Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
իսկ համակարգը փոխում են սահմանադրությունը փոխելով:
Բացարձակ սխալ պնդում է, Anhush ջան

Համակարգ փոխելը չի նշանակում երկրի կառավարման ձև փոխել: Համակարգը էս դեպքում էն է, որ երկրումդ չեն գործում օրենքները, պետք է կարողանալ էնպես անել, որ գործի: Որ իրավապահ մարմինները զբաղված են ոչ թե հանցագործությունների դեմ պայքարելով, այլ իշխանությանը ծառայելով, պետք է էնպես անել, որ սկսեն հանցագործության դեմ պայքարել: Եվ այլն, և այլն, և այլն: Երկար գրելու հավես չկա, բոլոր օրինակները բերելն անիմաստ եմ համարում, քանզի ասելիքս սենց էլ է պարզ:

Թե օրենքները, թե սահմանադրությունն էնպիսին են, գործողները, որ եթե կարողանաս հասնել դրանց կատարմանը, համակարգը կփոխվի:

Փոխարենը եթե փոխես օրենքներն ու սահմանադրությունը, բայց վերաբերմունքդ օրենքի ու սահմանադրության նկատմամբ չփոխես, ուզում ա պառլամենտական լինի երկիրդ, ուզում ա սահմանադրությամբ դատական իշխանության համար ավելի ալվ նորմեր լինեն, մեկ է չեն գործելու ու մնալու է նույն փտած ու արատավոր համակարգը: