Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
2005 թ.-ին մասնակցել եմ սահմանադրության փոփոխության հանրաքվեին: Քվեարկել եմ «Դեմ»:
Քվեարկել եմ՝ հստակ իմանալով որ սահմանադրական փոփոխությունները «ընդունվելու» են: Քվեարկել եմ, իմանալով, որ իմ ձայնը վճռորոշ չէ, ինչպես նաև վճռորոշ չեն իրենց կամքով հանրաքվեին մյուս մասնակցողների՝ դեմ կամ կողմ ձայները: Քվեարկել եմ՝ իմանալով, որ նախօրոք ամեն ինչ վճռված է:
Քվեարկել եմ ընդամենը նրա համար, որ իմ մի դեմն ավելացնեմ դեմերի քանակին, հստակ իմանալով, որ լավ, նորմալ սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն ու միայն մի պարագայում, երբ ունես օրինակարգ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Դա գուցե նույնիսկ բավարար պայման չէ, բայց անհրաժեշտ պայման է: Քվեարկել եմ, իմանալով, որ մաս եմ կազմում մի թատրոնի, իմ մեջ հստակ իմանալով, որ կան լուծելու առաջնահերթ այլ խնդիրներ, մասնավորապես երկրում իշխանության լեգիտիմ ձևավորմանն ուղղված պայքար է անհրաժեշտ:
Պետք է խոստովանեմ, որ անգամ ուշադիր չեմ ուսումնասիրել առաջարկվող փոփոխությունները: Բացառված չէ, որ շատ դրույթների հետ նույնիսկ համաձայնեի:
Այս անգամ ոչ թե ուշադիր չեմ ուսումնասիրում, այլ ուղղակի չեմ ուսումնասիրում: Չեմ հետևում քննարկումներին, չեմ հետևում առաջարկվող փոփոխություններին: Ընդհանուր գծերով գիտեմ, որ քննարկվող թեմաներից մեկը պառլամենտական համակարգի անցումն է: Այո, գուցե մի օր կգա պառլամենտական համակարգի անցման ժամանակը, բայց դա կարող է գալ միայն ու միայն երկրում օրինակարգ իշխանություն ձևավորելուց, ժողովրդական ու ազատ, թափանցիկ ընտրությունների իրավունքը նվաճելուց հետո:
Իմ համար ակնհայտ է, որ եթե էս վիճակում հասնենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, ինչ ուզում է մեջը գրած լինի, ինչ դրույթներ փոխած լինեն, այն ընդունվելու է սահմանված սցենարով, ու իմ ձայնը վճռորոշ չի լինելու, անգամ եթե ես ուսումնասիրած լինեմ ու դեմ կամ կողմ լինեմ:
Ես գիտեմ, որ կառավարման ցանկացած մոդել ունի դրական ու բացասական կողմեր, ու կառավարման ցանկացած մոդելով կարելի է կառուցել լավ երկիր, եթե հարգվի օրենքը, եթե գործի սահմանադրությունը: Առկա իրավիճակում, երբ օրենքը չի հարգվում իսկ սահմանադրությունը չի գործում, երբ կա մի խումբ, ով իշխում է՝ օրենքից դուրս սկզբունքով, բոլորովին էական չի, թե կառավարման որ մոդելն է գործելու: Էական փոփոխություն նման իրավիճակում սպասելը միամտություն է: Ու հետևաբար նաև միամտություն է հիմա լրջորեն նստել ու քննարկելը առաջարկվող փոփոխված սահմանադրությունը, մասնավորապես կառավարման մոդելը:
Կա ավելի արդիական ու կարևոր խնդիր: Անել էնպես, որ գործող սահմանադրությունը գործի: Դա անելուց հետո կարելի է մտածել այն բարեփոխելու մասին:
Հուսով եմ, որ սա իմ առաջին ու վերջին գրառումն է այս թեմայում: Այն իմ համար արդիական թեմա է զուտ այնքանով, որ կարիք է զգում ակումբցի ընկերներիս իմ դիրքորոշումը հայտնել, այլ քննարկման թեմա ես այստեղ ուղղակի չունեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ ես 2005-ին կողմ եմ քվեարկել: Տնից տեղից հեռու, մի քանի նոր ու կարևոր պահեր կային նոր սահմանդրության մեջ, որ դուրս գալիս էին: Հետո էլ հույսեր-մույսեր-զահրումաաաաարԻմանայի սահմանադրության մայրիգը սենց աջ ու ձախ ու սահմանադրորեն լացացնելու են, էն ժամանակ կոլորեի սահմանդրությունն ու կներմղեի գրողների համապատասխան տեղը:
Իսկ հիմիկվա գրողներին ու ներկայացնողներին որ նայում եմ, ու էն անտեր հայեցակարգն էլ որ կարդում էմ, քիչ ա մնում խառակիրի անեմ, ուր մնաց հանրաքվեի գնամ: Սաշիկը սկի կարդալ չի իմանում, նա ո՞նց կարա սահմանադրություն գրի:
Ու հետո, էս գյոռմամիշ անտերների ոչ մի ասած բառին չեմ վստահում: Թալանչի, անգրագետ, գռեհիկ սրիկաներ են սրանք: Թող գնան գրողի ծոցը իրանց սահմանդրական բարեփոխումներով:
Ես էն վախտ դեմ էի, որտև Քոչը էդ էր ուզում։ Նույն պատճառով էլ հիմի եմ դեմ, առանց կարդալու։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (13.04.2014), Մարի-Լույս (29.09.2015)
Եւ ընդհանրապես, որեւէ քաղաքական ուժ, որը կաջակցի սահմանադրական բարեփոխումների ձախորդ նախաձեռնությանը, կդառնա Հայաստանի գերեզմանափորների՝ Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած Հանրապետական կոչվող ավազակախմբի մեղսակիցը։
* * *
Ահա եւ Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզն՝ իր բոլոր մանրամասներով։ Ինչպես տեսանք, թե՛ նոր կառավարության ձեւավորման, թե՛ Եւրասիական միությանն անդամակցության, թե՛ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների անցկացման եւ թե՛ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցերում Սերժ Սարգսյանն առաջնորդվում է բացառապես իր եւ սեփական ավազակախմբի շահերով, որոնք ոչ միայն որեւէ կապ չունեն պետության եւ ժողովրդի շահերի հետ, այլեւ խորապես հակասում են դրանց։ Ուստի պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից։ Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի, եւ բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը։
Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը» հոդվածն ամբողջությամբ այստեղ՝ http://www.ilur.am/news/view/30497.h....kg8WwOOt.dpuf
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (06.06.2014), Տրիբուն (06.06.2014)
Նոր բան բնականաբար Լևոնը չի ասել (Նիկլոի նման), ու ոնց որ ոչ մի կոնկրետ բան էլ չի պատրաստվում անել (Նիոլի նման), բայց էտ ջհանդամ: Մկան պատասխան ցինիկությունն ու գռեհիկությունն ա անտանելի զզվելի: Ու դաժանը էն ա, որ մարդը ճիշտ ա ասում:
Դե մնացած Շարմազանովազգի կենդանիների մասին էլ խոսք չկա:Լրագրողի հիշեցմանը, թե Տեր-Պետրոսյանն ասել է, որ «Դուք առանցքային դեմքերից եք, երկրի թալանի նաև՝ ընտրակեղծարարության, և դրա համար եք նշանակվել վարչապետ », նա պատասխանեց. «Առաջին մասով ճիշտ է ասել, բայց երկրորդ մասով սխալվում է»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նոր չի, վաղուց ենք սկսել:
Բայց քաղաքականության մեջ կարևոր ա գտնել տեղ ու ձև, որ կարողանաս կուլմինացիային հասցնել: Էլի են գտնվել տեղերը, ամեն անգամ մի բան խանգարել ա, որ կամ կուլմինացիային հասնի, կամ էլ էդ կուլմինացիան բերի իշխանափոխության: Հիմա սահմանվել ա կուլմինացիայի հասնելու նոր ճանապարհային քարտեզ, եթե կուզես:
Ուրիշ հարց, որ էդ քարտեզը պետք ա ընդունելի լինի նաև հասարակության զգալի հատվածի ու այլ ուժերի կողմից, հակառակ դեպքում էլի կուլմինացիային չենք հասնի: Ընկալելի ու ընդունելի դարձնելու համար էլ լիքը գործ ա պետք անել, նենց որ էնպես չի, որ առաջարկ եղավ, ու ֆսյո, եթե չի ստացվում ասենք «մենք առաջարկել էինք», պետք ա օր ու գիշեր ՀԱԿ-ն աշխատի՝ դա իրական դարձնելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե ապեր, մենք սպասում էինք ապրիլի հանրահավաքին, բայց մեզ տենց էլ չկանչեցին: Հիմա սպասում ենք աշնանային հանրահավաքին, բայց կարամ գռազ գամ, որ դա էլ տեղի չի ունենալու: Էն 12 կետերը, հըմ, կետերից չխոսանք, կարող ա թեման քֆուրի վերածվի: Էն երկխոսության կետերը որ հիշում եմ, արունը գլխիս ա խփում:
Ի միջի այլոց, կետեր ասեցի, հիշեցի, էտ 12 կետերից ի՞նչ կա, մարդ տեսե՞լ ա դրանք: Թե՞ մկան հետ են համաձայնեցնում կետերը մինչև հրապարակելը:
Ձյաձ, տրամադիր չեմ նախորդ-հաջորդի թեմաներով բանավիճել: Բայց էսօր Հրանտը էն ամեն ինչը, ինչ կուզեի ասել գրել ա: Կարդա, կուզես համաձայնվի, կուզես՝ մի համաձայնվի: Իսկապես տրամադիր չեմ պնդել, համոզել, բանավիճել էդ թեմաներով:
Ինչ վերաբերում է 12 կետերին, ապա առաջիկայում կհրապարակվի: Կոնկրետ տեղեկություն չունեմ, բայց հավանական է, որ մի քանի կետերի շուրջ դեռ բանակցությունները շարունակվում են, բնականաբար իրենց մեջ, ոչ թե սերժիկի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ մկան հետ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փաստորեն որոշ մարդիկ ճիշտ էին, եթե էսի Սաշիկի հերթական մուտիտը չի:
Սահմանադրական բարեփոխումների քննարկումներում վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման վրա. Գ. Դանիելյան
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 09.09.2014, 18:06:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ