Աստիճանաբար պետք է սկսվի բուն պայքարը: Նախնական երկու հանրահավաքները (Գյումրիինն ու Երևանինը) լավն էին: Չնայած անձամբ ես կցանկանայի երկուսին էլ ավելի շատ մարդ ու ավելի մեծ էներգետիկա տեսնել, բայց լրիվ նոր սկսվող շարժման համար, որը, ի դեպ, սկսում են մեծ ճանաչում ու մեծ փորձ չունեցող երիտասարդները, սրանք համարում եմ հրաշալի ստարտ:
Դե իսկ ամսի 5-ին՝ երկուշաբթի օրը, Ազատության հրապարակից երթ ա լինելու դեպի ԱԺ, որտեղ այդ օրը, հավանաբար, քվեարկության է դրվելու Սահմանադրության փոփոխություն անցկացնելու նախաձեռնությունը:
Երթե՞նք միասին.
Էջանիշներ