ԱԺ-ն էին ցույց տալիս, ոնց որ ուղղակի լրատվական էր, լավ չեմ հիշում:
Հիմա եթե իմ տեղամասը 3/13-ն ա, բնականաբար իմ անունը ուրիշ տեղամասի ցուցակում դժվար թե լինի:
Այսինքն` խնդիրը էն ա, որ կեղծարարների անունները նախապես կարան լինեն տարբեր ցուցակներում ու ոչ մեկ չկարանա՞ բռնացնի, որ առաջին անգամ չեն քվեարկում:
Հա, ի դեպ էլի ականջի պոչով ֆիքսեցի, որ նաեւ մտահոգված էին, որ էն մարդիկ, ովքեր համ ID քարտ ունեն, համ էլ հին անձնագրերից, կարող ա նենց ստացվի, որ երկուսով էլ մեկական անգամ քվեարկեն: Բայց էդ պահն էլ չհասկացա, չէ՞ որ տեղամասում ամեն քվեարկող իրա անվան դիմաց ստորագրում ա քվեարկելուց առաջ:
Ես էլ ունեմ, էլի համ ID, համ հին անձնագիր, դրա համար եմ հարցնում:

Էջանիշներ