Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Anhush ջան, ակումբում վաղուց գաղափար կար բանավեճերի բաժին ստեղծելու, որտեղ երկու հոգի բանավիճում են, մյուսները դիտում ու գնահատում:

Ես դեմ եմ առաջարկված նախագծի բովանդակային քննարկմանը, բայց ՔԵԶ կոնկրետ առաջարկ: Արի էդ բաժինն իրար հետ կենդանացնենք: Համաձա՞յն ես հետս բանավիճելու սահմանադրության փոփոխության հետ կապված:
Չուկ ջան: Շատ լավ առաջարկ ես անում:Անկեղծորեն շատ շնորհակալ եմ դրա համար: Ես անձամբ դեմ չեմ առանց անձնականի անցնելու բանավիճելու ոչ մեկի հետ: Ու չեմ մտածում որ երբևէ դու անձամբ անցնես անձնականի , ինչքան որ ծանոթացել եմ քո գրառումենրին
Սակայն ստեղ մի խնդիր կա: Դու ակտիվ քաղաքականության մեջ ես ու ապրում ես Հայաստանում: Ես քաղաքականության մեջ չեմ ու բնակվում են Հայստանից դուրս: Սա արդեն լուրջ պատճառ է որ իրար հետ տարբեր հարթութուններում խոսանք, որտեղ տեսականորեն երկուսս էլ կարող ենք լինել ճիշտ բայց տարբեր կողմերում: Ինձ կոնկրետ հետաքրիքր էր Հայկական քաղաքական դաշտի դիրքորշումը:
Սակայն երբեք էլ չեմ քաշվում ասել նաև իմ կարծիքը, որը հավանական է որ իրականության հետ շատ քիչ կապ ունի:
...
իսկ Հնարավոր չէ՞ այդ բանավեճը ծավալել հայաստացու հետ, ով որ պառլամենտական նախագծին կողմ է ու կարող է այստեղ ընդանրական ներկայացնել բոլոր "այո" ասողներին, իսկ դու էլ ենթադրում եմ "ոչ"-ին:
...
եթե այդպիսի անդամ չգտնվի, ապա ես պատրաստ եմ լինել այդ անդամը: սակայն էլի եմ ասում, որ ես անպատրաստ եմ դրան, քանի որ չունեմ բավականին գիտելիքներ սահմանադրության ու օրենսդրության առումով: իմը կլինի զուտ տեսական- հայացակարգային մոտեցում:
Այսինք դու որոշի:
Իսկ ինչ՞ կլինի, եթե այսպես ասած թիմային լինի այդ բանավեճը: գոնե երկու -երկու:
Ասենք, Տրիբունը որոշի իմ հետ լինել մի թիմում , իսկ քո հետ ասենք Ջոնը ես ինչքան հասցրի հասկանալ, Տրիբունը ինչ տեսակետ էլ ասես, իվիճակի է հաջողությամբ պաշպանել: