահմանադրությունը տալիս է օրինակ հետևյալ արտոնությունները.
- Մկանը, Լֆիկին, Նեմեցին, Դոդին ու այլոց զբաղվել ձեռնարկատիրությամբ՝ չմուծելով հարկերը (կամ մուծելով ողջ ամբողջը),
- Սաշիկին փայ մտնել բիզնեսների մեջ,
- Սերժիկին օգտագործել իրավապահ մարմինները ոչ թե օրենքը պահելու, այլ քաղաքացիների վրա հալածանքներ իրականացնելու համար,
և այլն:
Բայց դու նման բաներ չես կարող ցույց տալ հասարակ պատճառով. գործող Սահմանադրությունը նման արտոնություններ չի տալիս, այդ բոլորը օրենքից դուրս են, հանցագործություն են: Այդ ամենը կա միայն ու միայն մի պատճառով, որ չեն իրականացվում գործող Սահմանադրության պահանջները:
Այս պարագայում կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե փոխեցինք Սահմանադրությունը, արդեն կգործի: Իհարկե չենք կարող: Ավելին, կարող ենք պնդել ճիշտ հակառակը: Միայն էն, որ էս նոր նախագիծը նախաձեռնել են ասածդ Սերժիկը, Սաշիկն ու Մուկը, հերիք ա հասկանալու համար, որ փոխվելու ա ընդամենը թղթային ձևակերպումները, իսկ իրենք շարունակելու են իրենց հանցավոր գործունեությունը: Ավելին, իրանք նոր Նախաձեռնության մեջ ավելացրել են դրույթներ, որոնցով առավելագույն խուսափելու են պատասխանատվությունից: Ավելին, ավելացրել են դրույթներ, որոնք մաքսիմալ ձևով երաշխավորում են հենց իրենց վերարտադրությունը:
Ես երաշխավորում եմ, որ կամքի դեպքում գործող Սահմանադրությամբ կարելի ա լավացնել էս երկրի վիճակը, ու չթողնել որ էդ վերանա: Դրա համար ընդամենը պետք ա կամք ու իշխանափոխություն: Իշխանափոխության հնարավորությունը կտրուկ պակասում ա, եթե անցնում ա նոր նախագիծը, ու մենք իսկապես ավելի ենք գլորվում անդունդը:
Սա շատ կարճ: Ավելի հանգամանալից իմաստ կունենա արձագանքել, եթե ամեն դեպքում նշես դրույթներ, որոնք ըստ քեզ տալիս են այդ արտոնությունները:
Էջանիշներ