User Tag List

Նայել հարցման արդյունքները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված նոր Սահմանադրության հանրաքվեին

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»

    3 9.09%
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»

    24 72.73%
  • Չեմ մասնակցելու

    3 9.09%
  • Իրավունք չունեմ մասնակցել

    3 9.09%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ ես եմ մնացել ու հերիք եմ սերժիկին էլ, մյուսներին էլ աշոտյան անելու համար։Նենց որ ոտի տակ մի ընկի
    Ապեր, սպասի, էտ հեչ քաղաքական չի, նույնիսկ սահմանադրական չի: Առաջարկում եմ համագործակցել էս անգամ Լֆիկի հետ: Փող ունի, էշ ա, շատ հայաստանակենտրոն ա, կարա համակարգի դեմ պայքարի գործիք լինի, ու կա հավանականություն, որ էս անգամ հաջողության կհասնեք: Պետք ա փորձել Չուկ ջան, քաղաքականություն ա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (23.09.2015), Բիձա (28.12.2015)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, սպասի, էտ հեչ քաղաքական չի, նույնիսկ սահմանադրական չի: Առաջարկում եմ համագործակցել էս անգամ Լֆիկի հետ: Փող ունի, էշ ա, շատ հայաստանակենտրոն ա, կարա համակարգի դեմ պայքարի գործիք լինի, ու կա հավանականություն, որ էս անգամ հաջողության կհասնեք: Պետք ա փորձել Չուկ ջան, քաղաքականություն ա:
    Իրականում տարբերությունները շատ-շատ են, սկսած օրինակ նրանից, որ դոդը լավ կամ վատ, բայց կուսակցություն (կարդա՝ թիմ) ուներ, որը նաև ահագին ներկայություն ուներ ԱԺ-ում, ու ճիշտ ա, իրանք բոլորն էլ կոնկրետ իմ համար վարկաբեկված մարդիկ էին (են), բայց հնարավոր լինում էր ինչ-որ նպատակների ծառայեցնել ու եթե պրոցեսը մինչև վերջ հնարավոր լիներ ուզած տարբերակով տանել, էդ գործոնի օգնությամբ ավելի շատ բանի կլիներ հասնել։ Սա նախաբան, ցույց տալու համար բերածդ օրինակի անհտեղիություն-անհամաչափությունը։ Սակայն, Տրիբուն ձյա, ամեն դեպքում, եթե իմանամ, որ կա փոքր շանս՝ լֆիկին ինձով անելու ու իրա փողերը սերժիկի դեմ պայքարում օգտագործելու, ես կգնամ էդ քայլին, ոչ թե գերբարոյականի կերպար սարքած կնստեմ։ Ու կարծում եմ, որ եթե տենց շանս լինի, մենակ հիմարը կհրաժարվի այն օգտագործել։ Ուրիշ հարց, որ եկած բոլոր ազդակները փաստում են, որ տենց շանս չկա։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)

    Հետաքրքիր է, ո՞նց է օգտագործվելու փողը Սերժիկի դեմ պայքարում։ Եթե փողն է պայքարի միջոցը, ապա հազիվ թե Սերժի հետ կարելի է փողով մրցակցել։
    Ինձ թվում է պայքարի միջոցները պետք է լինեին ճշմարտանման փայլուն գաղափարները, ազնվությունն ու սկզբունքայնությունը, որոնք որ ներկա իշխանությունների մոտ բացակայում են։
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (23.09.2015)

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, ո՞նց է օգտագործվելու փողը Սերժիկի դեմ պայքարում։ Եթե փողն է պայքարի միջոցը, ապա հազիվ թե Սերժի հետ կարելի է փողով մրցակցել։
    Ինձ թվում է պայքարի միջոցները պետք է լինեին ճշմարտանման փայլուն գաղափարները, ազնվությունն ու սկզբունքայնությունը, որոնք որ ներկա իշխանությունների մոտ բացակայում են։
    Շատ ռոմանտիկ ազգ ենք է

    Վիշ ջան, շատ հազվադեպ են դեպքերը, երբ մի վայրկյանում, առանց նախապես պլանավորել-պատրաստելու, մարդիկ պայքարի են դուրս գալիս: Սա ոչ թե Հայաստանում, այլ՝ աշխարհում: Մնացած բոլոր դեպքերում պայքարի համար (որն այո, ցանկալի է լինի հանուն փայլուն գաղափարների, ազնվության ու սկզբունքայնության) պետք է երկար ու հետևողականորեն նախապես պատրաստվել: Իսկ դրա համար, ինչքան էլ որ տարօրինակ է, գումար է պետք, որոշ դեպքերում շատ գումար, սկսած տարածքների, դահլիճների վարձակալությունից, ոմանց անհրաժեշտ վարձատրումից (իրավաբաններ, հաշվապահներ և այլն), մինչև ակցիաների նախապատրաստման գովազդային նյութերի, ակցիաներին ու մնացած գործողություններին անհրաժեշտ տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, այլնի համար:

    Ու ի դեպ որևէ իրեն հարգող քաղաքական ուժ կամ նախաձեռնություն երբևէ չի թաքցրել, որ պետք են ֆինանսներ էս ամեն ինչի համար: Զուտ էնտուզիազմի, համակիրների բարի կամքի ու նվիրատվությունների դրա թողնելը գեղեցիկ ու ռոմանտիկ է, բայց բացարձակ անկենսունակ: Նույն 2007-2008-ի շարժմանը ոչ մեկի համար գաղտնի չէր, որ Գռզոն (ու ոչ միայն ինքը) էդ ֆինանսավորողի դերում էր: Նույն բուրժուադեմոկրատականի դեպքում երբեք չի թաքցվել, որ այո, հիմնական պատճառներից մեկը հենց դա է: Ցավոք էսօր ՀԱԿ-ն ու մյուս ընդդիմադիր կուսակցությունները չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, ու եթե կողքից կարողանում ես նման կանալ գտնել, ընդամենը հիմարություն ա «վեհ գաղափարներին» հենվելով դրանից հրաժարվելը: Եթե իհարկե էդ ֆինանսը չի տրվում քեզ քո պայքարից շեղելու, այլ նպատակի, արժեքների ծառայեցնելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ռոմանտիկ ազգ ենք է

    Վիշ ջան, շատ հազվադեպ են դեպքերը, երբ մի վայրկյանում, առանց նախապես պլանավորել-պատրաստելու, մարդիկ պայքարի են դուրս գալիս: Սա ոչ թե Հայաստանում, այլ՝ աշխարհում: Մնացած բոլոր դեպքերում պայքարի համար (որն այո, ցանկալի է լինի հանուն փայլուն գաղափարների, ազնվության ու սկզբունքայնության) պետք է երկար ու հետևողականորեն նախապես պատրաստվել: Իսկ դրա համար, ինչքան էլ որ տարօրինակ է, գումար է պետք, որոշ դեպքերում շատ գումար, սկսած տարածքների, դահլիճների վարձակալությունից, ոմանց անհրաժեշտ վարձատրումից (իրավաբաններ, հաշվապահներ և այլն), մինչև ակցիաների նախապատրաստման գովազդային նյութերի, ակցիաներին ու մնացած գործողություններին անհրաժեշտ տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, այլնի համար:

    Ու ի դեպ որևէ իրեն հարգող քաղաքական ուժ կամ նախաձեռնություն երբևէ չի թաքցրել, որ պետք են ֆինանսներ էս ամեն ինչի համար: Զուտ էնտուզիազմի, համակիրների բարի կամքի ու նվիրատվությունների դրա թողնելը գեղեցիկ ու ռոմանտիկ է, բայց բացարձակ անկենսունակ: Նույն 2007-2008-ի շարժմանը ոչ մեկի համար գաղտնի չէր, որ Գռզոն (ու ոչ միայն ինքը) էդ ֆինանսավորողի դերում էր: Նույն բուրժուադեմոկրատականի դեպքում երբեք չի թաքցվել, որ այո, հիմնական պատճառներից մեկը հենց դա է: Ցավոք էսօր ՀԱԿ-ն ու մյուս ընդդիմադիր կուսակցությունները չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, ու եթե կողքից կարողանում ես նման կանալ գտնել, ընդամենը հիմարություն ա «վեհ գաղափարներին» հենվելով դրանից հրաժարվելը: Եթե իհարկե էդ ֆինանսը չի տրվում քեզ քո պայքարից շեղելու, այլ նպատակի, արժեքների ծառայեցնելու համար:
    Չէ իրար չհասկացանք։ Պայքարը ոչ թե պիտի լինի հանուն փայլուն գաղափարների, ազնվության ու սկզբունքայնության, այլ պայքարողները պիտի լինեն փայլուն գաղափարների տեր ազնիվ ու սկզբունքային։ Իսկ դրա համար փող պետք չի, գլուխ ա պետք։ Իսկ դահլիճ վարձելու, լիմուզիններով ֆռֆռալու, ռելկամ անելու ու մնացածի համար կարծում եմ չարժի օլիգարխների փեշերից կախվել, որովհետև դրանով սաղ փայլուն գաղափարները քաքմեջ են լինում ։Ճ
    Փողոցում ելույթ ունենալու բարձրախոսներ կարելի է մի տեղից կպցնել, ֆեյսբուքն էլ ձրի ա։ Ժողովուրդն էլ արդեն ռեկլամներով կուտ չի ուտում։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (23.09.2015)

  9. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ իրար չհասկացանք։ Պայքարը ոչ թե պիտի լինի հանուն փայլուն գաղափարների, ազնվության ու սկզբունքայնության, այլ պայքարողները պիտի լինեն փայլուն գաղափարների տեր ազնիվ ու սկզբունքային։ Իսկ դրա համար փող պետք չի, գլուխ ա պետք։ Իսկ դահլիճ վարձելու, լիմուզիններով ֆռֆռալու, ռելկամ անելու ու մնացածի համար կարծում եմ չարժի օլիգարխների փեշերից կախվել, որովհետև դրանով սաղ փայլուն գաղափարները քաքմեջ են լինում ։Ճ
    Փողոցում ելույթ ունենալու բարձրախոսներ կարելի է մի տեղից կպցնել, ֆեյսբուքն էլ ձրի ա։ Ժողովուրդն էլ արդեն ռեկլամներով կուտ չի ուտում։
    Զարմանում եմ քո էս գրառման, ու Տրիբունի դրան լայք տալու վրա: Լուրջ մարդ եք ի վերջո: Քաղաքականությունից հասկացող որևէ մեկը չի կարող չհասկանա ֆինանսների կարևորությունը: Դեմ լինել, որ ասենք Լֆիկը էդ գումարը տա, հասկանալի ա տեսակետ ա, չնայած՝ քաղաքականապես ոչ հասուն: Բայց ընդհանրապես հերքել դրանց կարևորությունը, պարզապես աբսուրդ ու խնդալու ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.09.2014, 21:53
  2. Սահմանադրության օր
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.07.2011, 15:11
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50
  4. Artego-ն ադմինիստրատոր. Վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 07.08.2008, 22:20
  5. ՀԱՆՐԱՔՎԵ: Շուշին համայն հայության մշակութային մայրաքաղաք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2007, 16:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •