Կարծում եմ, որ սխալված չեմ լինի, եթե էս նորությունը էս թեմայում դնեմ.
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դուրս է եկել կուսակցությունից: Այդ մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում:
«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»,- գրել է Ռուբեն Հակոբյանը։
Մի տեսակ տխուր ա: Ժառանգությանց ցուցակով ԱԺ էին անցել
- Քոքոբելյան Խաչատուրը, ով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ա, ու կարծեմ դուրս ա եկել «Ժառանգություն» խմբակցությունից,
- Արզումանյան Ալիկը, ով ներկայումս նոր «Հայոց համազգային շարժում» կուսակցությունից ա, ու ներկայումս չի կիսում «Ժառանություն» կուսակցության տեսակետները,
- Թևան Պողոսյանը, ով անկուսակցական ա, ու կարծես թե նույնպես չի կիսում «Ժառանգություն» կուսակցության տեսակետները
- Ռուբիկ Հակոբյանը, ով դուրս եկավ «Ժառանգություն» կուսակցությունից՝ այլևս տեսակետները չկիսելու համար:
Փաստորեն Ժառանգությունից մնաց միայն Զարուհի Փոստանջյանը:
Ցավոք ՀԱԿ խմբակցությունում էլ կա նման իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգյսանն ու փաստորեն արդեն Հրանտ Բագրատյանը «ուրիշ գծի» մեջ:
Մնում են ՀԱԿ կուսակցությունից Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը և ՀԺԿ-ից Ստեփան Դեմիրճյանը, որոնք նախնական հայտարարված գծի մեջ են:
Ոմանք կարող են սրանում մեղադրել ընդդիմությանը, անտեսելով, որ համակարգն է ջլատում իրանց, որի դեմ պետք է պայքարել ամբողջ ուժով: Ես չեմ ուզում հավերժացնել ՀՀԿ-ի ու սերժիկի իշխանությունը, որոնք էսպես քանդում ու վերացնում են բոլոր ընդդիմացող օջախները: Հենց մենակ էսքանի համար էլ «Ոչ» կասեի նոր սահմանադրությանը:
Էջանիշներ