Շատ ռոմանտիկ ազգ ենք է
Վիշ ջան, շատ հազվադեպ են դեպքերը, երբ մի վայրկյանում, առանց նախապես պլանավորել-պատրաստելու, մարդիկ պայքարի են դուրս գալիս: Սա ոչ թե Հայաստանում, այլ՝ աշխարհում: Մնացած բոլոր դեպքերում պայքարի համար (որն այո, ցանկալի է լինի հանուն փայլուն գաղափարների, ազնվության ու սկզբունքայնության) պետք է երկար ու հետևողականորեն նախապես պատրաստվել: Իսկ դրա համար, ինչքան էլ որ տարօրինակ է, գումար է պետք, որոշ դեպքերում շատ գումար, սկսած տարածքների, դահլիճների վարձակալությունից, ոմանց անհրաժեշտ վարձատրումից (իրավաբաններ, հաշվապահներ և այլն), մինչև ակցիաների նախապատրաստման գովազդային նյութերի, ակցիաներին ու մնացած գործողություններին անհրաժեշտ տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, այլնի համար:
Ու ի դեպ որևէ իրեն հարգող քաղաքական ուժ կամ նախաձեռնություն երբևէ չի թաքցրել, որ պետք են ֆինանսներ էս ամեն ինչի համար: Զուտ էնտուզիազմի, համակիրների բարի կամքի ու նվիրատվությունների դրա թողնելը գեղեցիկ ու ռոմանտիկ է, բայց բացարձակ անկենսունակ: Նույն 2007-2008-ի շարժմանը ոչ մեկի համար գաղտնի չէր, որ Գռզոն (ու ոչ միայն ինքը) էդ ֆինանսավորողի դերում էր: Նույն բուրժուադեմոկրատականի դեպքում երբեք չի թաքցվել, որ այո, հիմնական պատճառներից մեկը հենց դա է: Ցավոք էսօր ՀԱԿ-ն ու մյուս ընդդիմադիր կուսակցությունները չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, ու եթե կողքից կարողանում ես նման կանալ գտնել, ընդամենը հիմարություն ա «վեհ գաղափարներին» հենվելով դրանից հրաժարվելը: Եթե իհարկե էդ ֆինանսը չի տրվում քեզ քո պայքարից շեղելու, այլ նպատակի, արժեքների ծառայեցնելու համար:
Էջանիշներ