Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ու մի կարևոր բան էլ, ՈՉ-ի քարոզ անող քաղաքական ուժերը սրանով պայքարում են Սերժիկի ու համակարգի դեմ, անկախ հանրաքվեի ելքից հաջորդ գործողություններն արդեն իշխանափոխության համար են լինելու: Ստացվել-չստացվելն ուրիշ հարց ա, իսկ էդ ուղղությամբ գնալը ուրիշ:
Ստացվում ա` իշխանությունը պիտի ինչ-որ բան նախաձեռնի, որ դա առիթ լինի, որ ընդդիմադիր ուժերը սկսեն հերթական անգամ ժողովրդին համախմբել ու փորձել իշխանափոխություն անել:
Սա նշանակում ա, որ ընդդիմադիր ուժերը որեւէ լուրջ ծրագիր չունեն իշխանափոխությունը կյանքի կոչելու, այլ ընդամենը հերթական առիթը փորձում են օգտագործել «մեկ էլ տեսար մի բան ստացվեց» սկզբունքով: Ես չեմ մեղադրում ոչ մեկին, ուղղակի էդ «մեկ էլ տեսար ստացվեց»-ը 99%-ով չի ստացվելու: