Սրա համար մենք ուզում էինք դատի տալ: Մենք ասելով նախկին գործիս տեղը նկատի ունեմ, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքը»: Բայց միևնույն ժամանակ ոստիկանությունն էր դատի տվել, ու անընդհատ դա էին շահարկում: Ես յություբում մի մեկնաբանություն էի գրել, առանց որևէ կոպիտ խոսքի, որ չի կարելի հոգեկան խնդիրներով անձանց ծաղրել, մի երկու ամիս շարունակ սրանց ֆանատներն ինձ ինչ ձև ասես քֆրտում էին. թե՛ ոստիկանությանը ծախված համարեցին, թե աշխարհիս հոգեկան հիվանդություններն ինձ վերագրեցին, սեռական բնույթի հայհոյանքներից էլ չխուսափեցի: Իսկ էն ներողության վիդեոն որ նկարեցին, հույս ունեինք, որ կջնջեին իրենց վիդեոն, բայց դե, բնականաբար, չջնջեցին: Էդ ներողությունն էլ չէր լինի, եթե Մարտիրոսյան Սամվելը իր ֆեյսբուքում չգրեր էդ մասին:
Հ.Գ. Իսկ էս նոր վիդեոն նայեցի, ու կեսից «հա մթո՞մ ինչ» դեմքով անջատեցի: Մի այլ կարգի անհամ են:
՛
Էջանիշներ