User Tag List

Նայել հարցման արդյունքները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված նոր Սահմանադրության հանրաքվեին

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»

    3 9.09%
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»

    24 72.73%
  • Չեմ մասնակցելու

    3 9.09%
  • Իրավունք չունեմ մասնակցել

    3 9.09%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ո՛չ-ը որոշել է փրկել Սերժիկին

    Եկեք միասին փրկենք


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)


    ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունն առաջարկում է սահմանադրական փոփխությունների նախագծի քննարկումը հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ:

    «Հաշվի առնելով, որ խնդիրը բախտորոշ նշանակություն ունի մեր պետության եւ ժողովրդի համար, հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխությունները կարող են ընդունվել միայն ամբողջ ժողովրդի մասնակցությամբ՝ հանրաքվեով, եւ որ իր այդ առաքելությունը կատարելու համար մեր քաղաքացիները պետք է առավելագույնս տեղեկացված լինեն քաղաքական ուժերի ներկայացրած փաստարկներին, համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի 112-րդ հոդվածի Հայ ազգային կոնգրես խմբակցությունն առաջարկում է Ազգային Ժողովի նախագահին՝ քվեարկության դնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները ուղիղ եթերով հեռարձակելու որոշումը», - այսօր մեկնարկած նիստին հայտարարեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

    Ի պատասխան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, թե իբր ուղիղ եթերով հեռարձակելո համար ժամանակ է եւ ֆինանսական ռեսուրսներ են պետք: «Այնպես որ, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա», - ասաց Սահակյանը:

    Արձագանքելով՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, ո ԱԺ նախագահի պատասխանը նշանակում է, որ իշխանությունն իրականում դավադրություն է կազմակերպում ժողովրդի թիկունքում:

    «Դուք վախենում եք հասարակական կարծիքից, ձգտում եք նրան մեկուսացնել այս գործընթացից: Եթե դուք արդար գործ եք անում, եթե դուք ուզում էիք իսկապես ժողովրդին ծանոթացնել այս նախագծի դրույթների հետ, ուրեմն, դուք առաջինը պետք է շահագրգռված լինեիք ուղիղ եթերով այս գործընթացը հեռարձակելու մեջ», - ասաց Զուրաբյանը:

    Իր հերթին, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ Գալուստ Սահակյանի բերած փաստարկը համոզիչ չէ: Նրա խոսքով, ֆինանսներ կարելի էր գտնել՝ ԱԺ բակի անիմաստ եւ անորակ վերանորոգումը չանելու եւ ԱԺ տարածքում 400 տեսախցիկ չտեղադրելու հաշվին:

    Տեսանյութը՝ Սարգիս Գեւորգյանի էջից
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/48843.h....lRtWbqYK.dpuf

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ի դեպ, քանի ես ինտերնետ մտնել չէի հաջողում, տեղի ունեցավ «Չե՛ք անցկացնի»-ի համաժողովը, որի ժամանակ մի շարք ուժերի կողմից ստորագրվեց հետևյալ հայտարարությունը.


    Մենք՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները,

    հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձևավորվել են կեղծված ընտրությունների միջոցով և չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որևէ նախաձեռնության նկատմամբ,

    արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ,

    գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իրենց իշխանությունը,

    համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա և փորձ է արվում ոչնչացնել քաղաքական և հասարակական որևէ հակակշիռ,

    նկատի ունենալով, որ նման հեռանկարը սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը և վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացումը,

    հայտարարում ենք, որ մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը: Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին:

    • Հայ Ազգային Կոնգրես
    • «Ժառանգություն» կուսակցություն
    • Հայաստանի Ժողովրդական կուսակցություն
    • Հիմնադիր խորհրդարան
    • «Հայազն» կուսակցություն
    • Ազգային համաձայնություն կուսակցություն
    • Ազգային ինքնորոշում միավորում
    • «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ
    • «ՀՀ քաղաքագետների միություն» ՀԿ
    • «Մարտի 1» ՀԿ
    • «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
    • «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» ՀԿ
    • «Ազատականություն և ժողովրդավարություն» ՀԿ
    • «Քազաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ
    • «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
    • «Մենք հանուն ժողովրդավարության» ՀԿ
    • «Ռեֆորմ» հանուն ժողովրդավարության զարգացման ՀԿ
    • Շիրակի մարզի «Բարեփոխում և զարգացում» իրավապաշտպան ՀԿ
    • «Հանուն արդարության» ՀԿ
    • «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ
    • «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ
    • «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն
    • Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
    • «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնություն
    • «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն





    Համաժողովից հետո հայտարարությանը միացել են.

    • Հայոց Համազգային Շարժում Հ-Կ
    • Հայաստանի Ազգային Ազատագրական Շարժումը սփյուռքից
    • «Ժողովրդավարական Ցանց» նախաձեռնություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկեք ընդունենք, որ նախագահի ներկայացուցիչին՝ Վարդան Պողոսյանին, շատ լավ են ընտրել: Ծախու ԲՏ-ի ամենավտանգավոր՝ խիստ գրագետ, տեսակն ա:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (15.09.2015)

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էկեք ընդունենք, որ նախագահի ներկայացուցիչին՝ Վարդան Պողոսյանին, շատ լավ են ընտրել: Ծախու ԲՏ-ի ամենավտանգավոր՝ խիստ գրագետ, տեսակն ա:
    Ես նույնիսկ ընդունում եմ, որ իրանք շատ լավ ու ճիշտ են գործում բոլոր ֆրոնտերում, հրաշալի կարողանալով տապալել բոլոր շարժումները, առնել ծախվողների, վախացնել թաքցնելիք ունեցողներին ու վախկոտներին, ջլատել, մասնատել ազնիվներին, խաղը իրանց կողմը շուռ տալ, նման նախաձեռնություններում բանախոս դարձնել գրագետ ու միաժամանկ որոշակիորեն համակրելիներին և այլն:

    Բայց դե ինչքան էլ լավ գործեն, պետք ա իրանց դեմ պայքարվի ու պայքարի նոր ուղիներ գտնվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նույնիսկ ընդունում եմ, որ իրանք շատ լավ ու ճիշտ են գործում բոլոր ֆրոնտերում, հրաշալի կարողանալով տապալել բոլոր շարժումները, առնել ծախվողների, վախացնել թաքցնելիք ունեցողներին ու վախկոտներին, ջլատել, մասնատել ազնիվներին, խաղը իրանց կողմը շուռ տալ, նման նախաձեռնություններում բանախոս դարձնել գրագետ ու միաժամանկ որոշակիորեն համակրելիներին և այլն:

    Բայց դե ինչքան էլ լավ գործեն, պետք ա իրանց դեմ պայքարվի ու պայքարի նոր ուղիներ գտնվի:
    Ընգեր, որ փոփոխություններ առաջարկողներ էտքան ճիշտ ու խելոք են գործում, դեմերն էլ էտքան թուլակամ են ու հեշտ ծախվող, մենք հո էշ չե՞նք որ գնանք թուլակամ ու ծախու դեմերի հետևից: Ավելի ճիշտ չի՞ գնալ խելացի, ճիշտ գործող ու ուժեղ գործիչների հետևից: Ասածս էլ հենց էն ա, ես կողմ եմ սահմանադրական փոփոխություններին, քանի որ առաջարկողները կարող ա ԲՏ են, բայց դեմերը ԲՏ-Ից բեթար են, քանի որ հեշտ ծախվում են ԲՏ-ներին:

  8. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընգեր, որ փոփոխություններ առաջարկողներ էտքան ճիշտ ու խելոք են գործում, դեմերն էլ էտքան թուլակամ են ու հեշտ ծախվող, մենք հո էշ չե՞նք որ գնանք թուլակամ ու ծախու դեմերի հետևից: Ավելի ճիշտ չի՞ գնալ խելացի, ճիշտ գործող ու ուժեղ գործիչների հետևից: Ասածս էլ հենց էն ա, ես կողմ եմ սահմանադրական փոփոխություններին, քանի որ առաջարկողները կարող ա ԲՏ են, բայց դեմերը ԲՏ-Ից բեթար են, քանի որ հեշտ ծախվում են ԲՏ-ներին:
    Ոչ-ի շարժում նախաձեռնողների հիմնական մասը չծախվողները, չընկճվողները, դուխովները ու ուժեղներն են, որոնք մի անգամվա կամ տաս անգամվա պարտություննից հետո տակները չեն լցնում ու չեն մտածում, որ ուրեմն ֆսյո:

    Իհարկե իմ համար հեչ հաճելի չի, որ մեզ միանում են նաև հայրիկյաններն ու հմայակները, բայց իրանք շարժման մեջ եղանակ ստեղծող չեն լինելու:

    Էնպես որ դու կարաս շարունակես քրֆել պայքարել փորձողներին, էդ քո գործն ա, բայց պայքարել փորձողները հենց ուժեղ ու ճիշտ գործող գործիչներն են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.09.2014, 21:53
  2. Սահմանադրության օր
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.07.2011, 15:11
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50
  4. Artego-ն ադմինիստրատոր. Վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 07.08.2008, 22:20
  5. ՀԱՆՐԱՔՎԵ: Շուշին համայն հայության մշակութային մայրաքաղաք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2007, 16:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •