Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Միամիտ հարց, լավ՝ ասենք անցավ սահմանադրությունը, կամ անցկացրին եթե կուզեք, հետո՞, ի՞նչ ա կատարվելու: Ինձ թվում ա՝ նույն կերպ գլուխներս կախ շարունակելու ենք ապրել, մի երկու միտինգ-մուտունգ ու վերջ: Էլ ոչ մի բանի հույս չունեմ, նույնիսկ չեմ հավատում, որ հեղափոխությունը, ինչը մեզ չի սպառնում, մեզ լավ բանի ա բերելու: Մի այլ կարգի անհույս ու անակնկալիք եմ ապագայի հանդեպ:
Կարող ա ճիշտ ես:
Բայց եթե չփորձեցիր, ուրեմն ոչ թե կարող ա, այլ հաստատ ճիշտ ես ու շարունակելու ես ապրել ոչխարի պես: Վերանալու ա քաղաքական համակարգն ամբողջովին, դառնանք մի կառույցից ղեկավարվող պետություն, ընտրությունները դառնալու են շատ ավելի ֆիկտիվ, քան եղել են, ժողովրդական ընդվզման ոչ մի պոտենցիալ չի լինելու, որտև բնում վերացնելու են (ռեպրեսիաներով ու այլնով):

Իսկ եթե փորձես, քո ճիշտ լինելը արդեն լինում ա «կարող ա»-ի տակ, պլյուս պահում ես հետագայում ընդվզելու պոտենցիալդ:




Շին, ասածդ նշանակում ա համակերպվել, արտագաղթել, կզել ու նման բաներ: Էդ ա անթույլատրելին: