Էսօր ահագին հետևել եմ ԱԺ նիստին: Իհարկե քիչ մը գործ անելուս խանգարում էր, որտև հա ներվայնանում էի, բայց ձեռի հետ լսում էի ամեն դեպքում:
Մտքերի փոխանակման հատվածն էր: Էնպիսի տպավորություն էր, որ ՀՀԿ պատգամավորների ուշքն ու միտքը ոչ թե սահմանադրությունն էր, դրա կետերը, դրույթները, այլ ՀԱԿ-ը, ՀԱԿ-ի պահվածքը: Ու դա նորմալ ա: Բովանդակային քննարկման բան իրոք չկա: Իրանք ընդամենը պետք ա պատասխանեին իրենց հիմնական ընդդիմացողին:
Ցավոք էսօր ոչ միայն ՀՀԿ-ն ա պայքարում ՀԱԿ-ի ու Լևոնի դեմ, այլ լիքը ուրիշ կուսակցություններ, անհատներ, խմբեր: 17 տարի ա անցել Լևոնի հրաժարականից ու ՀՀՇ-ի (ներկայումս՝ ՀԱԿ) իշխանությունից հեռացումից, բայց մեկ ա սաղի ուշքն ու միտքը սրանց դեմ պայքարելն ա: Ռոբն ու Սերժիկն իրանց բանդաներով ինչ ասես արին, բայց մեկ ա, դեռ սաղ Լևոնին ու ՀԱԿ (ՀՀՇ)-ին են մեղադրում: Ու դա բնական ա, որտև առ այսօր էլ քաղաքականությամբ մենակ իրանք են զբաղվում, բովանդակություն մենակ իրանք ունեն:
Ուղղակի տխուր ա, որ անգամ ակումբում կա էդ մթնոլորտը: Սա պիտի ավելի բարձր «ամբիոն» լիներ:
Էջանիշներ