Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Գիտես, մի հատ հետաքրքիր երևույթ կա: Սահմանադրություն առաջարկողներն ու «այո» ասողները իրականում ոչ մի բովանդակային քննարկում չեն անցկացնում, ըստ էության ասում են միայն «լավն է» ու վերջ, մի քանի մանր-մունր էլ կողքից կարծիք: Բայց իրանց լրատվամիջոցներով (որոնք բոլոր հեռուստաընկերություններն են, ինտերնետային ու մյուս մամուլի մեծ մասը) սղացնում են կարծիք, որ իբր «ոչ»-ն էլ բովանդակային քննարկում չի անում:

Սրա համար իրանք օգտագործում են էն հանգամանքը, որ «ոչ»-ի կողմնակիցներն մի հատ էսպիսի՝ իրավացի պնդում են անում, որ այս նախագիծը մշակվել է զուտ սերժիկի իշխանությունը երկարացնելու համար, ու միայն սա բավական է ոչ ասելու համար, բովանդակային քննարկումը ավելորդ է:

Բայց իրանք անտեսում են օրինակ սա՝


Ի դեպ որը տարածվում է նաև «Չեք անցկացնի» նախաձեռնության կողմից:

Սրան ոչ մի արձագանք, ոչ մի բովանդակային քննարկում, ոչ մի հակափաստարկ: Ընդամենը փորձում են նենց անել, որ սրա մասին շատ չխոսվի, որ իրանք էնիքը չընկնեն:

Ու սա միակ օրինակը չի:

Բազմիցս է խոսվել էնպիսի անթույլատրելի նորմերի մասին, ինչպիսիք են.

- ազգային ժողովի նախագահը ստանում է լայն լիազորություններ, բայց հերիք չի, որ չի ունենում որևէ պատասխանատվություն, նույնիսկ իրան հեռացնելու մեխանիզմ չի սահմանվում՝ ի տարբերություն մարիոնետի դեր կատարող վարչապետի ու նախագահի,
- որ խաղաղ վիճակում բանակը չի ունենում գերագույն գլխավոր հրամանատար, ինչն ուղղակի անթույլատրելի է մեր նման վիճակում գտնվող երկրի համար,
- որ պատերազմի ժամանակ վարչապետն ա նշանակվում գերագույն գլխավոր հրամանատար, ինչն էլի աբսուրդ ա, որտև ինքը ստիպված ա լինում կառավարել կառույց, որին առանձնապես ծանոթ չի եղել, կադրերն իրենը չեն, համագործակցության մեթոդները ճշգրտված չեն,
- որ «կայուն մեծամասնության» գաղափարը ավտոմատ ԱԺ-ն դարձնում է միակուսակցական համակարգ, որ աշխարհում չկա նման փորձ ու ուղղակի անթույլատրելի նորմ է:

Եվ այլն: Սրանք առավել քան բավարար փաստարկներ են ու դրանցից ոչ մեկին չկա պատասխան: Էնպես որ իրականում հենց ոչ-ն է, որ չուզելով, բայց բովանդակային քննարկման տարրեր է մտցրել էս ամենին, իսկ հակառակ կողմից կա միայն ու միայն զոռբայություն ու սեփական իշխանությունը ամրապնդելու քայլեր:
ինձ շատ քիչ է հետաքրքիր փաստաբանների խմբի կարծիքը, որ կողմից ուզում է լինի:
պետությության կառկասը ստեղծվում է քաղաքակության պատասխուների կողմից, իսկ փաստաբանները ընդամնեը պատվեր կատարողներ են:
իրենք կարող են մադասպանին էլ արդարացնել, անմեղին էլ դատապարտել: դա իրենց մոտ մասնագիտական է...