Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
Էս էլ մեխանիզմը, Չուկիտո։ Խնդրում եմ հավայի մեղադրանքներ չներկայացնել պետության հասցեին։
Ոստիկանությունը ID քարտերի և ընտրակեղծիքի մասին
Դուք էլ գիտեք, որ ԱՅՈ-ն օբյեկտիվորեն հաղթելու ա, ինչպես ամեն նորը հաղթում է հնին, սպիտակը սևին, արդարն անադարին․․․․ և այլն, և այլն ․․
Վիշապ (30.10.2015)
Մի քիչ էլ էս նկարին անուն կպցրեք
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սաղ մուտիտ ա ․․․ ոչ մի ուռճացված ցուցակ էլ չկա, ու ոստիկանությունը լիարժեք պարզաբանում ա տվել։ Գնա դաունլոդ արա ցուցակները ու միևնույն անհատական տվյալներով ընտրողներ գտի։ TV-ով հնարավոր ա որ հավասար չլուսաբանվի, համաձայն եմ, բայց պատճառն էն ա, որ քառասուն կուսակցություն ԱՅՈ-ի կողմից ա, ու միայն երկու թե երեք կուսակցություն ա ՈՉ-ի կողմից, որոնցից մեկը ՈՉ-ի ճակատից չի, մնացած երկուսն էլ թերի կուսակցություններ են։ Թե չէ, ԱԺ ուղիղ եթերով Լևոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի ՈՉ-ի ձայնը ավելի հաճախ ա լսվում, քան մնացած բոլորի ԱՅՈ-ի։
Ասածս ինչ ա, ապեր, հավայի արդարացումների ժամանակն անցել ա, լիքը լսել ենք դրա մասին, էս մի քսան տարի ա լսում ենք, հատկապես վերջին տաս տարին լսում ենք, զահլեքս գնացել ա։ Բան անող էիք, անեիք, մինչև սրա նրա հետ քաղաքան սիրահետումները։
Վիշապ (30.10.2015)
Ինձ թվում է մեր ժողովրդի մեծ մասը թքած ունի, թե ինչ է գրված մեր սահամանադրությունում, որովհետև մինչև օրս միայն դոմփել ենք մեր եղած սահմանադրությունը։
Ի՞նչն ա մեզ խանգարելու բռնաբարել էս նոր, ավելի քյալոտ ու միևնույն ժամանակ ավելի սեքսի սահմանադրությունը։
Հավայի յուղ ենք վառում արդեն քանի տարի։ Ինչո՞վ ենք զբաղված` մեկը էշություն ա մոգոնում, որ ազգովի պայքարենք էդ էշության դեմ,
բայց էշությունը անցնի էլ, չանցնի էլ, մենք միայն վատնում ենք մեր էներգիան ու ժամանակը։
Ինչ–որ մարդիկ համարում են կամ քարոզում են, որ այս ՈՉ–երը պայքար են, կամ հաղթանակ են, օրինակ ասենք 50 դրամի «ՈՉ»–ը, կամ էլէկտրաէներգիայի գնի ՈՉ–ը, կամ հարկերի ՈՉ–ը ու հիմա էլ էս սահմանադրության ՈՉ–ը…
Նույն տեղում դոփում ենք անընդհատ։ Բայց աչքիս լիքը մարդ էս կապիկություններից կայֆ ա ստանում։
Si vis pacem, para bellum
Իրականում մենք իսկականից թքած ունենք Սահմանադրության վրա: Ու դրա պատճառը խիստ ակնհայտ ա. մեր երկրում առնվազն վերջին տարիներին օրենք չի գործել:
Դրա համար էլ Սերժիկը մտածում ա, որ կարող ա սահմանադրությունը փոխելով իրա անասունությունները շարունակի, որտև մենք՝ իմանալով որ օրենքկ չի գործում, թքած կունենանք: Շատ նման ա, որ ինքը ճիշտ ա:
Ու եթե ճիշտ դուրս գա, հազար ամոթ բոլոր համակերպվածներին:
Նենց չի, որ ես վստահ եմ, որ դեմը կարելի ա առնել: Բայց հենց համակերպվեցի՝ ինքս ինձ անասուն կհամարեմ: Չէ, չմտածեք թե համակերպվածներին անասուն եմ անվանում: Մարդ ա իրա մտածելակերպով; Եթե ես իմ մտածելակերպով համակերպվեցի, ուրեմն անասուն եմ:
Մնացածն ով ոնց գիտի: Արդեն նադայել եմ եղել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր, ինչի՞ ես ջղայնանում։ Ես օրինակ չեմ համակերպվել, ես կողմ եմ սահմանադրական փոփոխություններին, քանի որ համակարգային փոփոխություններ եմ ուզում։ Հետո էլ, ձեր հույսը հաստատ մենք չենք, քանի որ երբեք չենք եղել․ ձեր հույսը քաղաքական վերլուծություններն են։ Ոնց էլ լինի մի անասուն կգտնեք էլի, ում հետ կարելի ա համագործակցել։ Դրանից, փառք Աստծու, սրտիդ ուզածի չափ ունենք։
Ի միջի այլոց, գերագույն գլխավոր քաղվերլուծաբանից ի՞նչ կա։ Էս կարևորագույն հարցում, երբ երկրի ապագան ա որոշվում, բլա բլա բլա, ինչի՞ ձենը փորից դուրս չի գալիս։
Բիձա (28.12.2015)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ