Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
3:52 - 4:30
«Ես իմ վերապահումներն եմ հայտնել այսպես ասած «թեժ աշնան» հերթական խոստման հետ կապված, որովհետև շատ է ասվում այն մասին, որ էն փոփոխությունները որ արվում է, Սերժ Սարգսյանը կազմակերպում է իր վերարտադրության համար, և ես համաձայն եմ այդ դիրքորոշման հետ, բայց հիմա հարց ա ծագում, եթե սահմանադրական փոփոխությունները չանցան, դա նշանակում ա, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի վերարտադրվելու: »
Նիկոլը լավ ա ընտրում բառերը: Ինքը գիտի որտեղ ասի «Սերժ Սարգսյանի վերարտադրություն», որտեղ «Սերժ Սարգսյանի ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» վերարտադրություն: Որտև ինքն էլ հրաշալի գիտի, թե ինչ խաղ ա գնում: Այո, եթե սահմանադրության փոփոխությունը չնախաձեռնվեր, իշխանությունը կունենար նույնքան շանս վերարտադրվելու, ինչքան ունեցավ 2003-ին, 2008-ին, 2013-ին: Բայց ոչ Սերժի վերարտադրություն: Իսկ էս դեպքում ունենք գործ հենց Սերժի վերարտադրության, ինչպես նաև լրիվ կուսակցական պետության դառնալու հետ:
Նիկոլը, կրկնում եմ, էս մասին լավ գիտի ու բառախաղ ա անում: Թող ազնիվ լինի, դա խոստովանի:
Ուզում եմ բոլորը հասկանան: Եթե հասնենք սահմանադրությանը չանցնելուն, որը շատ անհավանական ա, բայց եթե հասնենք, դա կլինի ոչ միայն սերժի վերջը, այլը իրապես իշխանափոխության հնարավորություն կստեղծի: Որտև լրիվ երկրում կփոխի «ինչ ուզում ենք անում ենք» մթնոլորտը՝ թե՛ ժողովրդի մեջ, թե՛ անգամ իր մերձ թիմում:
Սա 50 դրամի, էլեկտրաէներգիայի թանկացման կամ ուրիշ անկապ թեմայով պայքար չի: Սա հստակ քաղաքական պայքար ա, որտեղ իշխանական թևի պարտությունը ոչ պարտադիր, բայց գրեթե նույնական ա իշխանափոխության հետ: Ու սա Նիկոլը լավ գիտի: Ինքը թերևս պարզապես չի հավատում, որ կարելի ա դրան հասնել, ու չի ուզում էս անգամ պատասխանատվություն վերցնել: Դա լուսանցքային քաղաքականություն ա: Հասկացեք, սահմանադրության անցումը կա՛մ լրիվ լուսանցք ա գցելու Նիկոլին ու իր թիմին, կա՛մ ԱԽՔ-ի կարգավիճակ տա, երրորդ տարբերակ չկա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (02.09.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ