User Tag List

Նայել հարցման արդյունքները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված նոր Սահմանադրության հանրաքվեին

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»

    3 9.09%
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»

    24 72.73%
  • Չեմ մասնակցելու

    3 9.09%
  • Իրավունք չունեմ մասնակցել

    3 9.09%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    2005 թ.-ին մասնակցել եմ սահմանադրության փոփոխության հանրաքվեին: Քվեարկել եմ «Դեմ»:
    Քվեարկել եմ՝ հստակ իմանալով որ սահմանադրական փոփոխությունները «ընդունվելու» են: Քվեարկել եմ, իմանալով, որ իմ ձայնը վճռորոշ չէ, ինչպես նաև վճռորոշ չեն իրենց կամքով հանրաքվեին մյուս մասնակցողների՝ դեմ կամ կողմ ձայները: Քվեարկել եմ՝ իմանալով, որ նախօրոք ամեն ինչ վճռված է:

    Քվեարկել եմ ընդամենը նրա համար, որ իմ մի դեմն ավելացնեմ դեմերի քանակին, հստակ իմանալով, որ լավ, նորմալ սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն ու միայն մի պարագայում, երբ ունես օրինակարգ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Դա գուցե նույնիսկ բավարար պայման չէ, բայց անհրաժեշտ պայման է: Քվեարկել եմ, իմանալով, որ մաս եմ կազմում մի թատրոնի, իմ մեջ հստակ իմանալով, որ կան լուծելու առաջնահերթ այլ խնդիրներ, մասնավորապես երկրում իշխանության լեգիտիմ ձևավորմանն ուղղված պայքար է անհրաժեշտ:

    Պետք է խոստովանեմ, որ անգամ ուշադիր չեմ ուսումնասիրել առաջարկվող փոփոխությունները: Բացառված չէ, որ շատ դրույթների հետ նույնիսկ համաձայնեի:

    Այս անգամ ոչ թե ուշադիր չեմ ուսումնասիրում, այլ ուղղակի չեմ ուսումնասիրում: Չեմ հետևում քննարկումներին, չեմ հետևում առաջարկվող փոփոխություններին: Ընդհանուր գծերով գիտեմ, որ քննարկվող թեմաներից մեկը պառլամենտական համակարգի անցումն է: Այո, գուցե մի օր կգա պառլամենտական համակարգի անցման ժամանակը, բայց դա կարող է գալ միայն ու միայն երկրում օրինակարգ իշխանություն ձևավորելուց, ժողովրդական ու ազատ, թափանցիկ ընտրությունների իրավունքը նվաճելուց հետո:

    Իմ համար ակնհայտ է, որ եթե էս վիճակում հասնենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, ինչ ուզում է մեջը գրած լինի, ինչ դրույթներ փոխած լինեն, այն ընդունվելու է սահմանված սցենարով, ու իմ ձայնը վճռորոշ չի լինելու, անգամ եթե ես ուսումնասիրած լինեմ ու դեմ կամ կողմ լինեմ:

    Ես գիտեմ, որ կառավարման ցանկացած մոդել ունի դրական ու բացասական կողմեր, ու կառավարման ցանկացած մոդելով կարելի է կառուցել լավ երկիր, եթե հարգվի օրենքը, եթե գործի սահմանադրությունը: Առկա իրավիճակում, երբ օրենքը չի հարգվում իսկ սահմանադրությունը չի գործում, երբ կա մի խումբ, ով իշխում է՝ օրենքից դուրս սկզբունքով, բոլորովին էական չի, թե կառավարման որ մոդելն է գործելու: Էական փոփոխություն նման իրավիճակում սպասելը միամտություն է: Ու հետևաբար նաև միամտություն է հիմա լրջորեն նստել ու քննարկելը առաջարկվող փոփոխված սահմանադրությունը, մասնավորապես կառավարման մոդելը:

    Կա ավելի արդիական ու կարևոր խնդիր: Անել էնպես, որ գործող սահմանադրությունը գործի: Դա անելուց հետո կարելի է մտածել այն բարեփոխելու մասին:

    Հուսով եմ, որ սա իմ առաջին ու վերջին գրառումն է այս թեմայում: Այն իմ համար արդիական թեմա է զուտ այնքանով, որ կարիք է զգում ակումբցի ընկերներիս իմ դիրքորոշումը հայտնել, այլ քննարկման թեմա ես այստեղ ուղղակի չունեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.04.2014), Արամ (13.04.2014), Տրիբուն (13.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.09.2014, 21:53
  2. Սահմանադրության օր
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.07.2011, 15:11
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50
  4. Artego-ն ադմինիստրատոր. Վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 07.08.2008, 22:20
  5. ՀԱՆՐԱՔՎԵ: Շուշին համայն հայության մշակութային մայրաքաղաք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2007, 16:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •