Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Search անելը սովորել ես, կարդալը՝ չէ: ՀԱԿ-ն էդ ժամանակ չի բոյկոտել նիստը, այլ ուղղակի չի մասնակցել քվեարկությանը: Պատճառների մասին խոսելը մեզ շեղելու է հիմիկվա թեմայից, նենց որ կշրջանցեմ:
Դու ասեցիր, որ կոնկրետ օրինակ բերեմ, բերեցի: Պատճառների մասին մի գրի, բայց մանրուքներից կախվել էլ պետք չի: Բոյկոտել ա, թե չէ, նաղդ չի քվեարկել: Ես էդ մասին էի հիմնականում: Չգիտեմ` կոնկրետ էս դեպքն ա մոտս տպավորվել, թե մեկ այլ, բայց հիշում եմ նենց բան, որ իրոք լսած ու զարմացած ու նույնիսկ ափսոսած լինեմ, որ չեն քվեարկում: Հիշողությունս էնքան լավ չի, որ դեպքերն ու էլ չեմ ասում ամսաթվերը հատ-հատ հիշեմ: Բայց դու երեւի կհիշես : Ես նույնիսկ, ինչքան էլ ֆանատ լինեմ, Rammstein-ի ալբոմների թողարկման ամսաթվերը անգիր չեմ հիշում:


Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Դե մարդիկ չեն հասկանում, բայց հրապարակ չգալով հասնում ենք նրան, որ երկու տարի հետո իրենց աչքով կտեսնեն ու կհասկանան: Դրա համար ասում եմ, որ հիմա չեմ խոսի, կսպասեմ, որ էդ ժամանակ իրանք ինձ «բացատրեն»:
Անկեղծ, շատ եմ զարմանում, թե ոնց ա հնարավոր էդքան շատ կենտրոնանալ մենակ հանրահավաքների վրա, երբ դրանք մինչեւ էսօր ոչ մի լավ բան չեն տվել:
Ռեալ ի՞նչ կարա տա հիմա հրապարակ գալը, մի քանի ելույթ լսելը ու ցրվելը տներով: