User Tag List

Նայել հարցման արդյունքները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված նոր Սահմանադրության հանրաքվեին

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»

    3 9.09%
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»

    24 72.73%
  • Չեմ մասնակցելու

    3 9.09%
  • Իրավունք չունեմ մասնակցել

    3 9.09%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի հատ էլ «Չե՛ք անցկացնի»-ական հարցազրույց, այս անգամ Արմեն Գրիգորյանից.

    Zham.am-ի հետ զրույցում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին, հասարակական մոբիլիզացիային, առկա գործընթացներին և շարժման հետագա գործողություններին:


    -«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ինչպես նաև Դուք, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում հաջողության հասնելու խնդրում բարձրացրել եք ռեսուրսների հարցը: Ի՞նչ ռեսուրսների մասին է խոսքը:

    -Ցանկացած քաղաքական պայքարի համար անհրաժեշտ են ռեսուրսներ: Ռեսուրսներ ասելով ի նկատի ունեմ մարդկային, գաղափարական, ինչպես նաև ֆինանսատնտեսական: Մինչև այս պահը մենք կարողացել ենք լուծել ռեսուրսների հետ կապված հարցերը, սակայն հետագա գործողությունների հետ կապված հավելյալ ռեսուրսների խնդիր կա: Այսօր դաշտում առկա են ռեսուրսներ` քաղաքացիական հասարակությունը, անհատները, ինչպես նաև քաղաքական ուժերը ունեն որոշակի ռեսուրսներ, և եթե հնարավոր եղավ միավորել դաշտում առկա ռեսուրսները, ապա կստեղծվի սիներգիա, և հնարավոր կլինի տապալել սահմանադրական փոփոխությունները:

    -Նշվել է, որ միայն ռեսուրսների հաշվարկից հետո «Չե՛ք անցկացնին» կանցնի գործնական քայլերի, այդ թվում հրապարակային գործողությունների: Եթե հիշելու լինենք նախկինում ձևավորված քաղաքացիական շարժումները, դժվար հիշենք մի դեպք, երբ նախաձեռնության անդամները ռեսուրսների խնդիր բարձրացրած լինեին, առավել ևս հրապարակային ցույցեր ու երթեր կազմակերպելու հարցում: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք, ո՞րն է տարբերությունը «Չե՛ք անցկացնիի» և մյուս բոլոր շարժումների միջև:

    -Մենք ռեսուրսների հաշվարկի փուլում ենք: Հանդիպումներ ենք ունեցել քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես ՀԱԿ-ի, Նախախորհրդարանի և «Ժառանգության» հետ: Այս պահին բավարար ռեսուրս կա սեպտեմբերին հրապարակային ակտիվ գործողությունների համար: Ինչ վերաբերվում է մնացած քաղաքացիական նախաձեռնությունների հետ տարբերությանը, ապա, երևի, ամենամեծ տարբերությունը դրված խնդրի մեջ է:

    Սահմանադրական փոփոխությունների հարցը այն եզակիներից է, որն ուղղակի կամ անուղղակի վերաբերում է նախկինում բոլոր քաղաքացիական նախաձեռնությունների կողմից բարձրացված հարցերին: Այդ է պատճառը, որ մենք նաև հանդիպումներ ենք կազմակերպում մյուս քաղաքացիական նախաձեռնությունների հետ, որպեսզի փորձենք համատեղ ճակատ ձևավորել: «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը կարող է դառնալ բոլորին միավորող գործոն, որն էլ, երևի, կլինի իր ամենամեծ առանձնահատկությունը:

    -Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ եղել են դեպքեր, երբ իշխանության ներկայացուցիչները դրական են ընդունել քաղաքացիական այս կամ այն շարժումները, նույնիսկ հրապարակային դրական արձագանք տվել: «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական շարժումը նման արձագանքի չի արժանանում իշխանության ներկայացուցիչների կողմից, ավելին` վերջին շրջանում նկատելի է «կա՜մ վատ, կա՜մ ոչինչ» սկզբունքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը:

    -Մեզ համար կարևորը հանրության, ինչպես նաև քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության գնահատականն է, իշխանության գնահատականները մեզ համար զրոյական արժեք ունեն: Մենք հասկանում ենք, որ իշխանությունը փորձելու է հնարավորինս շատ բացասական կարծիք տարածել մեր մասին, ի դեպ, այդ գործընթացը արդեն սկսել են տարբեր լրատվամիջոցների միջոցով, սակայն դրանք երկրորդական են մեզ համար: Մեր նպատակը շարունակում է մնալ միասնական ճակատի ձևավորումը, և եթե դրա մասին դրական կարծիք ունեն մեզ հետ համագործակցության ցանկություն հայտնած քաղաքական ու քաղաքացիական ուժերը, ինչպես նաև անհատները, ապա իշխանության կարծիքը ոչ կարևոր է դառնում:

    -Շատ է խոսվել այն մասին, որ սահմանադրական փոփոխություններն ուղղված են Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացմանը, ինչը՝ հակասահմանադրական է: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ «Չե՛ք անցկացնին» միաժամանակ պայքարում է և՜ սահմանադրական փոփոխությունների դեմ, և՜ երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար:

    -Սերժ Սարգայսնի ամենաչսիրած հոդվածը ներկայիս սահմանադրությունում հանդիսանում է 50-րդ հոդվածը, որը նրան արգելում է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Հենց այդ հոդվածի պատճառով էլ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները, և ցանկանում է այդ փոփոխությունների միջոցով վերարտադրել իր իշխանությունը: Եթե պայքարի միջոցով հաջողվում է արգելել այդ փոփոխությունը, ապա դա նշանակում է, որ պաշտպանվում է նաև սահմանադրակարգը: Այսինքն, սահմանադրակարգին նետված մարտահրավերի չեզոքացումը կլինի սահմանադրակարգի պաշտպանություն:

    -Ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել սահմանադրական փոփոխությունների դեմ հասարակական մոբիլիզացիան:

    Ինչպես արդեն նշել եմ, մենք հանդիպումներ ենք անցկացնում դաշտի բոլոր ակտիվ միավորների հետ: Նաև պլանավորում ենք գործողություններ: Հավանական գործողություններից մեկը սեպտեմբերին ակնկալվող համաժողովն է: Բոլոր այդ գործողությունները ուղղված են մոբլիզիզացիայի ապահովմանը: Նախատեսում ենք նաև համայնքային հանդիպումներ, և եթե այդ գործողությունները հաջողություն ունենան, ապա միանշանակ կլինի հանրային մոբիլիզացիա և հնարավոր կլինի տապալել սահմանադրական փոփոխությունները:

    -Եթե պայքարի արդյունքում ՀՀ քաղաքացիներին չհաջողվի ապահովել իշխանության ձևավորման իրենց սահմանադրական իրավունքը, ի՞նչ հետևանքներ կունենա դա պետության ու ՀՀ քաղաքացիների համար:

    -Սահմանադրական փոփոխությունների հաջողման դեպքում նախ հաստատվելու է Սերժ Սարգսյանի հավերժ իշխանությունը, ինչը նշանակում է, որ շարունակվելու է արտագաղթը, տնտեսական անկումը, աղքատության և պետական պարտքի աճը: Մի խոսքով, այսօրվա բացասական գործընթացները կրկնապատկվելու են Հայաստանում: Իսկ դա տեղի չունենալու համար պետք է թույլ չտալ սահմանադրական փոփոխությունները, որպեսզի դրական փոփոխությունների հնարավորություն ստեղծվի:

    Հարցազրույցը` Մերի Մովսիսյանի
    Աղբյուր՝ http://zham.am/am/news/52510.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.08.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.09.2014, 21:53
  2. Սահմանադրության օր
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.07.2011, 15:11
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50
  4. Artego-ն ադմինիստրատոր. Վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 07.08.2008, 22:20
  5. ՀԱՆՐԱՔՎԵ: Շուշին համայն հայության մշակութային մայրաքաղաք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2007, 16:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •