Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆալուլտետն այսօր գիտխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ միաձայն որոշվել է դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:
«Որոշեցինք ասել՝ ոչ: Չենք հիմնավորում, եթե սկսում ենք հիմնավորել, անընդհատ հարցեր են առաջանում: Չենք ուզում հիմնավորել, մենք ուղղակի ոչ ենք ասում ու վերջ», Lragir.am-ին ասաց պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը:
Նա նշեց, որ ոչ թե կոնկրետ դրույթների են դեմ, այլ նախագծին ընդհանրապես: Գիտխորհրդի նիստում սահմանադրական փոփոխությունների թեմայով ելույթներ են հնչել, իսկ ներկա անդամները միաձայն որոշել են դեմ արտահայտվել:
Հարցին, թե համալսարանի ռեկտորի կողմից իրենց վրա ճնշումներ չե՞ն եղել, Ալբերտ Կիրակոսյանը պատասխանեց. «Բացարձակ, ոչ մի հետապնդում: Ամեն մեկն իր կարծիքն ունի: Մենք գիտխորհրդի նիստում միաձայն ոչ ենք ասել՝ դեկանի գլխավորությամբ»:
Էջանիշներ